November 13

Իմ դպրոցի հրաշալիքները

Ես Սամվելն եմ ։ Այսօր ես կպատմեմ Ձեզ մեր դպրոցի հրաշալիքների մասին։

Նկարում մեր դասարանն է, մենք սեբաստացիներ ենք ու շատ ենք սիրում մեր դպրոցը։ Մեր դպրոցը սիրելու շատ պատճառներ կան, հիմա ես կպատմեմ դրանցից մի քանիսի մասին․

  1. Մեր դպրոցում կա ագարակ։ Սա իսկական հրաշալիք է։ Ագարակում տարբեր կենդանիներ կան՝ ձիեր, շներ, տարբեր տեսակի թռչուններ։ Մենք խնամում ենք նրանց։
  2. Դպրոցում ունենք փակ լողավազան։ Ամառները բացօթյա լողավազաններ էլ ենք ունենում։
  3. Մեզ մոտ շատ ճամփորդություններ են կազմակերպվում։ Դեռ առաջին դասարանից, մենք հասցրել ենք լինել Կոտայքի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզում։
  4. Դպրոցում մենք սովորում ենք ազգային երգ ու պար։ Այդ հարցում մեզ օգնում է մեր սիրելի ընկեր Սեդան։
  5. Ունենք ընտրությամբ գործունեության խմբակներ՝ ռոբոտաշինություն, խաղերեի ստեղծում, քանդակագործություն, հայրենագետներ և այլն։ Ես հաճախում եմ ռոբոտաշինության խմբակ, մեր դասերը շատ հետաքրքիր են անցնում։
  6. Մեր դպրոցում սովորեցնում են սիրել ու խնամել բնությունը։ Ճամփորդությունների ժամանակ մենք միշտ մաքրում ենք ավելորդ աղբից շրջակա տարածքը։ Դպրոցում ունենք աղբի տեսակավորման տարրաներ։
  7. Իսկ ամենակարևոր հրաշալիքը, մեր դպրոցի մթնոլորտն է, որը ստեղծում են մեր ուսուցիչներն ու սովորողները։

Ես շատ եմ սիրում իմ դպրոցը։