Բառակազմություն
- Գրեք 10-ական պարզ, բարդ և ածանցավոր բառեր:
Պարզ բառեր
Գիրք, սեղան, մատիտ, աթոռ, կատու, արև, ջուր, լույս, ծառ, գազար
Բարդ բառեր
Շնաձուկ, բազկաթոռ, հեռախոս, դասագիրք, փայտահատ, անտառապահ, ձ ձկնորս, հեռուստացույց, ինքնաթիռ, ավտոմեքենա
Ածանցավոր բառեր
Անկարգ, փոքրիկ, դժգույն, չտես, գունավոր, պարտություն, աղեղնավոր, ածանցավոր, սովորական, գնդակ
- Բարդ բառերի առաջին արմատները վերցրեք և դրանցից ածանցավոր բառեր ստացեք
Դասագիրք, մարդակեր, հողագունդ, մսատու, գլխամաս, ծաղկազարդ:
Դասագիրք – դասական
մարդակեր – մարդկություն
հողագունդ – հողային
մսատու – մսային
գլխամաս – գլխիկ
ծաղկազարդ – ծաղկային
- Ուհի, ություն, եղեն, իչ, ան, դժ, ային ածանցներով որքան կարող եք շատ բառեր գրեք:
Ուհի – աշակերտուհի, բժշկուհի, ուսուցչուհի, երգչուհի, վաճառողուհի, նկարչուհի, դաշնակահարուհի, գեղեցկուհի, թագուհի, իշխանուհի, մաքրուհի
Ություն – լավություն, լռություն, տաքություն, բարություն, բանաստեղծություն, հավասարություն, լայնություն, երկարություն, ուշադրություն, պատմություն, լսողություն, տեսողություն, մաքրություն, աղքատություն, հարստություն, քաղցրություն
Եղեն – ոսկեղեն, խմորեղեն, մրգեղեն, բանջարեղեն, արծաթեղեն, սպիտակեղեն
Իչ – փրկիչ, գրիչ, սրիչ, երգիչ, քննիչ, սուլիչ, գրավիչ, դյութիչ, հարիչ, սրբիչ
Ան – անգույն, անձայն, անաղմուկ, անսիրտ, անկարող, անկիրթ, անբան, անտեր, անկուշտ, անփույթ, անփայլ, անսովոր, անուշադիր, անհարթ, անթարթ, անտուն, անանուն
Դժ – դժգոհ, դժգույն, դժբախտ, դժկամ
Ային- փողոցային, ամառային ձմեռային, տնային, աշնանային, լուսային, ստվերային, հնչյունային, ջրային, մարդկային, ուժային, անտառային, գարնանային
- Մայրաքաղաք, լեզվակռիվ, հոգեհաց, դասաժամ, վարդագույն բառերի վերջին արմատը վերցրեք և կազմեք այնպիսի բարդ բառեր, որոնցում սրանց վերջին արմատը կդառնա առաջին արմատ, օրինակ՝ հեռախոս- խոսափող:
Մայրաքաղաք – քաղաքագետ, լեզվակռիվ – կռվախնձոր, հոգեհաց – հացատուն, դասաժամ – ժամացույց, վարդագույն – գունագեղ