March 11

Մարտ ամսվա մայրենիի ֆլեշմոբ

1. Գրի՛ր համանուն բառեր, կազմի՛ր դրանցով նախադասություններ այնպես, որ մի դեպքում համանուն բառը հանդես գա որպես հասարակ անուն, մյուս դեպքում՝ հատուկ անուն։

Ազատ – ազատ։

Ազատը շատ է սիրում ֆուտբոլ խաղալ։

Դատարանը նրան ազատ արձակեց։

Անուշ- անուշ։

Իմ մայրիկի անունն Անուշ է։

Փոքրիկն անուշ քուն էր մտել։

Վահան – վահան։

Վահանը երազում է երաժիշտ դառնալ։

Հին ժամանակներում մարտիկները նետերի հարվածներից պաշտպանվում էին վահաններով։

2. Կազմի՛ր նախադասություն, որի առաջին բառը լինի միավանկ, երկրորդը՝ երկվանկ, երրորդը՝ եռավանկ, չորրորդը՝ քառավանկ․․․։

Շատ փոքրիկ կենդանին անհայտացավ մացառուտներում։

3.Առանձնացրո՛ւ այն բառերը, որտեղ «ա» տառը արմատական հնչյուն է, ոչ թե հոդակապ։

Ծաղկաման, աղավնատուն, աղվեսագիրք, ափաչափ, ծառատունկ, բարձրախոս, բոցակեզ, շաքարաման, աղաման,  քաղցրանուշ

Ծաղկաման, շաքարաման, աղաման, քաղցրանուշ

4. Բառաշարքերում գտի՛ր և առանձնացրո՛ւ հոմանիշ զույգերը։

Ա. Բազմաթիվ,ազգական, բարեկիրթ, անուշ, ժլատ

Բ. Մերձավոր, քաղաքակիրթ, անհաշվելի, գծուծ, դուրեկան

Բազմաթիվ – անհաշվելի, ազգական – մերձավոր, բարեկիրթ – քաղաքակիրթ, անուշ – դուրեկան, ժլատ – գծուծ

5․ Գրի՛ր 6 բառ, որոնցում հնչյունների և տառերի քանակը՝

ա) նույնն է,

բ) տարբեր է

ա) պարտեզ, գաթա, մանուշակ, սեղան, միս, դասաժամ

բ) երեխա, ձկնորս, որսորդ, արևածագ, ոսկեգույն, հնչյուն

6․ Բառաշարքերում գտի՛ր և համապատասխանեցրո՛ւ դարձվածքների իմաստները։

Ա․Ականջը ձայնի, դաստարկ խոսք, բազեի աչք, բախտը քաշել, կանաչ ճանապարհ

Բ, Անիմաստ խոսք, լուրի սպասել, արդյունավետ ընթացք, սուր տեսողություն, հաջողություն ունենալ

Ականջը ձայնի – լուրի սպասել , դատարկ խոսք – անիմաստ խոսք, բազեի աչք – սուր տեսողություն, բախտը քաշել – հաջողություն ունենալ, կանաչ ճանապարհ – արդյունավետ ընթացք

7. Բառքամոցի. փորձի՛ր հնարավորինս շատ բառեր «քամել» գրքատոն բառից:

քար, տոն, նոր, ոտք, քարտ, տաք, գնա, արտ, նոտա, քնար, նրա, քոր

8.Բանաստեղծության տողերը խառնվել են: Դասավորի՛ր դրանք:

«Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ուանգին:

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ուանգին,

Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին»

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ուանգին,

« Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին»

Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին։

9. «Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս… » միտքը շարունակելով՝ հորինի՛ր պատմություն։

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս, բայց գալիս է մի պահ, որ աշխարհը գլխիդ շուռ է գալիս։ Սկսում են տիրել անարդարությունն ու հիասթափությունը։ Ամենավառ օրինակը պատերազմն է։ Չկա ավելի չարիք, քան մարդուն կյանքից զրկել է, երբ անմեղ մարդիկ, երեխաներ մահանում են։ Ու աշխարհը լուռ հետևում է այդ ամենին։ Բայց ուժն ու հավատը միշտ հաղթում են, մենք նորից կհաղթենք ու չարը այլևս երբեք չի համարձակվի մեզ վախեցնել։

10. Կարդա՛ գարնան մասին քո ամենասիրած բանաստեղծություններից տողեր, հատվածներ, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր ընթերցումդ և կցի՛ր հղումը։

March 11

Թեսթ 5

Թեսթ 5

Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

 … Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել) թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տն□րենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել) այնտեղ մենակ:

 Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի եր□ել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադար□ա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առա□ին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

– Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) եմ ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը։

տնօրենի

երգել

վերադարձա

առաջին

 2. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը.

 ա/ ստիպված
 բ/բարձրաձայն
 գ/ թախանձագին
 դ/ սառնասրտորեն

3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
ա/ մենակ – միայնակ      

բ/  սաստիկ – ուժեղ  

գ/ նոր – թարմ            

դ/ փոքր – մանր        

 4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ բնակարան – պարզ
բ/ դռնապան – բարդ
գ/ ունակություն – ածանցավոր
դ/ մայրիկ – ածանցավոր

5. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.


   ա/ լապտերների

   բ/ ծափահարությունների

   գ / աչքերում

   դ/ դերասանուհին

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ քրքիջ-ածական
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
 դ/տեսարան-գոյական

7. Տեքստի  մեջ  փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.

տանել – տանում էր

թողնել – թողեց

հայտարարաել – հայտարարեց

արտասվել – արտասվում

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր գործողություն կատարողին և նրա կատարած գործողությունը.

    Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:


ենթակա -մայրիկս    

ստորոգյալ – տանում էր   

9. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.

Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու:

10. Ո՞ւմ էր պարտական Չապլինն  իր առաջին ելույթի համար:

Չապլինն  իր առաջին ելույթի համար պարտական էր իր մայրիկին։


11. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ  բարձրանալ:


Տնօրենը Չապլինին որոշեց թույլ տալ բեմ  բարձրանալ, երբ նրա մայրիկի ձայնը կտրվեց ,և նա ստիպված եղավ լքել բեմը։

12. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը կբարկանա
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը

13. Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել

 բ/ անվերջ ծիծաղում էր

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել

դ/ ձանձրույթից հորանջում էր

14. Ո՞ր հատվածում է երևում  Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:

– Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և արտասվում եմ ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

March 11

Մաթեմատիկայի ինքնաստուգում 10.03.2023

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd9_Pe6Ye8wqVi29rh5afDQxTGs9TCo2SUXdQke-DYEVbWv7w/viewscore?viewscore=AE0zAgBAx3Qm5IyNoZ3d2RpHSCSfo6CuCWcKcZIgQrB9yB-hfqYy1JA4a4wGqnfRHDvpWGA

  1. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 7 է, հազարավորը՝ 3, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 9։

99397

2.  Հաշվիր 15սմ, 7սմ , 13սմ և 5սմ կողմերով քառանկյան պարագիծը։

p = 15 + 7 + 13 + 5 = 40 սմ

3. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 154 է։

p = 154 x 2 = 308

4. Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 2 թվանշանը։

2000 – ով

5. Գտիր անհայտ բաղադրիչը.   360 : * = 9

360 : 40 = 9

6. Քառակուսու մակերեսը 64 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

8, 8 x 8 = 64

7. Ուղղանկյան լայնությունը 4 սմ է, իսկ երկարությունը 8 սմ- ով մեծ է: Գտիր այդ ուղղանկյան մակերեսը:

4 + 8 = 12 սմ ( երկարությունը )

S = 4 x 12 = 48 սմ քառակուսի