November 22

Ավ․ Իսահակյան «Երգի հրապույը»

Առաջադրանքներ

  • Սևով ընդգծված բառերը դուրս գրիր և յուրաքանչյուրով մեկական նախադասություն հորինիր։

բյուրազան – Դաշտը գեղեցիկ էր բյուրազան ծաղիկներով։

անգութ – Անգութ մարդիկ քարե սիրտ ունեն։

ամայի – Ամայի ժայռերի արանքով գետ էր հոսում։

անձավներ – Հնում մարդիկ անձավներում էին ապրում։ 

ծածուկ – Մեկ-մեկ ծածուկ շոկոլադ եմ ուտում։

զննել – Մատենադարանում աշակերտներն ուշադիր զննում էին հին ձեռագրերը։

ապառաժ – Մողեսները զովանում էին ապառաժի ճեղքերում թաքնվելով։

պատանի – Պատանին, հաղթահարելով իր վախը, հասավ սարի գագաթին։

եղեգներից – Փոքրիկ խրճիթի տանիքը պատրաստված էր եղեգներից։

խրատեց – — Պետք է պատասխանատվություն կրես քո արարքների համար, – խրատեց որդուն հայրիկը։

փողից – Եղեգան փողից ծուխ էր ելնում։

դյութական – Իր դյութական ձայնով աղջիկը գերեց հանդիսատեսին։

տնանկների

Դեղինով նշված բառերը դուրս գրիր և բառակազմորեն վերլուծիր /առանձնացրու արմատ ածանց, գրիր, թե կազմությամբ ինչպիսի բառ է/։

հազարավոր – ածանցավոր բառ է – հազար + ավոր (վերջածանց)

անտես – ածանցավոր բառ է – ան (նախածանց)+ տես

քարսիրտ – բարդ բառ է – քար + սիրտ

ծովափ – բարդ բառ է – ծով + ափ

լավության – ածանցավոր բառ է – լավ + ության (վերջածանց)

հոգեգրավ – բարդ բառ է – հոգի + գրավել

մարդաշատ – բարդ բառ է – մարդ + շատ

մենակություն – ածանցավոր բառ է – մեն+ ակ + ություն (ակ և ություն ածանցներ են)

  • Տեքստի սկզբում երկու համեմատություն կա, դրանք դուրս գրիր և բացատրիր։

1.Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: 

Այս համեմատության մեջ հեղինակը ծաղիկներին նմանեցնում է թիթեռների։

2.Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով:

Այս համեմատության մեջ հեղինակը աղբյուրներին նմանեցնում է թռչկոտուն մանուկների։

  • Ինչո՞ւ է հեղինակը պատմվածքը վերնագրել «Երգի հրապույրը»։

Տղան սրինգ շինեց, գնաց մարդաշատ քաղաքը, և սրինգը նվագեց։ Քնքուշ ու գեղեցիկ մեղեդին փշրեց մարդկանց քար սրտերը։

  • Պատմվածքի երկու հատվածները վերնագրիր։

1- ին մաս՝ Չար մարդկություն

2- րդ մաս՝ Մեղեդու ուժը

  • Ըստ քեզ իրակա՞ն, թե՞ հորինված է պատմությունը։ Պատասխանդ պատճառաբանիր։

Իմ կարծիքով պատմությունը իրական չէ, որովհետև իրականում ձկները չեն կարող խոսել։ Բայց պատմությունը շատ ուսուցողական է, քանի որ իրականում երաժշտությունը մարդուն ավելի բարի է դարձնում։

  • Հիշիր իրական մի մարդու, ում կյանքում երաժշտությունը նույնքան կարևոր տեղ ունի, ինչպես այս պատմվածքի հերոսի կյանքում է։

Առաջինը ով մտքիս եկավ՝ Կոմիտասն է։ Նա հավաքագրում էր ու երգում էր հայերեն լեզվով երգեր՝՝ չիմանալով հայերեն ու երաժշտւթյան կախարդանքը ստիպեց նրան սովորել հայերեն։

  • Ըստ քեզ երաժշտությունը կարո՞ղ է փոխել մարդուն, պատասխանդ հիմնավորիր։

Այո՛, ես կարծում եմ, որ երաժշտությունը միշտ փոխում է մարդուն, որովհետև եթե մարդը բարկացած է, հանգիստ մեղեդին կարող է նրան հանգստացնել։ Գիտնականները ուսումնասիրում են Մոցարտի երաժշտության ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Այդ ազդեցությունը շատ մեծ է, այն նւոյնիսկ անունը ունի՝ Մոցարտի էֆեկտ։