May 10

Ճամփորդության դեպի Գառնի

Ես իմ դասարանի հետ գնացել էի ճամփորդության դեպի Գառնի Կրիստալ լայն գործարան, Գառնու ձոր՝ Քարերի սիմֆոնիա և Գառնու տաճար։

Ջրի գործարանում մենք տեսանք, թե ինչպես են ջուրը մաքրում, պլաստիկ շիշ պատրաստում, ջուրը լցնում շշի մեջ, փաթեթավորում պատրաստի շշերը ու տեղափոխում պահեստ։ Շատ հետաքրքիր էր։ Ջրի գործարանում մեզ նվիրեցին տարբեր հյութեր։ Ես վեցրեցի Cola, տանձի հյութ և նարնջի հյութ:

Ջրի գործարանից հետո մենք գնացինք Գառնու ձոր քարերի սիմֆոնիան տեսնելու։ Այնտեղ լեռներից քարերը այնպես էին կախված, կարծես դանակով կտրած լինեին։ Գառնու ձորում կար գետ, որի անունը Ազատ էր։ Գետը շատ գեղեցիկ ձայնով հոսում էր։ Ձորում կար նաև քարանձավ։ Այդ քարանձավում լիանաներ էին աճում, իսկ լիանաների վրա աճում էին ծաղիկներ։

Հետո մենք գնացինք Գառնու տաճար։ Տաճարի մեջ կար մի փոս։ Հին ժամանակներին մարդիկ դիմում էին Աստվածներին և Աստվածները այդ փոսի մեջից կատարում էին մարդկանց ցանկությունները։

Ինձ դուր եկավ ջրի գործարանը, որովհետև մեզ այնտեղ տվեցին Coca cola տանձի հյութ և Fanta:


Posted May 10, 2022 by samvelbabajanyan in category Ճամփորդություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*