February 28

Բանավոր հաշվարկներ

1.Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

  • 654, 789, 1011, 1023, 9862
  • 356, 105, 100, 98, 99
  • 4569, 1011, 999, 80, 5

2. Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով․

  • 5698, 5681, 1562, 100, 24
  • 2, 100, 104, 256, 2689
  • 56, 100, 120, 125, 124

3.1789 > 17*9 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:

  • 5
  • 9
  • 8

4. Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։

  • 100
  • 10
  • 3
  • 30
  • 1000

5. Ո՞րն է թվի գրության 4-րդ կարգի կարգային միավորը։

  • 100
  • 10
  • 4
  • 40
  • 1000

6. Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը 15-ի բաժանելիս։

14

7. Գտիր 18 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։

1 + 18 = 19

8. Գտիր 15 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։

1 + 15 = 16

9. Ո՞րն է ամենափոքր եռանիշ թվի քառապատիկը:

100 x 4 = 400

10. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 1 է, հազարավորը՝ 8, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3:

38331

11. Քառակուսու պարագիծը 20 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու կողմը։

20 : 4 = 5

12. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 15 սմ է։

15 x 2 = 30

13.Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է և՛ 4-ի, և՛  6-ի։

12

14. Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 5 է, թերի քանորդը՝ 3, մնացորդը՝ 1։

5 x 3 + 1 = 16

15. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

1. Գտիր 36 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։

1 + 36 = 37

2. Ո՞րն է ամենափոքր hնգանիշ թվի եռապատիկը:

10000 x 3 = 30000

3. Քառակուսու պարագիծը 36 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու կողմը։

36 : 4 = 9

4. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 27 սմ է։

27 x 2 = 54

5. Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է և՛ 7-ի, և՛  6-ի։

42

February 28

Մարկ Տվեն – Թոմ Սոյերի արկածները

Գլուխ 2

Twain's Twang: Nick Offerman Reads 'Tom Sawyer' - The New York Times

Բացվեց շաբաթ օրվա առավոտը։ Թոմը հանձնարարություն ուներ։ Պետք է սպիտակ կրով ներկեր ցանկապատը։ Բայց նա այդքան էլ ոգևորված չէր այդ առաջադրանքից։ Մտածում էր, որ եթե տղաները տեսնեն կծաղրեն իրեն։ Նրա մտքով ինչեր ասես, որ չէին անցնում, մտքով նա տղաների հետ խաղալիքներով էր փոխանակվում։ Բայց մի պահ մտքերը մի կողմ դրեց ու վերցնելով վրձինը, սկսեց հանգիստ աշխատել։ Հենց այդ պահին երևաց Բեն Ռոջերսը՝ հենց այն տղան, որի ծաղրանքներից Թոմը բոլորից շատ էր վախենում։ Նա խնձոր էր ուտում ու ժամանակ առ ժամանակ երկար սուլում։ Նկատելով Թոմին, Բենը սկսեց ծաղրել Թոմին, որ նրան աշխատանքի են դրել, իսկ ինքը գնում է լողալու։ Թոմը հակադարձեց նրան, ասելով որ սա աշխատանք չէ, այլ ինքը հաճույք է ստանում ներկելուց, ու սկսեց նկարչի նման ձևական շարժումներով ներկել ցանկապատը։ Հետո դադարեցնել, մի քանի քայլ ետ գնալով նայել ներկածը, ապա նորից շարունակել։ Բենը դադարեց խնձոր ուտել։ Նա գնալով ավելի էր հետաքրքրվում, ավելի հմայվում։ Ի վերջո, Բենը խնդրեց Թոմին թույլ տալ իրեն, որ ներկի։ Թոմը ձևացրեց, թե համաձայնում է, բայց միտքը փոխեց, ասելով որ մորաքույրը շատ պահանջկոտ է, շատ մեծ խնամքով է պետք կատարել աշխատանքը։ Բենը նրան կես խնձոր խոստացավ, բայց Թոմը կրկին ձևացրեց թե համաձայն չէ։ Մի ամբողջական խնձորի դիմաց Թոմը համաձայնեց վստահել նրան վրձինը։ Հաղթական սրտով Թոմը նստեց մոտակա տակառի վրա ու սկսեց վայելել խնձորը։

