November 18

Թեմա՝ Պատիկ

  1. Գտիր  7-ի  կրկնապատիկը։

7 x 2 = 14

2. Գտիր  6-ի  եռապատիկը։

6 x 3 = 18 

3. Գտիր   8-ի  քառապատիկը։

8 x 4 = 32

4. Գտիր  10-ի  հնգապատիկը։

10 x 5 = 50    

5. Գտիր  4-ի  տասնապատիկը։

4 x 10 = 40   

6. Թվարկիր  2-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 20-ից։

2, 4, 6, 8, 10, 12, 14, 16, 18

7. Թվարկիր   3-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը։

3, 6, 9, 12, 15, … Ամենափոքրը 3-ն է։

8. Գրեք  6-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 54-ից։

6, 12, 18, 24, 30, 36, 42, 48

9. Գրեք  8-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 8-ի պատիկ ամենափոքր թիվը։

8, 16, 24, 32, … Ամենափոքրը 8-ն է։

10. Թվարկիր 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։

35, 42, 49, 56

11. Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։

9, 18, 27, 36… Ամենափոքրը 9-ն է։

12. Թվարկիր 10-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 70-ից։

10, 20, 30, 40, 50, 60

13. Թվարկիր  12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ից։

36, 48, 60, 72

14. Գրեք  13-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։

13, 26, 39, 52 … Ամենափոքրը 13-ն է։

15. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։

10 x 6 = 60

16. Ո՞րն է ամենամեծ  միանիշ թվի կրկնապատիկը։

9 x 2 = 18

17. Ո՞րն է ամենափոքր  եռանիշ թվի տասնապատիկը։

100 x 10 = 1000

18. Ո՞րն է ամենափոքր  քառանիշ թվի քառապատիկը:

1000 x 4 = 4000

19. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

  1. Գտիր   9-ի  քառապատիկը

9 x 4 = 36

2. Ո՞րն է ամենափոքր  եռանիշ թվի վեցապատիկը։

100 x 6 – 600

3. Գտիր 8-ի իննապատիկը։

8 x 9 = 72

4. Թվարկիր  11-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 22-ից։

33, 44, 55, 66, 77, 88

20. Սիրելի սովորողներ, «Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում» նախագծի շրջանակներում կազմեք «Ես սեբաստացի եմ» խաչբառ և խնդիրներ։

Ես

  1. Գտիր ամենափոքր երկնիշ թվի և ամենափոքր զույգ թվի քանորդը։

10 : 2 = 5 = Ե

  • Ս

Սեբաստացի

  1. Գտիր ամենափոքր քառանիշ թվի եռապատիկի և ամենափոքր քառանիշ թվի տարբերությունը։

1000 x 3 – 1000 = 2000 = Ս

  • Ո՞րն է ամենփոքր բնական թվի հնգապատիկը։

1 x 5 = 5 = Ե

  • Ո՞րն է ամենափոքր զույգ թիվը։

2 = Բ

  • Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի և ամենամեծ միանիշ թվի տարբերությունը։

10 – 9 = 1 = Ա

  • Գտիր ամենափոքր քառանիշ թվի կրկնապատիկը։

1000 x 2 = 2000 = Ս

  • Ո՞րն է ամենափոքր քառանիշ թվի հնգապատիկի և ամենափոքր քառանիշ թվի տարբերությունը։

1000 x 5 – 1000 = 4000 = Տ

  • Գտիր ամենափոքր եռանիշ թվի և ամենամեծ երկնիշ թվի տարբերությունը։

100 – 99 = 1 = Ա

  • Որքանո՞վ կմեծանա  եռանիշ թիվը, եթե նրան  ձախից կցագրենք 6  թվանշանը։

6100 – 100 = 6000 = Ց

  • Որքանո՞վ կմեծանա միանիշ թիվը, եթե ծախից կցագրենք 2:
  • – 5 = 20 = Ի

Եմ

  • Ե

2) Ո՞րն է ամենափոքր եռանիշ թվի կրկնապատիկը։

100 x 2 = 200 = Մ

November 18

Ավստրալիայի հայտնագործումը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էին հին աշխարհի շատ իմաստուններ համոզ­ված, որ գոյություն ունի հարավային մեծ ցամաք:

Հին աշխարհի շատ իմաստուններ համոզված Էին, որ հյուսիսային կիսագնդում ընկած հսկայական ցամաքի պես, երկրագնդի հավասա­րակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք:

2. Ովքե՞ր և ինչպե՞ս են հայտնտգործել Ավստրալիան:

Ավստրալիան հայտնագործվել է երկու անգամ, առաջինը՝ հոլանդացի Աբել Թասմանի, իսկ երկրորդը՝ Անգլիացի Ջեյմս Կուկի կողմից: 

Թասմանը 1642 թվականին դուրս գալով Բատավիայից (Ջակարտա)՝ մոտենում Է Ավստրալիայի հյուսիսային ափերին: Այնուհետև Խաղաղ օվկիանոսում մի շարք կղզիների ուսումնասիրությունից հետո նավարկում է Ավստրալիայի արևելյան ու հարավային ափերով: 

1769-1771 թվա­կաններին Կուկը իրականացնում է առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը: Դուրս գալով Անգլիայից՝ Կուկը կտրում-անցնում է Ատլանտյան օվկիանոսը, շրջանցում Հարա­վային Ամերիկան և ուղղվում դեպի Խաղաղ օվկիանոսի ջրերում գտվող Ընկերության կղզիներ: Այստեղից դուրս գալով՝ Կուկը ուղևորվում է դեպի հարավ, հասնում Նոր Ձելանդիա կղզիներ: Այդ կղզիների շուրջը նավարկելով՝ նա նախ ապացուցում է, որ դրանք կղզիներ են, ապա՝ կազմում է դրանց մանրամասն քարտեզը: Նոր Չելանդիայից Կուկը նախ՝ ուղևորվում է արևմուտք, ապա՝ Ավստրալիայի ափերը հասնելուց հետո, թեքվում է դեպի հյուսիս և դրանց երկայնքով շարունակում նավարկությունը մինչև մայրցամաքի հյու­սիսային ծայրակետը: 

3. Ինչո՞վ է տարբերվում Ավստրալիան մյուս մայրցամաք­ներից:

Ավստրալիա մայրցամաքի վրա գտնվում է միայն մեկ պետություն՝ Ավստրալական Միությունը: