April 10

Ոտքերի գանգատը

Մի անգամ ես լսել եմ, թե ինչպես են իմ ոտքերն ինձնից բողոքում։ Երբ ես արագ եմ վազում, իմ ոտքերը այդ ժամանակ ասում են, որ նրանք հոգնում են։ Բայց ես շարնակում եմ վազել ։ Երբ ես հոգնեցի,  իմ ոտքերը հանգստացան։ Այդպես ես իմացա, որ ոտքերն էլ կարող են գանգատվել։   

April 10

Ծաղկազարդ

Ծաղկազարդը գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն է, որը նշվում է Զատկից մեկ շաբաթ առաջ։ Ենթադրվում է, որ հին ժամանակներում Ծաղկազարդը գարնան պաշտամունքի տոն էր, այն նվիրված էր ջրին, այլև ծառին ու ծաղկունքին։ Քրիստոնեության ընդունումից հետո տոնը սկսել է նշվել որպես Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ մտնելու օր, երբ նրան դիմավորել են ձիթենու կանաչ ճյուղերով։

Continue reading