January 29

3-րդ շրջանի անհատական ուսումնական պլան

Անուն Ազգանուն- Սամվել Բաբաջանյան

Դասարան- 4.1

Ընտրությամբ գործ. խումբ – Խաղերի ստեղծում

Լրացուցիչ  կրթության խմբակ (նշել դպրոցում թե դպրոցից դուրս)- լող ( Hills Sport Complex), կարատե (Docando, 132 դպրոցում)

Երկարօրյա ծառայություն- ոչ

Երթուղային ծառայություն- ոչ

January 29

Ճամփորդություն Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

Ճամբարային օրերի ընթացքում մենք մեր ջոկատով ուսումնասիրեցինք Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործական ուղին։ Լսեցինք կոմպոզիտորի տարբեր ստեղծագործություններ։ Բացահայտեցինք, որ կոմպոզիտորը իր Ալմաստ օպերան գրել է Թումանյանի Թմկաբերդի առումը պոեմի հիման վրա։

Մեր գիտելիքները ամրապնդելու համար մեր ջոկատավարների հետ ուղևորվեցինք Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան։ Այնտեղ նրա իրերն էին, երաժշտական գործիքները, նույնիսկ հագուստը։ Պարզվեց, որ այդ թանգարանը Ալեքսանդր Սպենդիարյանի իսկական տունն է։ Այնտեղ մեզ պատմեցին Սպենդիարանի կյանքի մասին։