March 11

Մարտ ամսվա մայրենիի ֆլեշմոբ

1. Գրի՛ր համանուն բառեր, կազմի՛ր դրանցով նախադասություններ այնպես, որ մի դեպքում համանուն բառը հանդես գա որպես հասարակ անուն, մյուս դեպքում՝ հատուկ անուն։

Ազատ – ազատ։

Ազատը շատ է սիրում ֆուտբոլ խաղալ։

Դատարանը նրան ազատ արձակեց։

Անուշ- անուշ։

Իմ մայրիկի անունն Անուշ է։

Փոքրիկն անուշ քուն էր մտել։

Վահան – վահան։

Վահանը երազում է երաժիշտ դառնալ։

Հին ժամանակներում մարտիկները նետերի հարվածներից պաշտպանվում էին վահաններով։

2. Կազմի՛ր նախադասություն, որի առաջին բառը լինի միավանկ, երկրորդը՝ երկվանկ, երրորդը՝ եռավանկ, չորրորդը՝ քառավանկ․․․։

Շատ փոքրիկ կենդանին անհայտացավ մացառուտներում։

3.Առանձնացրո՛ւ այն բառերը, որտեղ «ա» տառը արմատական հնչյուն է, ոչ թե հոդակապ։

Ծաղկաման, աղավնատուն, աղվեսագիրք, ափաչափ, ծառատունկ, բարձրախոս, բոցակեզ, շաքարաման, աղաման,  քաղցրանուշ

Ծաղկաման, շաքարաման, աղաման, քաղցրանուշ

4. Բառաշարքերում գտի՛ր և առանձնացրո՛ւ հոմանիշ զույգերը։

Ա. Բազմաթիվ,ազգական, բարեկիրթ, անուշ, ժլատ

Բ. Մերձավոր, քաղաքակիրթ, անհաշվելի, գծուծ, դուրեկան

Բազմաթիվ – անհաշվելի, ազգական – մերձավոր, բարեկիրթ – քաղաքակիրթ, անուշ – դուրեկան, ժլատ – գծուծ

5․ Գրի՛ր 6 բառ, որոնցում հնչյունների և տառերի քանակը՝

ա) նույնն է,

բ) տարբեր է

ա) պարտեզ, գաթա, մանուշակ, սեղան, միս, դասաժամ

բ) երեխա, ձկնորս, որսորդ, արևածագ, ոսկեգույն, հնչյուն

6․ Բառաշարքերում գտի՛ր և համապատասխանեցրո՛ւ դարձվածքների իմաստները։

Ա․Ականջը ձայնի, դաստարկ խոսք, բազեի աչք, բախտը քաշել, կանաչ ճանապարհ

Բ, Անիմաստ խոսք, լուրի սպասել, արդյունավետ ընթացք, սուր տեսողություն, հաջողություն ունենալ

Ականջը ձայնի – լուրի սպասել , դատարկ խոսք – անիմաստ խոսք, բազեի աչք – սուր տեսողություն, բախտը քաշել – հաջողություն ունենալ, կանաչ ճանապարհ – արդյունավետ ընթացք

7. Բառքամոցի. փորձի՛ր հնարավորինս շատ բառեր «քամել» գրքատոն բառից:

քար, տոն, նոր, ոտք, քարտ, տաք, գնա, արտ, նոտա, քնար, նրա, քոր

8.Բանաստեղծության տողերը խառնվել են: Դասավորի՛ր դրանք:

«Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ուանգին:

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ուանգին,

Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին»

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ուանգին,

« Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին»

Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին։

9. «Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս… » միտքը շարունակելով՝ հորինի՛ր պատմություն։

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս, բայց գալիս է մի պահ, որ աշխարհը գլխիդ շուռ է գալիս։ Սկսում են տիրել անարդարությունն ու հիասթափությունը։ Ամենավառ օրինակը պատերազմն է։ Չկա ավելի չարիք, քան մարդուն կյանքից զրկել է, երբ անմեղ մարդիկ, երեխաներ մահանում են։ Ու աշխարհը լուռ հետևում է այդ ամենին։ Բայց ուժն ու հավատը միշտ հաղթում են, մենք նորից կհաղթենք ու չարը այլևս երբեք չի համարձակվի մեզ վախեցնել։

10. Կարդա՛ գարնան մասին քո ամենասիրած բանաստեղծություններից տողեր, հատվածներ, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր ընթերցումդ և կցի՛ր հղումը։


Posted March 11, 2023 by samvelbabajanyan in category Մայրենի

About the Author

Բարև ձեզ, ես Սամվելն եմ։ Ես 11 տարեկան եմ և շատ եմ սիրում սպորտով զբաղվել։ Զբաղվում եմ լողով, ձեռքի գնդակով, ձյուդոյով և կարատեի խմբակ եմ հաճախում։ Ամենաշատ հաջողություններն ունեմ կարատեում։ Նաև բակում իմ ընկերների հետ սիրում եմ ֆուտբոլ խաղալ։ Բարի գալուստ իմ բլոգ։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*