November 14

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջայինթեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրել անծանոթ բառերը։

անըրջային – երազի նման

թեթևասահ – թեթևորեն սահող

շաղ – բույսերի վրա կուտակված ջրի կաթիլներ

եդեմային – դրախտային

  • Սևով ընդգծված բառերը բառարանի օգնությամբ բացատրեք և բառակազմորեն վերլուծեք՝ առանձնցնելով՝ արմատները և ածանցները։

անըրջային – անուրջ + ային – երազի նման

թեթևասահ – թեթև + ա + սահել – թեթևորեն սահող

եդեմային – եդեմ + ային – դրախտային

  • Ի՞նչ տրամադրություն է բանաստեղծությունը քեզ փոխանցում։

արշավային տրամադրություն

  • Ո՞վ է իր օրերն ու ժամերը անցկացնում սարում /հուշումը գտիր բանաստեղծությունից/

Իր օրերն ու ժամերը սարում է անցկացնում հովիվը։

  • Որտե՞ղ կամ ի՞նչ պայմանների առկայությամբ են քո օրերն ու ժամերը երջանիկ ու թեթև անցնում։

Մեր գյուղի տան այգում։

  • Գրիր հետևյալ բառերի իմաստով մոտ բառեր /հոմանիշներ/՝ լավ, թեթևասահ, հով, առավոտ, շողալ, եդեմային, շվի, հովիվ։

լավ – հրաշալի, ընտիր

թեթևասահ – թեթևաքայլ

հով – զով

առավոտ – լուսաբաց

շողալ – փայլել

եդեմային – դրախտային

շվի – եղեգնափող, դուդուկ

հովիվ – գառնարած, չոբան


Posted November 14, 2022 by samvelbabajanyan in category Մայրենի

About the Author

Բարև ձեզ, ես Սամվելն եմ։ Ես 11 տարեկան եմ և շատ եմ սիրում սպորտով զբաղվել։ Զբաղվում եմ լողով, ձեռքի գնդակով, ձյուդոյով և կարատեի խմբակ եմ հաճախում։ Ամենաշատ հաջողություններն ունեմ կարատեում։ Նաև բակում իմ ընկերների հետ սիրում եմ ֆուտբոլ խաղալ։ Բարի գալուստ իմ բլոգ։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*