September 8

Իմ ընկեր Բառնին

Այսօր ես ձեզ կպատմեմ իմ ընկեր Բառնիի մասին։ Նա իմ հավատարիմ ընկերն է։ Նա լաբրադոր ցեղատեսակի շուն է։ Բառնին շատ բարի է և աշխույժ։ Ես ծանոթացել եմ Բառիի հետ, երբ նա դեռ 3 ամսական էր։ Մենք միասին նույնիսկ որսի ենք գնացել հայրիկիս և Բառնիի տիրոջ հետ։

Իսկ մյուս տեսանյութում տեսեք ինչպե՜ս եմ ես վարժեցնում Բառնիին։

September 8

Ինչպիսի՞ն պետք է լինի սեպտեմբերը

  1. Սեպտեմբերը կարոտով լի է։ Որովհետև ամբողջ ամառ, մենք չենք հանդիպում ընկերներով ու անհամբեր սպասում ենք, թե երբ պետք է հանդիպենք։
  2. Սեպտեմբերին սպասում ենք, թե ինչ նոր առարկաներ պետք է անցնենք։ Սկսում ենք գուշակել, թե որ ուսուցչուհին կլինի ամենախիստը։
  3. Անհամբեր սպասում ենք, մեր ճամփորդություններին։
  4. Որպես նախագիծ, ես ցանկանում եմ ներկայացնել իմ բացահայտումները հնադարյան մարդկանց մասին և ցուցադրել իմ պատրաստած նախնադարյան մարդկանց խրճիթը։

September 8

Ամառային արձակուրդների ընթացքում կարդացած գրքեր

Ես ամառային արձակուրդների ընթացքում կարդացել եմ երեք գիրք։

Ամեն ինչ տանիքի Կառլսոնի մասին

Գրքի հեղինակն է Աստրիդ Լիդգրենը։ Գրքում նկարագրված են Մանչուկի ու Կառլսոնի արկածները։ Կառլսոնը, մի թմբլիկ մարդուկ էր, որի մեջքին կար մի պտուտակ, որի օգնությամբ նա թռչում էր։ Կառլսոնը սեղմում էր իր փորի վրայի կոճակն ու պտուտակը միանում էր, ու նա թռչում էր տանիք, որտեղ էլ հենց ապրում էր։ Ստոքհոլմում մի ընտանիք էր ապրում, այդ ընտանքում էր ապրում մի տղա, որի անունը Մանչուկ էր։ Մի անգամ Մանչուկը դռռոցի ձայն լսեց իր սենյակում։ Դա, իհարկե, Կառլսոնն էր։ Այդպես նրանք ծանոթացան։ Ու սկսվեցին նրանց անմոռանալի արկածները։

Փոքրիկ իշխանը

Գրքի հեղինակն է Անտուան դը Սենտ-Էքզյուպերին։ Փոքրիկ իշծանը ապրում էր մի փոքրիկ մոլորակի վրա։ Նրա տանը ամեն բան շատ փոքր էր։ Նա ուներ մեկ ծաղիկ և երեք հրաբուխ, որոնք հազիվ նրա ծնկին էին հասնում։ Դրանցից երկուսը ակտիվ հրաբուխներ էին, իսկ մեկը՝ հանգած։ Այդ հանգած հրաբուխը փոքրիկ իշխանին ծառայում էր որպես աթոռակ։ Նրա ծաղիկը վարդ էր, նա սիրահարվել էր վարդին, բայց վարդը իրեն պահում էր գոռոզ ու ինքնահավան։ Փոքրիկ իշխանը վիրավորվելով վարդից սկսում է ճամփորդել։ Փոքրիկ իշխանը այցելում է հարևան վեց աստղաբեկորները, ապա այցելում է Երկիր մոլորակ, որտեղ նա ծանոթանում է աղվեսի, օձի ու օդաչուի հետ։

Բարոն Մյունհաուզենի արկածները

Գրքի հեղինակն է Ռուդոլֆ Էրիխ Ռասպեն։ Բարոն Մյունհազենը մի մեծաքիթ ծերուկ էր, որը նստած բուխարու առաջ պատմում էր իր անհավատալի արկածների մասին՝ վստահեցնելով, որ իր բոլոր արկածները իրականում եղել են։

September 8

Ударные и безударные гласные /6 — 10 сентября/

Что такое ударение?

Ударением называют выделение звука, слога, слова силой голоса (повышением тона).

В русском языке 10 гласных букв (а, у, о, ы, и, э, я, ю, ё, е) и 21 согласная буква (б, в, г, д, ж, з, й, к, л, м, н, п, р, с, т, ф, х, ц, ч, ш, щ).

Задание 1.

Встретились в слове солонка Ударный О и О Безударный.
— Здравствуйте, А! — сказал О Ударный.
— Здравствуйте! Только я не А, а О.
— О, значит, тёзка! А голос у тебя — совсем как у А.

Continue reading
September 8

Անհատական ուսումնական պլան

Անուն – Սամվել

Ազգանուն – Բաբաջանյան

Դպրոց, դասարան – Արևմտյան դպրոց 4․1 դասարան

Ընտրությամբ գործնույություն – ռոբոտաշինություն

Երթուղուց օգտվու՞մ եք – ոչ, ինձ դպրոց իմ պապիկն է բերում

Երկարօրիա մնու՞մ եք – ոչ, չեմ մնում

Լրացուցիչ պարապմունք – ես գնում եմ կառատեի և լողի: Կառատեի ես գնում եմ համար 132 դպրոցում, իսկ լողի գնում եմ Hills – ում

(գրեք որտեղ եք հաճախում պարապմունքի դասերից հետ, և նշեք առարկայի անունը) լող և կառատե

Լողալ գիտե՞ք – այո

Հեծանիվ վարել գիտե՞ք – այո