September 9

Ստեղծագործ մաթեմատիկներ

1. Դավիթն ունի 1700 դրամ։ Նա ուզում է գնել 5 պաղղպաղակ։ Պաղպաղակն առժե 350 դրամ։ Կբավականացնի՞ Դավիթի գումարը պաղպաղակները գնելու համար։

Լուծում՝

  1. 350 x 5 = 1750 (5 պաղպաղակ)
  2. 1700 < 1750

Պատ․՝ ո՛չ, չի բավականացնի։

2. Քաղաքից միևնույն ուղղությամբ շարժվեցին 2 ավտոմեքենա։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը 2 ժամ հետո, եթե նրանցից մեկը ժամում անցնում է 60 կմ, իսկ մյուսը՝ 80 կմ։

Լուծում՝

  1. 2 x 60 = 120 կմ (2 ժամ հետո անցած ճանապարհ)
  2. 2 x 80 = 160 կմ (2 ժամ հետո անցած ճանապարհ)
  3. 160 – 120 = 40 կմ

Պատ․՝ 40 կմ:

3. Արու առյուծը կշռում է 250 կգ։ Իսկ հովազը կշռում է նրանից 75 կգ-ով պակաս։ Որքա՞ն են կշռում առյուծն ու հովազը միասին։

Լուծում՝

  1. 250 – 75 =175 կգ (hովազ)
  2. 250 + 175 = 425 կգ (միասին)

Պատ․՝ 425 կգ:

4. Լոլիկի մեկ կիլոգրամն արժե 250 դրամ, վարունգի մեկ կիլոգրամն արժե 150 դրամ, կարտոֆիլինը՝ 280 դրամ, իսկ գազարինը՝ 430 դրամ։ Որքա՞ն գումար է անհրաժեշտ Տիգրանին  2 կգ լոլիկ, 3 կգ վարունգ, 1 ու կես կգ կարտոֆիլ և 1 կգ գազար գնելու համար։

Լոուծում՝

  1. 250 x 2 = 500 դրամ (լոլիկ)
  2. 150 x 3 = 450 դրամ (վարունգ)
  3. 280 + 280 : 2 = 280 + 140 =  420 դրամ (կարտոֆիլ)
  4. 500 + 450 + 420 + 430 = 850 + 950 = 1800 դրամ (միասին)

Պատ․՝  1800 դրամ։

5. Խաչբառեր