November 30

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։

Այո

  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։

Այո

https://samvelbabajanyan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1/

Այո

  • Վերը նշված 2 նախագածից ո՞րը քեզ ավելի դուր եկավ։

«Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում» նախագիծն ինձ շատ դուր եկավ։

  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։

Այո

  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի հոկտեմբեր  ամսվա  ֆլեշմոբին։

Այո

  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։

4-րդ դասարանի բոլոր ֆլեշմոբերի 2-րդ մակարդակն եմ կատարել։

  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։

Հայրիկիս հետ

November 30

Ճամփորդություն դեպի Մատենադարան

Ես իմ դասարանի հետ գնացել էի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։ Այդ օրը շատ լավ անցավ իմ համար։ Այնտեղ ես տեսա Մեսրոպ Մաշտոցի հուշաձրանը։ Այն շատ մեծ էր։

Картинки по запросу մատենադարանի մասին տեղեկություն

Մատենադարանում ես տեսա ամենամեծ մագաղաթը։ Մեզ ասացին, որ դա ամենամեծ մագաղաթն է, և նա կշռվում է 28 կգ, իսկ մագաղաթները սարքում էին հորթի կամ ոչխարի մորթուց։ Այնտեղ կար նաև չորացած մագաղաթ։ Մեզ ասացին, որ նա շ՜ատ հին է։ Եթե մագաղաթը թողես արևի տակ և տարիներով չօգտագործես, այն կչորանա և կքարանա։ Նույնն էլ թուղթը։ Մեզ պատմեցին Աստվածաշնչից մի առասպել Ադամի և Եվաի մասին, որը ես գիտեի։ Դա իմ ամենասիրելի առասպելն է։։ Ես նույնիսկ մի քիչ պատմեցի։ Մենք նաև տեսանք իսկական որդան կարմիր միջատին։ Պարզեցինք, որ եթե նրան ճզմես, նրա միջից իսկույն կթափվի որդան կարմիր գույնը։

Մատենադարանից հետո մենք գնացինք Պոնչիկանոցից։ Ընկեր Սոնան մեզ համար պոնչիկներ գնեց։ Վերցրեցինք պոնչիկներն ու այգում կերանք։ Շատ հետաքրքրի ու լավ օր ունեցանք։