Իրար ետևից տղաներ էին գալիս, նրանք մոտենում էին Թոմին ծաղրելու, բայց հետո խնդրում ցանկապատը սպիտակեցնել։ Թոմը կեսօրն անց արդեն բավական հարուստ էր, ուներ արդեն տասներկու մարմարե գնդիկ, կապույտ ապակու կտոր, մի կտոր կավիճ, միաչքանի կատվի ձագ, նարնջի չոր կեղև և շատ ուրիշ հարստություններ։

Ոչինչ չանելով՝ Թոմը շատ լավ ժամանակ անցկացրեց, իսկ ցանկապատն արդեն ծածկվել էր երեք շերտ ներկով։

February 27

Հայկ և Բել

Հայկը գանգրահեր, վայելչակազմ, քաջ և ազատասեր տղամարդ էր:

Նա մարմնավորում է հայ ժողովրդի արի, հպարտ ու հայրենասեր զավակների կերպարը:

Հայկը չի ցանկանում հպատակվել Ասորեստանի տիրակալ Բելին, իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադի երկիրը, հիմնում է իր անունով բնակավայր և բնակվում այնտեղ: Փառասեր Բելը պատգամավոր է ուղարկում Հայկի մոտ՝ պահանջելով հնազանդություն, սակայն Հայկը կտրականապես մերժում է: Բելը որոշում է ուժով հնազանդեցնել նրան:

Տեղեկանալով թշնամու ներխուժման մասին՝ Հայկը ընդառաջ է գնում Բելի զորաբանակին և մարտի բռնվում: Սկսվում է ահեղ ճակատամարտը:

   Ինքը Բելը խուսափում է մարտից, փոխարենը բարձրանում է մի բլրի վրա, որտեղից էլ հետևում է մարտին։

   Ճակատամարտի ամենաթեժ պահին, Հայկը նկատում է Բելին բլրի վրա, անցնում է գետը և եռաթև նետով նետահարում է նրա կրծքին, որը դուրս գալով Բելի թիկունքից, խրվում է գետնի մեջ։ Քանի որ Հայկի նետը երկաթե ծայր ուներ, իսկ Բելի լաթերը պղնձե էին, Հայկի արձակած նետը անցնում է Բելի լաթերի միջով։ Բելն անշնչացած ընկնում է, իսկ ջախջախված բաբելական բանակը սարսափահար փախուստի է դիմում:

February 27

Հ․ Թումանյան․ «Բարեկենդանը»

Առաջադրանք

  1. Եթե հեքիաթի ամուսիններն իրար հետ շատ սիրով լինեին, դրանից ինչ-որ բան կփոխվե՞ր։

Եթե ամուսինները չկռվեին, կքննարկեին բոլոր հարցերը ու նման իրավիճակում չէին հայտնվի։

2. Ի՞նչ գիտեք Բարեկենդան տոնի մասին, շատ կարճ ներկայացրեք։

Բարեկենդանը ժողովրդական տոնախմբության, զվարճանքի և ազատության օր է, և հավատացյալ ժողովրդին հիշեցնում է նախկին դրախտը, դրախտային երջանկությունն ու զվարթությունը։ Բարեկենդանին մարդիկ պարում են և ուրախանում, արտահայտում իրենց հոգու ուրախությունը։ Դրախտում մարդը միշտ ապրել է Աստծո ներկայությամբ և տեսել, որ Աստված տալիս է իրեն երջանիկ և ուրախ ապրելու հնարավորություն։ Քանի որ մարդու նախահայրերը՝ Ադամն ու ԵՎան մեղքի պատճառով վտարվեցին դրախտից, ապա մարդը միշտ երանությամբ է հիշում դրախտի կյանքը։

3. Դուրս գրեք հեքիաթից այն հատվածները, որտեղից երևում է ամուսինների անխելք լինելը։

Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ 

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ 

Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է՝ չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը՝ եղ ու բրինձի համար, կնիկը՝ ձիու։

