November 6

Առաջադրանքներ

  1. AC հատվածի   երկարությունը 4 սմ 7մմ է,  BC հատվածինը՝  10 սմ 4 մմ: Գտիր  AB  հատվածի երկարությունը :

AB = 4 սմ 7մմ + 10 սմ 4 մմ = 15 սմ 1 մմ

  • AB հատվածի   երկարությունը 27 սմ 6 մմ է,  AC հատվածը՝  8 սմ 4 մմ: Գտիր CB հատվածի երկարությունը:

CB = 27 սմ 6 մմ8 սմ 4 մմ = 19 սմ 2 մմ

  • Որքա՞ն է CD հատվածի երկարությունը, եթե |AD|=125 մմ,            |AB|=25 մմ,  |BC|=55 մմ։


CD = 125մմ – 25մմ – 55մմ = 45մմ

  • Հաշվիր BC հատվածի երկարությունը, եթե |AD|=150 մմ, |AB|=35 մմ, |CD|=52մմ։

BC = 150 մմ – 52մմ – 35մմ = 63մմ

Քանի՞ ճառագայթ կառաջացնեն երկու հատվող ուղիղները։

4 ճառագայթ

Լրացրու բաց թողնված բառերը։

Ճառագայթը  ուղղի   մաս է։  Այն ունի միայն սկիզբ, որը նրա սկզբնակետն է։ Ճառագայթը ունի սկիզբ, բայց չունի վերջ:

7. Լրացրու բաց թողնված բառը(բառերը):

Հատվածն ուղղի   այն   մասն է,  որն ունի երկու ծայրակետ ։

8․  Հաշվեք

Բեկյալ գծի երկարությունը, եթե  AB հատվածի   երկարությունը 5 սմ 4 մմ է, BC հատվածինը՝ 5 սմ 8 մմ,  իսկ  CD հատվածինը՝  7 սմ 5 մմ:

ABCD = 5 սմ 4 մմ + 5 սմ 8 մմ + 7 սմ 5 մմ = 18 սմ 7 մմ

November 6

Իմ սիրելի սեբաստացին

Ես ունեմ շատ սեբաստացի ընկերներ, բայց մի տղա կա, ում հետ մենք մի ընդհանուր բան ունենք։ Գիտեք ի՞նչն է դա։ Այո՛, այո՛, մենք նույն օրն ենք նշում մեր ծննդյան օրը։ Կռահեցի՞ք։ Եթե դեռ ոչ, ես ավելի մանրամասն կներկայացնեմ նրան։

Նա ունի մեծ շականակագույն աչքեր, փոքր քիթ և ոսկեգույն մազեր: Նա ժպտերես է ու ուրախ։ Սիրում է խաղեր ստեղծել, զբաղվել բրեյքդանսով։ Իսկ ամենաշատը սիրում է ուտել իր մայրիկի պատրաստած կոտլետները թթվասերով։

Մենք շատ լավ ընկերներ ենք։