September 1

Ամառ 2022

Այս տարի ամառային արձակուրդները ընտանիքով որոշեցինք անցկացնել Տավուշի մարզում։ Իսկ ավելի կոնկրետ՝ Ենոքավանում։ Ես շատ էի սպասում մեր ճամփորդությանը, որովհետև գիտեի, թե ինչքա՜ն նոր տեղեր եմ բացահայտելու ու ի՜նչ հրաշալի արկածներ են մեզ սպասվում։

Հուլիսի 19-ի առավոտյան սկսեցինք մեր ճամփորդությունը։ Դե գիտեք, որ Ենոքավան տանող ճանապարհը անցնում է Սևանա լճի կողքով, ապա անցնում ես Դիլիջանի թունելը, հետո Իջևան քաղաքով։ Թունելն անցնելուն պես, մենք կատարեցինք առաջին կանգառը։ Մենք ասում ենք “Կուկուռուզի” կանգառ։ Ու կերանք ամենահամով կուկուռուզը 🙂

Հաջորդ կանգառն արդեն մեր հյուրատանն էր, որտեղ շատ երեխաներ կային հանգստացող, որոնց հետ ես ընկերացա։

Այդ օրը իմ մայրիկի ծննդյան օրն էր։ Հայրիկս Իջևանից տորթ էր գնել, մենք երեկոյան վառեցինք մոմերն ու շնորհավորեցինք մայրիկս։

Հաջորդ օրը մենք ուղևորվեցինք Մակարավանք։ Մակարավանքը 13-րդ դարի հայկական վանական համալիր է, որը գտնվում է Աչաջուր գյուղից 3 կմ հեռավորության վրա, Պայտաթափ լեռան լանջին։ Ավանդույթի համաձայն վանքը կոչվել է վարպետ Մակարի անունով, ով իր որդու հետ կառուցել է վանքը։

Մեր ճամփորդության 3-րդ օրը որոշեցինք գնալ Պարզ լիճ։

Այնտեղ կար նաև Պանդա պարկ, և ես որոշեցի փորձել իմ ուժերը․

Իսկ հետադարձի ճանապարհին նկատեցինք մի հետաքրքիր վայր․

Երևի հիշում եք, որ ասել եմ, իմ պապիկի քեռին ապրում է Տավուշի մարզի Սև քար գյուղում։ Մենք ամեն տարի ամռանը գնում ենք նրան հյուր։ Այս տարի էլ գնացինք։ Նա մեծ այգի ունի, ու ես շատ եմ սիրում այդ այգում խաղալ, հող մշակել, ծառ տնկել։ Այս անգամ տեսեք ի՜նչ եմ պատրաստել 🙂

Իսկ հիմա տեսեք, թե ձմերուկի կեղևից ինչ է պատրաստել իմ պապիկը․

Հրաշալի ճանապարհորդություն էր։ Շատ-շատ վառ տպավորություններով վերադարձա Երևան։


Posted September 1, 2022 by samvelbabajanyan in category Ճամփորդություն, Մայրենի

About the Author

Բարև ձեզ, ես Սամվելն եմ։ Ես 11 տարեկան եմ և շատ եմ սիրում սպորտով զբաղվել։ Զբաղվում եմ լողով, ձեռքի գնդակով, ձյուդոյով և կարատեի խմբակ եմ հաճախում։ Ամենաշատ հաջողություններն ունեմ կարատեում։ Նաև բակում իմ ընկերների հետ սիրում եմ ֆուտբոլ խաղալ։ Բարի գալուստ իմ բլոգ։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*