October 31

Աշունը Սև քար գյուղում

Աշունը Տավուշի մարզում հիասքանչ է։ Սարերը ամբողջովին ծածկված են խիտ անտառներով, ու աշնանը այդ անտառները հագնում են գեղեցիկ ու զանազան գույներ՝ կարմիր, դեղին, նարնջագույն, կանաչ։ Մենք ընտանիքով հաճախ ենք գնում Տավուշի մարզի Սև քար գյուղ։ Տեսեք, թե ինչ գեղեցիկ է աշունը մեր գյուղի տան պատշգամբից։

Continue reading
October 31

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, ցի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրեք անծանոթ բառերը, բացատրեք։

գահ – թագավորական աթոռ

հալածական – տանջված

հողմ – ուժեղ քամի

ջոկել – առանձնացնել

Մգացրած բառերի համար իմաստով հակառակ զույգեր գրեք։

վաղուց – այսօր

բարձր – ցաճր

չար – բարի

բաժնել- միավորել

լայն – նեղ

տանում – բերում

միասին – առանձին

  • Ինչ կանաչ գահի մասին է խոսքը՝ «Վաղուց թողած բարձր ու կանաչ
    Գահը իրենց հանգըստության»
  • Կանաչ գահը բարձր սարն է, որը պատված էր անտառով։

    Ձեզ սև, թե՞ սպիտակ ամպերն են դուր գալիս, պատասխանը պատճառաբանեք։

    Ես սիրում եմ սպիտակ ամպեր, որովհետև սպիտակ ամպերի ժամանակ եղանակը պարզ է լինում, և ես կարողանում եմ բակում խաղալ։ Իսկ երբ ամպերը սև են, դա նշանակում է մռայլ ու տխուր եղանակ է սպասվում, հնարավոր է անձրև կամ ձյուն գալ։

    • Փորձեք պատկերացնել երկու սև ամպերին և նրանց մասին պատմություն հորինել։

    Լինում են երկու չարաճճի սև ամպ։ Մի օր նրանք հանդիպում են։ Որոշում են ընկերանալ ու միասին չարաճճիություններ անել։ Հենց երեխաները իջնում էին բակ, ամպիկները միանգամից ուժեղ անձրև էին տեղում նրանց վրա։ Երեխաներն էլ ստիպված փախնում էին տուն։ Երբ հանգստացողները ծովափին պառկած հանգստանում էին, նրանք նորից գալիս էին ու փակում արևը։ Երբ գյուղացիները դաշտում աշխատում էին, նրանք կարկուտ էին տեղում ու փչացնում գյուղացիների բերքը։ Այս ամենը տե սնելով, արևը բարկացավ ու որոշեց պատժել ամպերին։ Նա իր շողերով այնքան ուճեղ տաքացրեց ամպերին, որ նրանք արևահարվեցին։ Այդ օրվանից ամպիկները էլ չարաճճիություն չարեցին։

    October 31

    Մեր հայրենիքի անցյալն ու ներկան․Տարիների հաշվումը պատմության մեջ

    Երբևէ եղե՞լ ես Մատենադարանում կամ Հայաստանի պատմության թանգարանում: Եթե այո, ապա այնտեղ դու տեսել ես հին ձեռագրեր, նկարներ, իրեր: Այդ ամենը մեզ պատմում է մեզանից շատ առաջ ապրած մարդկանց, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ստեղծված արժեքների մասին: Այդ ամենը մեր պատմությունն է: Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում: Գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ, ցավոք, կորուստներ ունեցել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը: Այդ ամենի մասին մեզ պատմում են մեր պատմիչների թողած ձեռագրերը, հին Նկարները, տարբեր զրույցները, առասպելները, ավանդությունները, պահպանված իրերը՝ զարդերը, զենքերը, դրամները, տարբեր շինությունները:

