March 6

ՏՈՐՔ ԱՆԳԵՂ ՀՈՒՇԱՐՁԱՆ

Ղազարոս Աղայան «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» – Ալբերտ Ամիրաղյան

Տորք Անգեղ՝ Հայ առասպելության մեջ Աստված կամ դյուցազն Հայկի ծոռը:

Ազգային ավանդության համաձայն, Տորքը Հայոց նախարարություններից մեկի նախահայրն էր: Ըստ պատմահայր Մովսես Խորենացու, նա Հայկի սերնդից էր, Պասքամի զավակը և Հայկակի թոռը: Տորք Անգեղը բարձրահասակ, կոպիտ արտաքինով, վիթխարի ուժի տեր հսկա էր, որին տգեղության պատճառով Անգեղյա են անվանել: Նա ձեռքերով որձաքար ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, դարձրել տախտակներ և դրանց վրա արծիվներ է քանդակել: Պոնտոսի (Սև ծով) ափին հարձակվել է թշնամու նավերի վրա, բլրաչափ ժայռեր է պոկել, նետել նրանց հետևից և առաջացած ալեկոծումից նավերը խորտակվել են կամ մղվել հեռուները:

Տորք Անգեղի արձանը դրվել է 1982թ. Նոր Նորքի 2-րդ զանգվածում, բլրի վրա: Արձանի նյութը կոփածո պղինձ է, բարձրությունը՝ 4.8 մ, քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան, դրվագող՝ Ներսես Չարխչյան:

Նախատեսված էր արձանի մոտակայքում գտնվող ձորակը վերածել արհեստական լճի՝ ի նշան առասպելում հիշատակվող ծովի, ուր Տորքը պատրաստվում էր շպրտել հսկա ժայռաբեկորը՝ փախչող թշնամու նավերը խորտակելու համար: Խորհրդային շրջանի գործկոմում պաշտոնատար անձանց փոփոխության պատճառով լճի կառուցման նախագիծը չիրագործվեց, իսկ արձանի բացման հանդիսավոր արարողություն տեղի չունեցավ:

March 6

Չախչախ թագավորը: Հ. Թումանյան

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, սովորեք:

ջաղացպան – ջրաղացի աշխատանքին հսկող՝ ջրաղացը բանեցնող մարդ

փոստալ – մորթե հնամաշ գլխարկ

բաղարջ – չթթված խմորից թխած

լինգ – մեկ կամ երկու կողմից սրված ծայրով մետաղյա ձող

կոտ – փայտե աման

վեզիրն – Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում՝ բարձրաստիճան պալատական պաշտոնյա՝ խորհրդական

2. Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:

ալրոտ – ալյուր + ոտ, ածանցավոր բառ

կիսավեր – կիսատ + ավիրված, բարդ բառ

մոխրոտ – մոխիր + ոտ, ածանցավոր բառ

լավություն – լավ + ություն, ածանցավոր բառ

թագավոր – թագ + ավոր, ածանցավոր բառ

աղբանոցում – աղբ + անոց, ածանցավոր բառ

3. Կանաչով նշված դարձվածքի իմաստը գրեք մի դարձվածք էլ ինքներդ ավելացրեք:

 Վազ է տալիս – վազում է

կանգ է առնում – կանգնում է

4. Փորձեք բացատրել հեքիաթի վերնագիրը՝ ուշադրություն դարձնելով դրա ուղղագրությանը:

Վերնագիրը կարդալով թվում է, թե սխալ է գրված։ Պետք է լինի <<չաղ>>։ Բայց իրականում չախչախը ջրաղացի մի մաս է։

5. Տեքստից գտեք նշված բառերի հականիշները՝ հարուստ, շատ, կենդանացնել, վատություն, տանել։

հարուստ – աղքատ

շատ – քիչ 

կենդանացնել – սպանել

վատություն – լավություն 

տանել – բերել

6. Համացանցում կարդացեք, թե ի՞նչ է կոտը ու ինչո՞ւ թագավորը զարմացավ, որ ինչ-որ մեկը ոսկին կոտով է չափում։

Կոտը հացահատիկ չափելու աման էր։ Թագավորը զարմացավ, որ ինչ-որ մեկը կոտով ոսկի է չափում, այսինքն՝ այնքան շատ ոսկի ունի, որ ամանով է չափում։