October 27

Ճամփորդություն Թեժառույքի վանք

Շաբաթ օրը ես իմ դասընկերների և 4-րդ դասարանցիների հետ գնացինք ճամփորդության Թեժառույքի վանք։ Մենք հավաքվեցիքն եկեղեցու բակում ու ավտոբուսով շարժվեցինք Կոտայքի մարզ։

Առաջին կանգառը Աղբյուրակի կամ Ծովինարի ջրամբարն էր։

Այստեղ ընկեր Սոնան մեզ բացատրեց, թե ինչ է ջրամբարը և ինչի համար է ջրամբարի ջուրն օգտագործվում։ Հին հայրերը Ծովինարին համարում էին ջրի աստվածուհի։ Նրա անունով էլ կոչվում է ջրամբարը։

Շարունակեցինք ճանապարհը դեպի վանք։ Իջանք ավտոբուսից անտառի մոտ և նախաճաշեցինք։ Նախաճաշից հետո ընկեր Լուսինեն ասաց, որ սար ենք բարձրանալու, և ես շա՜տ ուրախացա։

Այնքան դժվար էր սար բարձրանալը, որ մենք ամեն մեկս մի փայտ էինք վերցրել և այդ փայտերի վրա հենվելով բարձրանում էինք։

Եվ վերջապես հասանք եկեղեցու բակ։

Ես այնքան ոգևորված էի, որ ինձ պատկերացնում էի որպես նախնադարյան մարդ ու հորիած բառեր էի ասում, իսկ ձեռքիս փայտն էլ իմ նիզակն էր։

Մենք եկեղեցու բակում տարբեր խաղեր խաղացինք ու շատ լավ ժամանակ անցկացրեցինք։

Հետո մտանք եկեղեցի։ Եկեղեցու ներսում շատ պատկերներ կային։ Շատ գեղեցիկ էր։

Երբ արդեն սարից իջնում էինք, իջնելը ավելի հեշտ էր ու հավես։ Շա՜տ հետաքրքիր ճամփորդություն էր։

October 27

Արևը, Լուսինը և աստղերը

Արևը

Ես իմացա, որ Արևը Արեգակնային համակարգի կենտրոնում է։ Այն լուսավորում ու տաքացնում է մեր մոլորակը։ Մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը։ Արևը աստղ է։ Արևի վրա շատ տաք է, այնտեղ ամեն բան հալվում է ու վառվում։ Առանց Արևի Երկիր մոլորակի վրա կյանք չի լինի։

Լուսինը

Ես իմացա, որ Լուսինը պտտվում է Երկրի շուրջ։ Լուսնի վրա կան մեծ ու փոքր փոսեր, սարեր։ Այդ փոսերն առաջացել են Լուսնի վրա ընկնող երկնաքարերից։ Երբ մեր մոլորակի վրա գիշեր է, Լուսինե լոսավորում է մեր մոլորակը։ Բայց այն սեփական լույս չունի։ Լուսինը անդրադարձնում է Արևի լույսը։ Լուսինը մեր մոլորակի արբանյակն է։

Աստղերը

Ես իմացա, որ տիեզերքում կան շատ-շատ մեծ ու փոքր աստղեր։ Նույնիսկ Արևն է աստղ։ Երբ մենք նայում ենք աստղազարդ երկնքին, մեզ թվում է, թե բոլոր աստղերը նույն գույնի են։ Բայց իրականում, աստղերը տարբեր գույներ ունեն։ Աստղի գույնը կախված է նրա ջերմաստիճանից։ Շատ տաք աստղերն ունեն կապույտ գույն, միջին տաքության աստղերը դեղնանարնջագույն են, իսկ սառը աստղերը՝ կարմիր։

October 27

Մկների ժողովը

Մկստան

Կատվի մասին պատմի՛ր

Կատուն շատ խորամանկ էր։ Կատուն ձևացնում էր, իբր սատկել է։ Երբ մկներն անցնում էին նրա կողքով, հանկարածակի տեղից վեր էր թռնում, բռնում էր մկան գլխից ու սկսում թաթով խաղալ մկան հետ։

Նկարագրի՛ր Մկստանը

Մկստանի տները պանրից էին,  փողոցները՝ նեղլիկ, իսկ լուսերը դեղին գույնի էին։ Մկստանը մառանի կողքն էր գտնվում։ Մառանում միշտ համով ուտելիքներ էին լինում։ Մկստանում սիրում էին ժողովներ անել։ Բայց այնտեղ ապրող մուկիկները քաջ չէին։ Նրանք ամենաշատը վախենում էին կատվից։

Կատուն ամեն ինչ լսել էր ու պատմում էր ընկերներին

Գիտե՞ք, որ մկները ժողով էին արել: Նրանք ուզում էին իմ վզին զանգ կախել և սկսեցին քնարկել թե, ով կախի իմ վզին այդ զանգը։ Բայց նրանք ինձնից այնքան են վախենում, որ ոչ մեկ չհամաձայնեց մոտենալ ինձ։

October 19

My friend

This is my friend. His name is Narek. He is eight years old. He is a schoolboy. Narek likes to draw. He can draw beautiful pictures. His favourite colour is blue. He is very kind and clever.

This is my friend. Her name is Jane. She is seven years old. She is a schoolgirl. Jane likes to dance. She can dance very well. Her favourite colour is red. She is very beautiful.

to draw-նկարել

beautiful-գեղեցիկ

picture-նկար

kind-բարի

clever-խելացի

favourite-սիրած, սիրելի

to dance-պարել 

My friend Barni is very kind and clever dog.

Autmn colors are very beautiful.

Lion Mufasa is my favourite toy.

October 18

Բալզաթցիների արկածները

Մի անգամ բալզաթցիներից մեկի այգին գող է մտնում։ Տանտերը գողին բռնում է, ոտքերը պարանով կապում, թողնում այգու ծառի տակ։ Շտապելով գնում է առաջնորդի մոտ, որ հարցնի, թե ինչ պետք է անի գողի հետ։ Պատմում է առաջնորդին իր հերոսության մասին ու սպասում պատասխանի։
-Մենակ ոտքե՞րն ես կապել,- հարցնում է առաջնորդը։
-Հա,՛ հա՛։ Արագ-Արագ կապեցի, որ գամ տեսնեմ՝ ինչ ես ասում։
-Բա ձեռքերով պարանը կքանդի կփախնի, ա՛յ խելոք։
-է՜, առաջնորդ ջան, ես որ գլխի չեմ ընկել, նա  էլ դժվար գլխի ընկնի։

Բոլորով շտապում են գյուղացու  տուն։ ՈՒ ի՞նչ տեսնեն։ Գողն ոնց կար ծառի տակ նստած, այդպես էլ նստած մնացել էր։

October 6

Мой дом

Мой дом маленький. У нас в доме есть 3 комнаты. В нашей спалне 3 кровати, комод, гардероб. Вторая комната – спальня дедушки. Там есть кровать, гардероб, зеркало и телевизор. В гостинной есть диван, кресло, стол, стулья, игровая приставка, телевизор и шкаф дла игрушак. На кухне мама готовит вкусную еду на плите, там есть еще холодильник, шкаф, стол и стулья.

October 1

Что я умею

Меня зовут Самвел.

Мне 8 лет.

Я учусь в 3 – ем классе.

Я умею плавать, быстро бегать, кататься на велике и самокате, играть в разные игры .