    Պատմությունն օգնում է, որպեսզի սխալներ թույլ չտանք այսօր և ճիշտ կառուցենք մեր ապագան: Դրա համար բոլորս պետք է լավ իմանանք մեր պատմությունը և  պահպանենք մեզ ժառանգություն հասած արժեքները: Հայ ժողովրդի համար պատմական մեծ արժեք ունի Պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմություն գիրքը: Այն ներկայացնում է մեր ազգի պատմությունը՝ անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած ժամանակը՝ 5-րդ դարը: Իսկ ի՞նչ է դարը: Երբ մենք խոսում ենք որևէ իրադարձության մասին, որը տեղի է ունեցել ոչ շատ հեռավոր անցյալում, ապա նշում ենք այդ իրադարձության տարեթիվը, օրինակ, մենք ասում ենք. Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը ծնվել Է 1869 թվականին կամ մարդն առաջին անգամ տիեզերք թռավ 1961 թվականք ապրիլի 12-ին: Մեզանից հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար մենք ավելի հաճախ օգտագործում ենք դար և հազարամյակ բառերը: Մեկ դարը հարյուր տարին է: Հազարամյակը հազար տարին է կամ տասը դարը: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։  Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած: Իսկ այն ամենը, ինչ եղել է դրանից հետո, համարում ենք Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած: Երբեմն գրքերում դու կարող ես հանդիպել մեր թվարկությունից առաջ (մ.թ.ա կամ մեր թվարկություն (մ.թ.) ձևերը : Օրինակ՝ հայոց արքա Տիգրան Մեծը գահ է բարձրացել Քրիստոսի ծննդից առաջ 95 թվականին, ինչը կրճատ նշվում Է Ք.ա. 95թ.: Իսկ Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս հատուկ նշում չի կատարվում, այլ պարզապես գրվում է տարեթիվը: Օրինակ՝ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը:

    Հարցեր և առաջադրանքներ

    1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ:

    Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում:

    Պատմությունն օգնում է, որպեսզի սխալներ թույլ չտանք այսօր և ճիշտ կառուցենք մեր ապագան:

    2. Ւ՞նչ է դարը:

    Մեկ դարը հարյուր տարին է:

    3. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը:

    Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։  

    4. Դու ո՞րերորդ դարում ես ծնվել:

    21-րդ դարում։

    Լրացուցիչ աշխատանք

    Որ դարին են պատկանում հետևյալ պատմական թվերը՝

    66թ. – 1-ին դար

    301թ. – 4- րդ դար

    2019թ. – 21- րդ դար

    405թ. – 5- րդ դար

    451թ. – 5- րդ դար

    1031թ. – 11- րդ դար

    1890թ. – 19- րդ դար

    1900թ. – 20- րդ դար

    678թ. – 7- րդ դար

    980թ. – 10- րդ դար

    760թ. – 8- րդ դար

    540թ. – 6- րդ դար

    October 31

    Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

    1. Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։

    Այո, ունեմ:

    • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    https://samvelbabajanyan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1/
    • Վերը նշված 3 նախագածից ո՞րը քեզ ավելի դուր եկավ։

    Երեք նախագծերից ինձ ամենաշատը դուր եկավ GeoGebra երկրաչափական ծրագրի նախագիծը։

    • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի սեպտեմբեր և հոկտեմբեր  ամիսների  ֆլեշմոբներին։

    Այո, մասնակցել եմ։

    • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։

    2-րդ մակարդակը

    1. Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։

    Ֆլեշմոբի առաջադրանքները քննարկում եմ հայրիկիս հետ։

    October 30

    Капитан-паук

    Из учебника «Русский язык 4» стр. 16

     Проснулся я рано. Солнце только стало подниматься. Вдруг вижу: спешит паучок по дереву. Вот он прикрепил свою паутину к листочку и стал ждать. Солнце поднялось выше. Дунул ветер. Он оторвал паутину, и она полетела. Паутина поднималась всё выше и выше. Паучок сидел на маленьком листочке как капитан корабля. Он, наверное, знал, куда и зачем ему лететь.

    Вопросы и задания.

    Какое время года описывается в этом рассказе?

    В этом рассказе описывается осень.

    Что делал паук?

    Паучок спешил по дереву.

    Что он прикрепил к листочку?

    Паучок прикрепил свою паутину к листочку.

    Где сидел паучок?

    Паучок сидел на маленьком листочке .

    Почему рассказ называется «Капитан-паук»?

    Рассказ называется «Капитан-паук», потому что паучок сидел на маленьком листочке как капитан корабля.

    Отгадайте загадки:

    Пусты поля,
    Мокнет земля,
    Дождь поливает.
    Когда это бывает?

    Осенью

    Дни стали короче,
    Длинней стали ночи,
    Кто скажет, кто знает,
    Когда это бывает?

    Осенью

    Он идет, а мы бежим,
    Он догонит все равно!
    В дом укрыться мы спешим,
    Будет к нам стучать в окно,
    И по крыше тук да тук!
    Нет, не впустим, милый друг!

    Дождь

    Летит, а не птица, Воет, а не зверь.

    Ветер

    Листья желтые летят,
    Падают, кружатся,
    И под ноги просто так
    Как ковер ложатся!
    Что за желтый снегопад?
    Это просто …

    Листопад

    October 29

    Мешок из паутины

    По лесной дороге шёл паучок и нёс на спине мешок из паутины. Он шёл и день, и ночь, и ещё день. Вдруг он увидел маленькую лошадку.

