September 19

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. 

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր վախից սրտաճաք լինեն։

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես,  ոչ թե՝ առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1. Ուշադի՛ր կարդա առակը։ Նշի՛ր առակի հերոսներին և բնութագրի՛ր նրանց։

Նապաստակ – Նապաստակը շատ մեծամիտ էր, նա մեծ կենդանիներից չէր վախենում։

Առյուծ – Առյուծը ուրիշ կենդանիների համար շատ տհաճ էր և նա այնքան բարձր էր մռնչում, որ համարյա բալոր կենդանիները նրանից վախենում էին։

Աղվես – Աղվեսը շատ կոշտ էր նապաստակի դեմ։

2. Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։

Եթե դու համոզված չես, որ կարող ես անել մի բան, որը ուրիշների մոտ ավելի լավ է ստացվում՝ փորձիր, եթե ստացվի, նոր գլուխ գովա։

3. Առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

Ամեն փայտ շերեփ չի դառնա, ամեն սար՝ Մասիս։

Անճարը կուտի բանջար։

Առաջ մտածիր, հետո խոսիր։

Դու քեզ մի գովիր, թող ուրիշը քեզ գովի։

Թթու թան չի, ամեն մարդու բան չի:

4. Paint ծրագրով նկարի’ր առակի քեզ ամենից դուր եկած հատվածը:

5. Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին:

Նապասստա՛կ, մի՛ եղիր այդքան մեծամիտ։

Առյու՛ծ, մի՛ եղիր այդքան տհաճ, թե չէ ընկերներ չես ունենա։

Աղվե՛ս, մի՛ եղիր այդքան ագահ։

September 19

Парные согласные в середине слова

Урок 1

Из учебника стр. 10 — 12

Старик-годовик
Вышел старик-годовик, стал махать рукавом и пускать птиц. Каждая птица со своим особым именем. Махнул старик-годовик первый раз — и полетели первые три птицы. Повеял холод, мороз.
Махнул второй раз — снег стал таять, на полях появились цветы. Махнул третий раз — полетела третья тройка. Стало жарко, душно. Махнул четвёртый раз — полетели ещё три птицы. Подул холодный ветер, пошёл дождь. А птицы были не простые. У каждой птицы четыре крыла. В каждом крыле семь перьев. Одна половина пера белая, другая — чёрная.

  1. Прочитай. Ответь на вопросы.

Расскажи, что за птицы вылетели из рукава старика-годовика. Что обозначают четыре крыла?

Птицы вылетели чёрно – белые. Четыре крыла обозначают времена года.

Что обозначают семь перьев в каждом крыле?

Семь перьев – это семь дней недели.


Почему одна половина пера белая, а другая чёрная?

Белая половина- день, чёрная половина – ночь.

  1. Запомни парные согласные:
    [п] — [б], [ф] — [в], [к] — [г], [т] — [ д], [с] — [з], [ж] — [ш].
    А теперь те согласные, которые бывают только звонкими: [л], [м], [н], [р], [й].

Чтобы правильно написать парные согласные в середине слова, их нужно проверять. Для этого надо изменить слово так, чтобы после проверяемого согласного звука стоял гласный.
сказка — сказочка
гудки — гудок
просьба — просить
прыжки — прыжок
лодка — лодочка
лошадка — лошади

Упражнение 3

Подбери к существительным родственные слова с суффиксом -ок.
Образец: пирожки — пирожок.
Порошки, сапожки, глазки, зубки, снежки, клубки.

порошки- порошок

сапожки- сапожок

глазки- глазок

зубки- зубок

снежки- снежок

клубки-клубок

Continue reading
September 19

Թվերի կցագրումը (մաս 2)

  1. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 4 թվանշանը։

424 – 24 = 400, կմեծանա 400-ով

2. Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից  կցագրենք 5 թվանշանը։

5520 – 520 = 5000, կմեծանա 5000-ով

3. Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 9 թվանշանը։

95421 – 5421 = 90.000, կմեծանա 90.000 -ով

4. Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից  կցագրենք 4 թվանշանը։

4767 – 767 = 4000, կմեծանա 4000-ով

5. Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից  կցագրենք 8 թվանշանը։

86756 – 6756 = 80.000, կմեծանա 80.000 -ով

6. Որքա՞ն կմեծանա հնգանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 7 թվանշանը։

