November 15

Խուլ այծերը

Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ։ Այծերը ընկնում են դես – դեն՝ պառավին գտնելու և հանդիպում են մի հովիվի, որը գառներին էր արածեցնում։

– Չե՞ս տեսել մեր պառավին,- հարցրեցին այծերը։

– Գնամ այնտեղ արածեցնեմ գառներիս, գամ ասեմ։ ՈՒ ձերքով ցույց է տալիս դեպի աջ։ Այծերն էլ մտածում են, թե իրենց պառավն այնտեղ է: Գնում են այդ ուղղությամբ և գտնում են պառավին։