November 25

Չարաճճի աշնան քամին

Լինում է, չի լինում, մի չարաճճի քամի է լինում։ Նրա անունը  Վուվու է լինում։ Երբ աշունը  գալիս է, նա սկսում է չարաճճիություններ անել։ Երբ նա խաղում է իր ընկերների՝ տերևների  հետ, սկսում է թռվռալ, փչել, վազվզել, մի խոսքով` չարաճճիություններ անել։ Իսկ տերևներին նրա չարաճճիությունները   դուր չի գալիս։ ԵՎ  Վուվուն մի անգամ երկնքում հանդիպում է Արևին։ Արևը շատ խելացի և բարի էր։ Արևը քամուն ասաց․
-Քամի՛, երբ դու խաղում ես տերևների հետ, չարաճճիություններ մի՛ արա, որովհետև տերևներին քո չարաճճիությունները դուր չի գալիս։

ԵՎ այդ  օրվանից Վուվուն, երբ խաղում էր տերևների հետ, նա չարաճճիություններ էլ չէր անում։ Իսկ տերևները հաճույքով խաղում էին Վուվուի հետ։