    – Куда ты идёшь? – спросила лошадка.

    – В город.

    – До города далеко. Тебе помочь? – спросила лошадка.

    – Помоги, – сказал паучок и сел на лошадку со своим мешком.

    – Что у тебя в мешке? – спросила лошадка.

    – Потом увидишь, – ответил паучок и сразу же заснул от усталости.

    Лошадка поскакала по дороге. В лесу стало быстро темнеть. Лошадка остановилась. Вдруг подъехал грузовик.

    – Что вы тут делаете? – спросил грузовик.

    – Едем в город. Но я очень спешу, а лошадка устала, – ответил паучок.

    – Садитесь ко мне в кузов, – сказал грузовик.

    Грузовик поехал по дороге. И конечно же, он спросил, почему они спешат.

    – Паучок, – сказала лошадка, – везёт в своём мешке что-то очень важное. Они проехали поле. Потом машина с лошадкой и паучком въехала в город. Она остановилась на большой площади. Там было много людей. Все они спешили на работу.

    – Посмотрите, что я привёз! – крикнул паучок.

    Он развязал свой мешок. Из мешка вылетели жёлтые листики. И сразу все поняли – наступила золотая осень.

    Послетекстовые задания:

    Кто шёл по лесной дороге?

    По лесной дороге шёл паучок.

    Что нёс паучок?

    Паучок нёс мешок из паутины.

    Кого он увидел?

    Паучок увидел лошадку.

    Кто поскакал по дороге?

    По дороге поскакала лошадка .

    Почему лошадка остановилась?

    Лошадка остановилась, потому что увидела грузовика.

    О чём спросил грузовик паучка?

    грузовик спросил паучка о том что он везёт в своём мешке?

    Где остановилась машина с лошадкой и паучком?

    Машина остановилась на большой площади.

    Что крикнул паучок?

    Паучок крикнул – Посмотрите, что я привёз!

    Что привёз он в город?

    Паучок привёз жёлтые листики.

    Какое время года наступило?

    Наступила осень.

    October 29

    Ուսումնական աշուն

    1. Կռահիր և ստացիր անհրաժեշտ թիվը։

    Օրինակ՝ Ինչպե՞ս չորս  հատ  9-ով ստանալ 20։

    99։9+9=20

    Կարող եք օգտագործել թվաբանական գործողության նշաններ ու փակագծեր։

    • Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 6։
    • 6 x 6 : 6 = 6
    • Ինչպե՞ս երեք 5-ով ստանալ 30։
    • 5 x 5 + 5 = 30
    • Ինչպե՞ս չորս 3-ով ստանալ 6։
    • 3 x 3 : 3 + 3 = 6
    • Ինչպե՞ս հինգ հատ  2-ով ստանալ 28։
    • 22 + 2 + 2 + 2 = 28
    • Ինչպե՞ս չորս 9 –ի  միջոցով  ստանալ 100։
    • 99 + 9 : 9 = 100
    • Ինչպե՞ս երեք հատ 5–ի  միջոցով  ստանալ  20։
    • 5 x 5 – 5 = 20
    • Ինչպե՞ս չորս 5 –ի  միջոցով  ստանալ 6։
    • (5 x 5 + 5) : 5 = 6
    • Ինչպե՞ս հինգ  1-ով ստանալ 22։
    • 1 x 11 + 11 = 22
    • Ինչպե՞ս հինգ  2–ի  միջոցով  ստանալ 15։
    • 22 : 2 + 2 x 2 = 15
    • Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 11։
    • 66 : 6 = 11
    • Ինչպե՞ս չորս 7–ի  միջոցով  ստանալ 18:
    • 77 : 7 + 7 = 18
    • Ինչպե՞ս չորս 8 –ի  միջոցով  ստանալ 89։
    • 88 + 8 : 8 = 89
    • Ինչպե՞ս երեք 4 –ի  միջոցով  ստանալ 20։
    • 4 x 4 + 4 = 20
    • Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:
    • Ինչպե՞ս երեք 7 –ի  միջոցով  ստանալ 7։
    • 7 + 7 – 7 = 7
    • Ինչպե՞ս երեք 3 –ի  միջոցով  ստանալ 12։
    • 3 x 3 + 3 = 12
    • Ինչպե՞ս չորս 6 –ի  միջոցով  ստանալ 1։
    • 6 x 6 : 6 : 6 = 1
    1. Ստացիր ճշմարիտ հավասարություն, միայն մեկ ձողիկ տեղաշարժելով․

