September 26

Ծիրանի ծառը

  • Ուշադիր կարդա՛ և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերն ու արտահայտությունները:

վեհանձն – բարձր հատկանիշներով օժտված

կանոնավոր – ճշգրիտ

զիլ – բարձր և սուր

  • Քո կարծիքով Օգին ինչո՞ւ էր կարծում, որ ծիրան գողանալը մեղք չէ:

Փոքր ժամանակ երեխաները շատ են հարևանի այգիներից մրգեր քաղում, այդ պատճառով էլ Օգիի կարծիքով դա մեղք չէր, այլ չարաճճիություն։

  • Տեքստից առանձնացրու մարդու անուն նշանակող բոլոր բառերը, ինչպե՞ս են դրանք գրվում: Էլ ո՞ր բառերն են գրվում այդպես:

Յուլիսիս Մաքոլին, Արենա, Մերի Արենա, Լայոնել Քեբոտ, Օգյուստ Գոթլիբը, Հոմեր Մաքոլի, Նիքի Փալոդա, Ալֆ Ռայֆ, Շեկ Մանուկյան, Հենդերսոն

Մեծատառով են գրվում մարդկանց անուն ազգանունները, ինչպես նաև պետությունների, քաղաքների, գյուղերի, աշխարհագրական վայրերի, կազմակերպությունների անունները և այլն։

  • Քո կարծիքով ինչպիսի՞ առաջնորդ էր Օգին, խոսքերդ հիմնավորիր:

Օգսին շատ ինքնավստահ էր, կարողանում էր իր շուրջը հավաքել թաղի մյուս երեխաներին, լավ կազմակերպիչ էր, հետևում էր թաղի հաստատված կանոններին, որոնցից մեկը՝ փոքրերին վտանգավոր տեղեր չտանելն էր, այդ պատճառով նա Յուլիսիսին ուղարկեց տուն ու չտարավ ծիրան գողանալու։

  • Ինչո՞ւ էր հեղինակը Լայոնելի համարում մարդկային մեծ էակ, եթե հարևանների կարծիքով նա հիմար էր:

Լայոնելի հավատարիմ, բարի և վեհանձն էր։


Posted September 26, 2022 by samvelbabajanyan in category Մայրենի

About the Author

Բարև ձեզ, ես Սամվելն եմ։ Ես 11 տարեկան եմ և շատ եմ սիրում սպորտով զբաղվել։ Զբաղվում եմ լողով, ձեռքի գնդակով, ձյուդոյով և կարատեի խմբակ եմ հաճախում։ Ամենաշատ հաջողություններն ունեմ կարատեում։ Նաև բակում իմ ընկերների հետ սիրում եմ ֆուտբոլ խաղալ։ Բարի գալուստ իմ բլոգ։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*