November 30

Ճամփորդություն դեպի Մատենադարան

Ես իմ դասարանի հետ գնացել էի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։ Այդ օրը շատ լավ անցավ իմ համար։ Այնտեղ ես տեսա Մեսրոպ Մաշտոցի հուշաձրանը։ Այն շատ մեծ էր։

Картинки по запросу մատենադարանի մասին տեղեկություն

Մատենադարանում ես տեսա ամենամեծ մագաղաթը։ Մեզ ասացին, որ դա ամենամեծ մագաղաթն է, և նա կշռվում է 28 կգ, իսկ մագաղաթները սարքում էին հորթի կամ ոչխարի մորթուց։ Այնտեղ կար նաև չորացած մագաղաթ։ Մեզ ասացին, որ նա շ՜ատ հին է։ Եթե մագաղաթը թողես արևի տակ և տարիներով չօգտագործես, այն կչորանա և կքարանա։ Նույնն էլ թուղթը։ Մեզ պատմեցին Աստվածաշնչից մի առասպել Ադամի և Եվաի մասին, որը ես գիտեի։ Դա իմ ամենասիրելի առասպելն է։։ Ես նույնիսկ մի քիչ պատմեցի։ Մենք նաև տեսանք իսկական որդան կարմիր միջատին։ Պարզեցինք, որ եթե նրան ճզմես, նրա միջից իսկույն կթափվի որդան կարմիր գույնը։

Մատենադարանից հետո մենք գնացինք Պոնչիկանոցից։ Ընկեր Սոնան մեզ համար պոնչիկներ գնեց։ Վերցրեցինք պոնչիկներն ու այգում կերանք։ Շատ հետաքրքրի ու լավ օր ունեցանք։


Posted November 30, 2022 by samvelbabajanyan in category Հայրենագիտություն

About the Author

Բարև ձեզ, ես Սամվելն եմ։ Ես 11 տարեկան եմ և շատ եմ սիրում սպորտով զբաղվել։ Զբաղվում եմ լողով, ձեռքի գնդակով, ձյուդոյով և կարատեի խմբակ եմ հաճախում։ Ամենաշատ հաջողություններն ունեմ կարատեում։ Նաև բակում իմ ընկերների հետ սիրում եմ ֆուտբոլ խաղալ։ Բարի գալուստ իմ բլոգ։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*