April 10

Ծաղկազարդ

Ծաղկազարդը գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն է, որը նշվում է Զատկից մեկ շաբաթ առաջ։ Ենթադրվում է, որ հին ժամանակներում Ծաղկազարդը գարնան պաշտամունքի տոն էր, այն նվիրված էր ջրին, այլև ծառին ու ծաղկունքին։ Քրիստոնեության ընդունումից հետո տոնը սկսել է նշվել որպես Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ մտնելու օր, երբ նրան դիմավորել են ձիթենու կանաչ ճյուղերով։

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում են մինչև հաջորդ Ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են հավանոցում, գոմում և այլն։ Ծաղկազարդի օրը մարդիկ անցնում էին գարնանային հագուստի։

Հիսուսի մուտքը Երուսաղեմ


Posted April 10, 2022 by samvelbabajanyan in category Մայրենի

About the Author

Բարև ձեզ, ես Սամվելն եմ։ Ես 11 տարեկան եմ և շատ եմ սիրում սպորտով զբաղվել։ Զբաղվում եմ լողով, ձեռքի գնդակով, ձյուդոյով և կարատեի խմբակ եմ հաճախում։ Ամենաշատ հաջողություններն ունեմ կարատեում։ Նաև բակում իմ ընկերների հետ սիրում եմ ֆուտբոլ խաղալ։ Բարի գալուստ իմ բլոգ։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*