September 21

Երաժշտությունը իմ կյանքում

Դեռ հին ժամանակներում մարդիկ լսել են, թե ինչպես է գետի կամ ծովի ջուրը խշշում, լսել են ինչ ձայն է գալիս անձրևի ժամանակ, ինչ ձայն է հանում քամին։ Ու փորձել են կրկնել, ու իրենք էլ սկսել են մեղեդի ստեղծել։ Հասկացել են, որ կարող են տարբեր ձայներ հանել, ինչպես նաև սկսել են ձեռքի տակ եղած գործիքներն օգտագործել ձայն ստանալու համար։ Երբ որոշակի երաժշտություն են ստացել, սկսել են այդ երաժշտության տակ շարժվել, այդպես էլ ստեղծվել են պարերը։ Հետո իրենց դուր եկած երաժշտությունն ու պարը սկսել են տարբեր ուրախության և տխրության առիթներին օգտագործել։

Իմ կարծիքով երաժշտությունը յուրաքանչյուր մարդու կյանքում մեծ նշանակություն ունի։ Երաժշտությունը կարող է տրամադրություն փոխել, ուրախացնել, երբ շատ տխուր ես։

Ես շատ եմ սիրում երաժշտություն լսել և պարել։ Շատ տարբեր երգեր եմ լսում։ Մենք մայրիկիս հետ մի սովորություն ունենք, երբ մեքենայով տեղ ենք գնում հերթով ես ու մայրիկս միացնում ենք մեր սիրելի երգերն ու լսում։ Իսկ հայրիկիս հետ, երբ ավտոմեքենայով տեղ ենք գնում, նա իմ համար հայրենասիրական երգեր է միացնում ու մենք միասին երգում ենք։ Ինձ նաև շատ են դուր գալիս ընկեր Սեդայի սովորեցրած երգերը։ Իսկ իմ փոքրիկ քույրիկի համար միացնում եմ մանկական երգեր ու մենք միասին թռչկոտում ենք այդ երգերի տակ։

Իսկ սա իմ ամենասիրելի երգերից մեկն է.


Posted September 21, 2022 by samvelbabajanyan in category Մայրենի

About the Author

Բարև ձեզ, ես Սամվելն եմ։ Ես 11 տարեկան եմ և շատ եմ սիրում սպորտով զբաղվել։ Զբաղվում եմ լողով, ձեռքի գնդակով, ձյուդոյով և կարատեի խմբակ եմ հաճախում։ Ամենաշատ հաջողություններն ունեմ կարատեում։ Նաև բակում իմ ընկերների հետ սիրում եմ ֆուտբոլ խաղալ։ Բարի գալուստ իմ բլոգ։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*