September 25

Արա Գեղեցիկ և Շամիրամ

  • Ի՞նչ պատմություն է պատմում Մովսես Խորենացին Արայի և Շամիրամի մասին։

Մովսես Խորենացին պատմում է, որ Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարվել էր Հայոց արքա Արա Գեղեցիկին։ Նա արշավել է Հայաստանի վրա։ Այդ պատերազմում Արան զոհվում է, իսկ Շամիրամը փորձում է նրան վերակենդանացնել, բայց չի ստացվում։ Նա խաբում է հայ ժողովրդին, ասելով, որ Արան կենդանացել է, որպեսզի նրանց զայրույթը զսպի։

  • Նկարագրե՛ք Արային և Շամիրամին։

Արան շատ գեղեցիկ էր, այդ պատճառով նրան անվանում էին Արա Գեղեցիկ։

Շամիրամը շատ խորամանկ էր և խաբեբա։

September 25

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

  1. Բանաստեղծության միջից դուրս գրեք այն հատվածը, որտեղ նկարագրված է արևածագը:

օրան – խուրձ

շար եկան- շարվեցին

պաղել – սառչել

մարմանդ – մեղմ

շաղ տալ – տարածել

մշուշ – մառախուղ

ժիր – աշխույժ

դալուկ – գունատ

2. Բանաստեղծության ո՛ր հատվածներից եք հասկանում, որ աշուն է: գունավորեք այդ հատվածները:

3. Բանաստեղծության մեջ գտեք և մեկ բառով բացատրեք հետևյալ արտահայտությունները՝

ցիր եկան – ցրվեցին

կախ տվավ – կախվեց

փախ տվավ- փախավ

քուն դրավ- քնեց

վար եկան – իջան

շող կապեց – շողաց

4. Բանաստեղծության տուներից մեկը paint ծրագրով նկարեք: