September 17

Ծառեր, թըփեր լեցուն միրգ

Ծառեր, թըփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սընավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քընավ։

Տարափ ու բուք փըչելով,
Վայուն–մայուն ճըչելով՝
Աշուն ծընավ։

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բացատրիր:

լեցուն – լիքը

մառան – մրգատուն

սընավ – կերակրել

սաղարթ –  տերև

սարսել –  շարժել

դարսել – դասավորել

տարափ – անձրև

բուք – ձյունահողմ

վայուն – կռինչ

մայուն – բառաչ

2. Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված բանաստեղծության մեջ:

Բանաստեղծության մեջ նկարագրված է աշունը։

3. Վերնագրիր բանաստեղծությունը:

Աշունը

4. Վերնագրիր բանաստեղծության յուրաքանչյուր տունը:

Առաջին տուն – Աշնանային մառան, երկրորդ տուն – Տերևաթափ, երրորդ տուն – Ցուրտ աշուն

5. Նկարիր բանաստեղծության այն տունը, որն ամենաշատը հավանեցիր:

6. Անգիր սովորիր բանաստեղծությունը:

September 17

Թվի կցագրում

  1. 37 թվին ձախից կցագրել են 3 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:

337 – 37 = 300

2.123-ին աջից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:

1235 – 123 = 1112

 3.Տրված 2 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 7։ Ստացված թվից հանել տրված  թիվը։

724 – 2 = 722

 4.Տրված 32 թվին աջից կցագրել 1, ձախից՝ 9։ Ստացված թվից հանել տրված  թիվը։

9321 – 32 = 9289

5. 90 թվին աջից կցագրել 0, ձախից՝  3, ստացված թվից հանել տրված  թիվը։

3900 – 90 = 3810

6. 2051  թվին ձախից կցագրել են 4 թվանշանը: Որքանո՞վ  մեծացավ  թիվը:

42051 – 2051 = 40000

7. 206-ին աջից կցագրել են 2 թվանշանը: Ստացված թվից հանել տրված  թիվը։

2062 – 206 = 1856

8․ Տրված 16365 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 5։ Որքանո՞վ  մեծացավ  թիվը:

5163654 – 16365 = 5147289

9. Տրված 175 թվին աջից կցագրել 0, ձախից՝ 3։ Ստացված թիվը  գումարել տրված թվին։

31750 + 175 = 31925

10. 20 թվին աջից կցագրել 2, ձախից 8, Ստացված թիվը  գումարել տրված թվին։

8202 + 20 = 8222

11. Որքանո՞վ կմեծանա միանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 2 թվանշանը:

Թիվը կմեծանա 20-ով

12. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ խնդիրներ։

48 թվին ձախից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:

548 – 48 – 500

47 թվին աջից կցագրել 3, ձախից 1, Ստացված թիվը  գումարել տրված թվին։

1473 + 47 = 1520

3755  թվին ձախից կցագրել են 6 թվանշանը: Որքանո՞վ  մեծացավ  թիվը:

63755 – 3755 = 60000

Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 3 թվանշանը:

թիվը կմեծանա 300 – ով

Տրված 25478 թվին աջից կցագրել 6, ձախից՝ 9։ Որքանո՞վ  մեծացավ  թիվը:

9254786 – 25478 = 9229308