    Կարող եք օգտվեք հռոմեկան թվերի աղյուսակից․

    1-02.png

    Օրինակ՝ VI−IV=IX

                      VI+IV=X

    X+II=VII

    X+II=VII – X – III = VII

    IV+III=V

    IV+III=V – IV + II = VI

    VIII-III=X

    VIII-III=X – VIII + II = X

    VIII=VI−I

    VIII=VI−IVII=VI+I

    XI+IV=VI

    XI+IV=VIXI-IV=VII

    VII+III=V

    VII+III=VVII – III= IV, VIII – III=V

    XII+II=XVI

    XII+II=XVI – XII+III=XV, XIII+II=XV,

    • Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:
    1. 5 տարի առաջ Եվան, Մարին և Կարենը միասին 16 տարեկան էին։ Քանի՞ տարեկան  կլինեն նրանք միասին 5 տարի հետո։
    1. 3 x 10 = 30
    2. 30 + 16 = 46
    1. 4 տարի հետո Կարենը, Աստղիկը և Արևն միասին կլինեն 35 տարեկան։ Քանի՞ տարեկան  էին նրանք միասին 4 տարի առաջ։
    • Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:

    5.

    https://quizizz.com/join/quiz/635ec0e0e3b1a5001d1fd74b/start?studentShare=true

    October 29

    Վ. Սարոյան «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց»

    Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

    – Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

    Աղբյուրը՝ heqiat.am

    Հարցեր և առաջադրանքներ

    1. Դուրս գրել անծանոթ բառերը

    հուսահատ – հույսը կտրած

    մատուցել – տալ, հյուրասիրել

    Տեքստից դուրս գերել բոլոր այն բառերը որոնց հնչյուների և տառերի քանակները չեն համապատասխանում։

    նրան – 4 տառ, 5 հնչյուն

    դժգոհ – 5 տառ, 6 հնչյուն

    խմում 4 տառ, 5 հնչյուն

    բրինձ 5 տառ, 6 հնչյուն

    երեքը – 5 տառ, 7 հնչյուն

    դնում – 4 տառ, 5 հնչյուն

    որոշել – 6 տառ, 8 հնչյուն

    սկսում – 5 տառ, 6 հնչյուն

    չտված – 5 տառ, 6 հնչյուն

    եթե – 3 տառ, 5 հնչյուն

    որքան – 5 տառ, 7 հնչյուն

    1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:

    Ինձ այս առակը սովորեցրեց, որ եթե քեզ ինչ-որ մեկը օգնում է, դու պետք է շնորհակալ լինես։

    1. Բնութագրի՚ր կույրին:

    Այս կույրը շատ ագահ էր և անշնորհակալ։

    1. Նոր վերնագիր մտածիր:

    Անշնորհակալը

    October 24

    Муравей и голубка

    Прочитай басню.
    Муравей и голубка

    Муравей спустился к ручью: захотел напиться. Волной плеснуло на муравья. Он стал тонуть. Голубка несла ветку. Она увидела — муравей тонет, и бросила ветку муравью в ручей. Муравей спасся. Расставил охотник сеть на голубку, а муравей подполз и укусил охотнику ногу. Охотник охнул и уронил сеть. Голубка вспорхнула и улетела.
    (Л. Толстой)

    Расскажи, как голубка спасла муравья.

    Голышубка увидела что мурабей тонит. Она бросила ветку в воду и спасла муравья.

    Как муравей спас голубку?

    Муравей укусил охотнику ногу. Охотник охнул и уронил сеть. Голубка вспорхнула и улетела.

    Чему учит эта история?

    История учит нас, что всегда нужно помогать тем, кто в беде.

    Муравьи, ручьи, листья, вьюга.
    В этих словах есть разделительный ь, который разделяет согласный и гласный в слове. Ь сообщает о том, что следующим нужно произносить звук [й’].

    Измени слова так, чтобы вместо одного предмета было названо много таких же предметов.
    Образец: ручей — ручьи.

    Перо – перья , колос – колосья , соловей – соловьи , воробей – воробьи , лист – листья , стул – стулья, брат – братья, крыло – крылья , дерево – деревья .

    Составь предложения со словами: листья, перья, воробьи, стулья, деревья.

    Прочитай предложения. Определи их тему.
    Осень листьями, словно золотом, дорогу себе устилает. – осень
    Полетели лебеди — понесли на крыльях зимушку.- зима

    Прочитай пословицы и объясни их смысл.
    Без терпенья нет уменья.
    Повторенье — мать ученья.
    Дружба крепка не лестью, а правдой и честью.

    Домашнее задание.

    Рабочая тетрадь.

    Упр. 13, 14, 19