4. Մգեցված նախադասությունները դուրս գրեք և բացատրեք, առանձնացրեք դրանց միջի դարձվածքները։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է։ Անցորդը նկատում է, որ այս կնոջ խելքը պակաս է։

Դարձվածքն է ծալը պակաս։

Սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։

Նրանց եղն ու բրինձը շալակում է ու շրջվում է մեջքով ու շարժվում դեպի իրենց գյուղը։

Դարձվածքն է կրունկը դեսն անել ու երեսը դեպի գյուղ։

5. Տեքստից դուրս գրեք հինգ գոյական եզակի թվով, դրանք դարձրեք հոգնակի։

մարդ – մարդիկ

տուն – տներ

հարսանիք – հարսանիքներ

փողոց – փողոցներ

ձի – ձիեր

6. Տեքստում հանդիպող գործողություն ցույց տվող հետևյալ բառերը դարձրեք գոյականներ՝ ծիծաղել, կռվել, ճանապարհել, վազել, փոփոխել, ծերանալ, փախչել։

ծիծաղել – ծիծաղ

կռվել – կռիվ

ճանապարհել – ճանապարհ

վազել – վազք

փոփոխել – փոփոխություն

ծերանալ – ծերություն

փախչել – փախուստ

February 27

Փետրվար ամսվա ֆլեշմոբ (2-րդ մակարդակ)

  1. 99999, 9999, 999, ․․․թվերը գրված են ինչ որ օրինաչափությամբ։ Գտեք 999-ից հետո գրված առաջին թիվը։

99

2. Աննան մտապահած թիվը մեծացրեց 20 անգամ, հետո արտադյալը մեծացնելով 20-ով, ստացավ 140։ Գտիր մտապահած թիվը։

6

3. Քանի՞ պիցցա պետք է պատվիրել 12 հոգանոց խմբի համար, եթե յուրաքանչյուր պիցցա 6 կտոր է և խմբի յուրաքանչյուր անդամ ուզում է ուտել երկու կտոր պիցցա։

4 պիցցա

4. Նարեն պահարանում ունի 4 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ կոշիկ պետք է հանի, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է:

5 կոշիկ

5. Տակառում կար 48 դույլ ջուր։ Երբ տակառից վերցրին մի քանի դույլ ջուր, այնտեղ մնաց 7 անգամ ավելի շատ ջուր, քան վերցրել էին։ Քանի՞ դույլ ջուր էին վերցրել տակառից։ 

6 դույլ

6. Վեց տարի առաջ իմ և պապիկիս տարիքների գումարը 54 էր: Որքա՞ն կլինի մեր տարիքների գումարը 2 տարի հետո։

70

7. Գոռն ուներ 7 խնձոր և 2 բանան: Նա 2 խնձոր տվեց Նարեկին, որն իր հերթին մի քանի բանան տվեց Գոռին: Նարկեը քանի՞ բանան տվեց Գոռին, եթե դրանից հետո Գոռն ուներ հավասար քանակով բանան և խնձոր:

3 բանան

8. Պարանի առաջին կտորը երկրորդից երկար է 72 մետրով: Երբ յուրաքանչյուր կտորից կտրեցին 5-ական մետր, պարզվեց, որ առաջին կտորի մնացորդը երկրորդ կտորի մնացորդից 4 անգամ երկար է: Գտեք պարանի կտորների սկզբնական երկարությունների գումարը։

130 մետր

9. Վաճառողը կշռում էր հաճախորդի ընտրած ապրանքը: Նա կշեռքի մի նժարին դրեց 10 հատ 160 գրամանոց կշռաքար, սակայն կշեռքը չհավասարակշռվեց: Ապա այդ նժարին դրեց ևս մեկ 20 գրամանոց կշռաքար և կշեռքը հավասարակշռվեց: Որքա՞ն էր ապրանքի զանգվածը։

