March 20

Վահագնի հուշարձան

Վահագն Վիշապաքաղի հուշարձան ...

«Վահագն Վիշապաքաղը» Երևան քաղաքի ամենահայտնի հուշարձաններից է: Արձանը կերտվել է 1964 թ.: Հուշարձանը  1969 թվականին տեղադրվել է Մաշտոցի պողոտայում։ 1970-ականների կեսերին որոշ ժամանակ արձանը գտնվել է Մոսկվա կինոթատրոնի մոտ Հայաստանի նկարիչների միության շենքի հարևանությամբ, իսկ 1980-ականների սկզբներին՝ Էջմիածնի խճուղու մոտ։ Վերականգնված և ներսից ամրացված արձանը 2004 թվականի դեկտեմբերի 19-ին տեղադրվեց ԵրևանԷջմիածին մայրուղու կամրջի մոտ՝ Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիա փողոցի խաչմերուկում:

«Վահագն Վիշապաքաղ» արձանի քանդակագործը Կառլեն Նուրիջանյանն է: Արձանի նյութը կոփածո պղինձ է, քանդակի բարձրութունը 3,5 մ է, քաշը` մոտ 400կգ:


Posted March 20, 2023 by samvelbabajanyan in category Հայրենագիտություն

About the Author

Բարև ձեզ, ես Սամվելն եմ։ Ես 11 տարեկան եմ և շատ եմ սիրում սպորտով զբաղվել։ Զբաղվում եմ լողով, ձեռքի գնդակով, ձյուդոյով և կարատեի խմբակ եմ հաճախում։ Ամենաշատ հաջողություններն ունեմ կարատեում։ Նաև բակում իմ ընկերների հետ սիրում եմ ֆուտբոլ խաղալ։ Բարի գալուստ իմ բլոգ։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*