September 28

Արայի լեռ՝ Ծաղկեվանք

Ես իմ դասարանի ընկերների հետ գնացել էի Ծաղկեվանք։ Բարձրացանք Արայի լեռը։ Մտանք վանքը և տեսանք Ծաղիկի «արցունքները»: Ընկեր Լուսինեն պատմեց Ծաղիկի մասին լեգենդը։

Լեգենդը մի աղջկա մասին էր, անունը՝ Ծաղիկ։ Մի իշխան սիրահրվել էր նրան և ուզում էր ստիպելով ամուսնանալ նրա հետ։ Բայց Ծաղիկը չէր ուզում ամուսնանալ իշխանի հետ։ Ծաղիկը թաքնվում է քարանձավում, բայց հովիվն արդեն տեսել էր նրան։ Նա խնդրում է հովիվին, որ չասի իր տեղը։ Բայց հովիվը վախեցավ և ասեց իշխանին Ծաղիկի տեղը։ Ծաղիկը իմացավ այդ մասին և իրեն գցեց սարից։ Հովիվն ու գառները քարանում են, իսկ քարանձավի պատերից հոսող ջուրը Ծաղկի արցունքներն են։

September 3

Սեպեմբերի 1

Սեպտեմբերի 1-ին ես իմ դասարանի հետ գնացել եմ Սևան։ Ինձ դուր եկավ, որ մենք իրար հետ լողացինք Սևանա լճում, միասին սար բարձրացանք։ Այցելեցինք նաև Մաշտոցներ։ Ես շատ եմ սիրում ճամփորդել իմ ընկերների հետ։

September 1

Հրաժեշտ ամռանը

Մենք ընտանիքով որոշեցինք հրաժեշտ տալ ամռանը և մի լավ ուրախանալ։ Գնացինք Հաղթանակի այգի, որտեղ ես շատ փոքր տարիքում էի եղել։ Այգում նավակ նստեցինք և հայրիկս սկսեց ինձ սովորեցնել թիավարել։ Դժվար էր, բայց միևնույն ժամանակ, շատ հավես 🙂