March 15

Շոկոլադի պատմությունը

Շոկոլադ, սովորական քաղցրավենիք, շագանակագույն ուտելիք՝ պատրաստված կակաոյի աղացած սերմերից։ Այն պատրաստվում է հեղուկի, մածուկի կամ սալիկի տեսքով։ Նաև օգտագործվում է որպես այլ սննդամթերքի համային բաղադրիչ։ Շոկոլադի օգտագործման մասին են վկայում Չէքսերի (Մեքսիկա) կողմից մ.թ.ա. 1900 թվականին պատրաստված շոկոլադե խմիչքները[1][2]։

Շոկոլադը ամենատարածված մթերքներից մեկն է, որն օգտագործվում է տորթերի, պուդինգների, մուսսերի և շոկոլադե բլիթների պատրաստության մեջ։ Շատ կոնֆետներ շոկոլադից են կամ պատված են շոկոլադով, շոկոլադե սալիկները կամ շոկոլադապատ կոնֆետները ուտում են որպես նախուտեստ։ Շոկոլադե տարաբնույթ նվերները (օրինակ` ձվերը, սրտերը, մետաղադրամները) ավանդական են արևմտյան որոշ տոների, այդ թվում՝ Սուրբ Ծննդյան, Զատկի, Վալենտինի օրվա և Խանուկայի տոների ժամանակ։ Շոկոլադը նաև օգտագործվում է սառը և տաք խմիչքներում, ինչպիսիք են շոկոլադե կաթը և տաք շոկոլադը, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքներում, օրինակ՝ կակաոյի կրեմը ։


Posted March 15, 2022 by samvelbabajanyan in category Հետաքրքիր

About the Author

Բարև ձեզ, ես Սամվելն եմ։ Ես 11 տարեկան եմ և շատ եմ սիրում սպորտով զբաղվել։ Զբաղվում եմ լողով, ձեռքի գնդակով, ձյուդոյով և կարատեի խմբակ եմ հաճախում։ Ամենաշատ հաջողություններն ունեմ կարատեում։ Նաև բակում իմ ընկերների հետ սիրում եմ ֆուտբոլ խաղալ։ Բարի գալուստ իմ բլոգ։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*