January 8

Ուսումնական Ձմեռ, ամանորյա աշխատանք հայրենագիտությունից

1.Ամանորյա  ընտանեկան ավանդույթը՝ Ձեր ընտանիքում ինչպիսի՞ն է այժմ, և ինչպիսի՞ն է եղել Ձեր ծնողների ընտանիքում, երբ նրանք ձեր հասակին էին։

Թե հիմա, թե իմ ծնողների փոքր տարիքում, Ամանորը միշտ դիմավորում ենք մեր տանը։ Նախապես պատրաստում ենք համեղ ուտելիքներ, զարդարում ենք մեր տունը։ Անպայման մուտքի դռան վրա ձնեմարդուկ ենք կախում։ Ժամը 23: 55 հայրիկս շամպայն է բացում և լցնում բաժակները։

2. Ուտեստներից՝ ի՞նչ ենք այժմ համարում ավանդական ուտելիք, ի՞նչ կա հիմա, որ նախկինում չկար, և ի՞նչ կար հնում, որ հիմա չկա։

Տատիկս պատմում է, որ իր մայրիկը շատ-շատ թխվածքներ էր թխում ու առանձին մեծ սեղանի վրա դասավորում էր տասից ավելի տեսակի մուրաբաներն ու թխվածքները։ Ամպայման աղանձ են դրել սեղանին ու գաթա, որի մեջ միշտ կոպեկ է դրել։ Ում, որ բաժին է հասել կոպեկը, համարել են գալիք տարվա ամենահաջողակը։

3. Ինչպիսի՞ նվերներ են ցանկացել Ձմեռ պապիկից ստանալ Ձեր ծնողները, և ինչպիսի՞ն եք ցանկանում դուք, նմանություններն ու տարբերությունները։

Մայրիկս ու հայրիկս պատմում են, որ Ամանորին գրեթե միշտ տոպրակով կոնֆետներ ու մանդարին են նվեր ստացել։ Ամենացանկալի նվերը նրանց համար եղել են տիկնիկն ու ավտոմեքենան։

Ես միշտ Ձմեռ պապիկից խաղալիքներ եմ նվեր ստացել։ Իսկ այս տարի ես նամակում գրել էի, որ նա ինձ համար բերի Messi-ի համազգեստ։

4. Ամանորյա ձեր ավանդույթը, որը միշտ անխախտ է՝ նստելու վայր, սպասք, երազանք, ուտելիք, բարեմաղթանք, այցելվող վայր/ ուտելիքներից նշեք նաև այն, որը միշտ դուք եք պատրաստում/։

Մենք միշտ Ամանորին ամանորյա թխվածքաբլիթներ ենք թխում և զարդարում։

5. Ամանորյա նկար՝ Ձեր/այս տարվա/ և Ձեր ծնողներինը փոքր ժամանակվա/հին նկար կարող եք նկարել հեռախոսով, ֆոտոխցկով ու ներբեռնել բլոգ/

6. Ի՞նչ ամանորյա երգեր ու մուլտֆիլմեր կային այն ժամանակ, որ հիմա արդեն ժամանակավրեպ են/ եթե կան youtube ում, կարող եք ներբեռնել բլոգ/։

“Снеговик-почтовик”

“Лиса и Волк”

Зимняя сказка”

“Ну, погоди”

Зима в Простоквашино”

Двенадцать месяцев” 

Дед Мороз и серый волк”

Щелкунчик”

“Шайбу! Шайбу!!”

Снежная королева”

“Умка”

7.Եթե ձեզ տրվեր հնարավորություն, ինչպիսին կդարձնեիք Ամանորը նշելու սովորույթը, կրկին կթողնեի՞ք ձմռանը…./մեկնաբանում եք, մի քանի նախադասությամբ, ինչու՞ այո, ինչու՞ ոչ/

Եթե Ամանորը սկսենք նշել, օրինակ, ամռանը, պետք է շատ բան փոխենք։ Ձմեռ պապիկի փոխարեն, պետք է մեզ նվերներ բերի Ամառ պապիկը, իսկ Ձյունանուշի փոխարեն Ամառանուշը։ Հավանաբար մեզ նվեր բերող պապիկը սևամորթ պետք է լինի, որովհետև միայն Աֆրիկայում է ամբողջ տարի ամառ։ Ամառ պապիկի սայլը կքշեին արդեն ուղտերը, ոչ թե եղջերուները։ Կարծում եմ, որ ձմռան ցրտին, մեծ Ամանորը շատ է ջերմացնում, և ես ոչինչ չէի փոխի։


Posted January 8, 2023 by samvelbabajanyan in category Հայրենագիտություն

About the Author

Բարև ձեզ, ես Սամվելն եմ։ Ես 11 տարեկան եմ և շատ եմ սիրում սպորտով զբաղվել։ Զբաղվում եմ լողով, ձեռքի գնդակով, ձյուդոյով և կարատեի խմբակ եմ հաճախում։ Ամենաշատ հաջողություններն ունեմ կարատեում։ Նաև բակում իմ ընկերների հետ սիրում եմ ֆուտբոլ խաղալ։ Բարի գալուստ իմ բլոգ։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*