764378 – 64378 = 700000, կմեծանա 700000-ով

7. Նարեկը  Նարեին առաջարկեց մտապահել որևէ երկնիշ  թիվ, այդ  թվին  ձախից կցագրել 5, այնուհետև ստացված թվից հանել   մտապահված թիվը։ Արդյունքը Նարեկին  պարզ էր։ Ո՞րն էր  արդյունքը։

5333- 333 = 5000, արդյունքը 5000

8. Տրված 21 թվին աջից կցագրել 3, ձախից՝ 1։ Ստացված թվից հանել տրված  թիվը։

1213 – 21 = 1192

 9. Տրված 3 թվին աջից կցագրել 5, ձախից՝ 4։ Ստացված թվից հանել տրված  թիվը։

435 – 3 = 432

10. 87 թվին ձախից կցագրել են 6 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:

687 – 87 = արդյունք 600

11. 569-ին աջից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:

5695 – 569 = արդյունքը 5126

12. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ խնդիրներ։

1. 66 թվին ձախից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:

566 – 66 = 500

2. 54 թվին աջից կցագրել 0, ձախից 3, Ստացված թիվը  գումարել տրված թվին։

3540 + 54 = 3594

3. Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից  կցագրենք 9 թվանշանը։

93845 – 3845 = 90.000, թիվը կմեծանա 90.000-ով

4. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 5 թվանշանը:

598 – 98 = 500 թիվը կմեծանա 500 – ով

Տրված 98765 թվին աջից կցագրել 9, ձախից՝1։ Որքանո՞վ  մեծացավ  թիվը:

1987659 – 98765 = 1888894

September 19

Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:

Մարդը վերափոխում է բնությունը նրա համար, որ իր կյանքը ավելի հարմար լինի։

2. Ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվում տնտեսության մեջ:

Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել:

3. Նայիր ձեր տան և դասարանի առարկաներին և փորձի’ր պատասխանել, թե ինչպե՞ս են պատրաստվել դրանք, ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվել դրանց պատրաստման համար, ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են պատրաստել դրանք:

Մեր տան աթոռները պատրաստված են փայտից։ Դրանք պատրաստելու համար ծառեր են կտրվել փայտահատների կողմից։ Հետո փայտամշակները մշակել են փայտը, որն էլ օգտագործել աթոռներ արտադրելու համար։

Մեր տան սեղանը մետաղական ոտքեր ունի։ Դա պատրաստելու համար ընդերքից երկաթ են հանել։

Մեր տան պատերը շինված են աղյուսներից։ Աղյուսը պատրաստելու համար մարդիկ կավը թոնիրի մեջ են դրել, կավը այդպես պնդանում է և աղյուս է դառնում, և այդպես աղյուսներով տներ են սարքում։

4. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:

Բնությունը անրաժեշտ է հօգատարություն, որպեսզի Երկիր մոլորակը առողջ մնա, թե չէ ամբողջ մարդիկ կհիվաանդանան։ Ես հոգ եմ տանում բնությանը այսպես․ ջրում եմ իմ բակի ծառերը և ծաղիկները, աճեցնում եմ տարբեր ծաղիկներ և մաքրում եմ իմ բակը։

September 19

Իմ տոհմածառը

Ես Սամվել Բաբաջանյանն եմ, իմ պապիկն էլ է Սամվել Բաբաջանյան։ Իսկ պապիկիս պապիկը Եղիշե Բաբաջանյանն է։ Բաբաջանյանների տոհմը արմատներով Տավուշի մարզի Սև Քար գյուղից է։ Բայց պապիկս, հայրիկս և ես ծնվել ենք արդեն Երևան քաղաքում։ Տոհմի հիմնադիրը համարվում է Բաբաջան Վարդանովը, ծնված 1745 թվականին, այդ պատճառով գյուղում մեր տոհմին անվանում են Վրթնանանք։ Նկարում տոհմածառը սկսվում է Բաբաջանի որդուց՝ Գրիգոր Բաբաջանի Վարդանովից։ Կան մեզ հասած բանավոր զրույցներ, որ Վարդանովներն իրենց հերթին սերում եմ հայ մեծ զորավար Դավիթ Բեկի տոհմից։