November 14

Մագաղաթ

professor-claims-to-have-discovered-the-worlds-oldest-torah-scroll-in-italy

Շատ ու շատ տարիներ առաջ, երբ դեռ մարդիկ չէին գրում թղթով և գրիչով, օգտագործում էին հատուկ ներկանյութեր և մագաղաթ: Հին մատյանների հիմնական մասը եղել է պատրաստված մագաղաթից:

Հայաստան աշխարհի կարևոր հարստություններից մեկը հնագույն ձեռագրերի թանգարանն է՝ Մատենադարանը, որտեղ պահվում են երկար դարերի ընթացքում ստեղծված մագաղաթյա ձեռագրերը: Դրանք գրված են մագաղաթի վրա, որը ստանում էին ուլի կամ հորթի կաշվից: Նրանք, ովքեր ստանում էին մագաղաթը, քերթում էին այդ կենդանիների կաշին, այսինքն՝ քերթողներ  էին համարվում: Հայերը քերթող են համարել նաև գրողներին, պատմիչներին, ովքեր գրել են մագաղաթների վրա: Օրինակ՝ հինգերորդ դարի պատմիչ Մովսես Խորենացուն անվանում են Քերթողահայր:

Մագաղաթյա մատյանները հայերի հոգևոր սնունդն ու հարստությունն են:
Հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է, որը ունեցել է 75Х50 սմ մեծության 660 (այժմ՝ 600) թերթ՝ պատրաստված արջառի և երինջի կաշվից, ամենափոքրը՝ լուցկու տուփից փոքր է, պատրաստված նորածին ուլի մորթուց։


Posted November 14, 2022 by samvelbabajanyan in category Հայրենագիտություն, Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*