March 16

Գորգի տակ

Մի անգամ ես մտա իմ սենյակ մուլտֆիլմ դիտելու և լսեցի ինչ-որ մի ձայն։ Ուշադիր նայեցի ու տեսա, որ գորգը շարժվում է։ Ես նայեցի գորգի տակ և տեսա կապույտ ինչ-որ մեկին։ Դա Սոնիկն էր։ Սոնիկը արագավազ ոզնի է։ Ես նրան հարցրի․

-Դու որտեղի՞ց ես հայտնվել, Սոնի՛կ։

-Ես եկել եմ անտառից։ Սա՛մ, դու ինձ ճանաչո՞ւմ ես։

-Այո՛, իսկ դու որտեղի՞ց ես ինձ ճանաչում։

– Ես քեզ այս ամբողջ ժամանակ հետևում էի։                                                                                                                                                                                       

 – Սոնի՛կ, ես չէի մտածում, որ դու գոյություն ունես։

– Արի՛ ընկերանաք և իրար հետ խաղանք։

Սոնիկը չէր էլ մտածում, որ ես այդպիսի բան կասեի։ Նա համաձայնվեց, և մենք սկսեցինք ուրախ խաղալ։


Posted March 16, 2022 by samvelbabajanyan in category Մայրենի

About the Author

Բարև ձեզ, ես Սամվելն եմ։ Ես 11 տարեկան եմ և շատ եմ սիրում սպորտով զբաղվել։ Զբաղվում եմ լողով, ձեռքի գնդակով, ձյուդոյով և կարատեի խմբակ եմ հաճախում։ Ամենաշատ հաջողություններն ունեմ կարատեում։ Նաև բակում իմ ընկերների հետ սիրում եմ ֆուտբոլ խաղալ։ Բարի գալուստ իմ բլոգ։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*