1620 գրամ

10. Ձիարշավարանում շրջանաձև վազքուղղով նույն կետից միաժամանակ միևնույն ուղղությամբ սկսեցին վազել 4 ձիեր: Առաջին ձին մեկ շրջանը կատարում էր 10 րոպեում, երկրորդ ձին՝ 12 րոպեում, երրորդ ձին՝ 15 րոպեում, իսկ չորրորդ ձին՝ 20 րոպեում: Վազքը սկսելուց որոշ ժամանակ հետո առաջին անգամ բոլոր ձիերը միասին նորից հայտնվեցին սկզբնակետում: Այդ ժամանակ քանի՞ շրջան էին պտտվել բոլոր ձիերը միասին։

18 շրջան

February 27

Փետրվար ամսվա հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։

այո

  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։

այո

Մոգական քառակուսիներ

Մաթեմատիկական հնարքներ

  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի փետրվար  ամսվա  ֆլեշմոբին։

այո

  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։

2 – րդ մաակարդակները

  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։

Քննարկում եմ պապիկիս կամ հայրիկիս հետ։

February 27

Ինքնաստուգում – փետրվար

1)Լրացրու նախադասությունը.  Անհայտ ․․․ գտնելու համար պետք է նվազելիից հանել տարբերությունը։

Հանելին

Բաժանելին

Նվազելին

Գումարելին

 2)Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

1) 10, 20, 410, 570, 600

2) 360, 340, 540, 100, 90

3) 368, 358, 321, 101, 103

4) 265, 112, 99, 89, 0

3)3455 > 34*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:

1) 6

2) 7

3) 8

4) 4

5) 5

4)Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։

1

10

2

100

5) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 7 է, թերի քանորդը՝ 6, մնացորդը՝ 4։

7 x 6 + 4 = 46

6) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը 25-ի բաժանելիս։

24

7) Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 6-ի և  8-ի։

24

8) Գտիր 24 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։

1 + 24 = 25

9) Ո՞րն է ամենափոքր  քառանիշ թվի քառապատիկը:

1000 x 4 = 4000

10) Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 17 է։

2 x 17 = 34

11) Քառակուսու պարագիծը 28 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու կողմը։

28 : 4 = 7

12) Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 2 է, հազարավորը՝ 5, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 1

15112

February 25

Թեսթ 3 Ջանի Ռոդարի Ջելսոմինոյի արկածները

Թեսթ 3

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: – Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

  • Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

  • Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:
  • Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի  4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լրացնելով բաց թողած տառերը:

անգամ

երբ

սուրբ

ավելորդ

2. Բնագրից դու՛րս գրիր չորս  բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:

քաղհան – քաղել + հանել

ակնթարթ – ակն(աչք) + թարթել

շրջակայք – շուրջ + կայք

քմահաճույք – քիմք + ա+ հաճույք

3. Տեքստից  դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան         սանդուղք      

բ/ սիրուն                գեղեցիկ

գ/ բղավել               գոռալ

դ/ դաշտ                 արտ

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ 

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ – պարզ

5. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով. 

ա/հարևաններ

բ/ ճյուղեր

գ/ ծառեր

դ/ամուսին

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական   

գ/ արևային -գոյական         

դ/  միտք – գոյական

7. Տեքստից ընտրի՛ր չորս  բառ (ոչ բայ) և դարձրու՛  բայեր:

գեղեցիկ – գեղեցկանալ

երկար – երկարել

կատակ – կատակել

լուրջ – լրջանալ

8. Որ՞ն է տրված  նախադասության գործողություն կատարող բառը։

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին: 

9. Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: – պատմողական

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

10. Կետադրի՛ր տեքստում ընդգծված  նախադասությունը:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին:

11. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:

Նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք։

12. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.   

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

13. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:  

Ջելսոմինոյի մտքում ծագեց միտք օգտվել իր սեփական ձայնից, այսինքն կանգնել ծառի տակ ու գոռալ, որ տանձերը թափվեն։

14. Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:

Մի մասը համարում էր չար վհուկ, որովհետև հնարավոր չէր գոռալով տանձերին ստիպել ծառից թափվել։ Իսկ մյուս մասը նրան բարի ոգի էր համարում, որովհետև նա երեխա էր, իսկ երեխաները մաքուր ոգի ունեն, չեն կրող վհուկ լինել։

15. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

February 24

Ճահիճներ

Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:

Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:

Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ:

Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:

Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներր հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:

Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:

Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար: