May 18

Համբարձում

Համբարձումը քրիստոնեական տոն է։ Սահմանվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի (ըստ քրիստոնեական եկեղեցու՝ Քրիստոսը խաչելությունից 3 օր անց հարություն է առել և իր աշակերտներին 40 օր այցելելուց հետո, համբարձվել երկինք)։ Համբարձումը պատկանում է շարժական տոների թվին, ունի 35 օրվա շարժականություն (ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբը), տոնվում է Զատկի 40-րդ օրը, հինգշաբթի։

Հայաստանում Համբարձումը վերածվել է ժողովրդական տոնակատարության. երիտասարդ տղաներն ու աղջիկները Համբարձման առթիվ հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ և Համբարձման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների՝ կատարում գուշակություններ։ Համբարձման կիրակի օրը տոնականորեն զարդարված երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում են տոնախմբություններ՝ Համբարձմանը նվիրված երգերի, պարերի (հատկապես վերվերիների՝ որպես հասակի աճի հետ կապված հմայական պարերի), խաղերի ու մրցույթների զուգակցությամբ։

Benvenuto Tisi da Garofalo - Ascension of Christ - WGA08474.jpg


Posted May 18, 2022 by samvelbabajanyan in category Մայրենի

About the Author

Բարև ձեզ, ես Սամվելն եմ։ Ես 11 տարեկան եմ և շատ եմ սիրում սպորտով զբաղվել։ Զբաղվում եմ լողով, ձեռքի գնդակով, ձյուդոյով և կարատեի խմբակ եմ հաճախում։ Ամենաշատ հաջողություններն ունեմ կարատեում։ Նաև բակում իմ ընկերների հետ սիրում եմ ֆուտբոլ խաղալ։ Բարի գալուստ իմ բլոգ։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*