January 8

Ամանորյա առաջադրանքներ

  1. Պատմեք արձակուրդի օրերին ձեր տեսած ամենահետաքրքիր ֆիլմի մասին:

Հունվարի 4-ին, ես մայրիկիս ու հայրիկիս հետ կինոթատրոնում դիտել եմ «Կոշկավոր Կատուն. Վերջին ցանկությունը» անիմացիոն ֆիլմը։ Որը պատմում էր կատվի և իև ընկերների արկածների մասին։

2. Գրեք նամակ 2022-ին կամ պատմեք 2023-ի ձեր նախագծերի մասին:

Բարև 2023:

Ես Սամվելն եմ, ուզում եմ, որ այս տարի լինի բոլորի համար շատ ուրախ և ժպիտներով լի , բոլորի երազանքները կատարվեն։ Ես խոստանում եմ շատ պարապել, և այս տարի կարատեի մրցաշարում հաղթանակ տանել և ունենալ իմ այդքան սպասված ոսկե մեդալը։

3. Պատմեք, թե ինչպես եք նշում Ամանորը, ինչպե՞ս եք ձևավորում ձեր տունը:

մենք Ամանորը նշում ենք մեր տանը։ Նախապես պատրաստում ենք համեղ ուտելիքներ, զարդարում ենք մեր տունը։ Անպայման մուտքի դռան վրա ձնեմարդուկ ենք կախում։ Ժամը 23: 55 հայրիկս շամպայն է բացում և լցնում բաժակները։

Մենք ևս մի ավանդույթ ունենք։ Ամանորին ես քույրիկիս հետ պատրաստում եմ ամանորյա թխվածքաբլիթներ, ապա զարդարում դրանք։


Posted January 8, 2023 by samvelbabajanyan in category Մայրենի

About the Author

Բարև ձեզ, ես Սամվելն եմ։ Ես 11 տարեկան եմ և շատ եմ սիրում սպորտով զբաղվել։ Զբաղվում եմ լողով, ձեռքի գնդակով, ձյուդոյով և կարատեի խմբակ եմ հաճախում։ Ամենաշատ հաջողություններն ունեմ կարատեում։ Նաև բակում իմ ընկերների հետ սիրում եմ ֆուտբոլ խաղալ։ Բարի գալուստ իմ բլոգ։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*