Ջաննի Ռոդարի․ «Հասած երկինքը»
- Հեքիաթից դո՛ւրս գրիր 7 գոյական և դրանց այնպիսի բառեր ավելացրու, որ գոյականները տրամադրություն ունենան, օրինակ՝ երկինք- հուզված երկինք։
Երեխաներ – կամակոր երեխաներ
ավազակներ – չար ավազակներ
ձյուն – տխուր ձյուն
խոտ – բարի խոտ
գայլ – վախկոտ գայլ
շաքարավազ – ամաչկոտ շաքարավազ
տանձ – ուրախ տանձ
- Նախորդ առաջադրանքում գրածդ զույգերից որևէ մեկով հեքիաթ հորինիր։
Վախկոտ գայլը
Լինում է, չի լինում մի գայլ է լինում։ Այդ գայլը շատ վախկոտ է լինում։ Այնքան վախկոտ, որ նույնիսկ մոծակից էր վախենում։ Մի օր, երբ գայլը քնած էր, նրա մոտով ճանճ թռավ։ Նա մի քիչ վախեցավ, բայց հետո հավատաց իր ուժերին, բռնեց այդ ճանճին և շատ ուրախացավ։ Հասկացավ, որ եթե կարողանա հավաքել իր ուժերը, կկարողա հաղթահարել իր վախերը։
Մի քանի օր անց, երբ գայլը ընկերների հետ որսի էր դուրս եկել, նրանց կողքով որսորդ անցավ և սկսեց կրակել գայլերի վրա։ Գայլը փախավ, բայց որսորդը նրա ընկերներին բռնեց և փակեց վանդակում։
Գայլը ծառի հետևը թաքնվեց։ Նա շատ էր վախենում որսորդներից, բայց վանդակում իր ընկերներն էին։ Ընկերներին օգնելու ցանկությունը այնքան մեծ էր, որ նա բարկացավ և հարձավեց որսորդի վրա։ Որսորդը չհասցրեց հրացանը վերցնել և փախավ, իսկ գայլը վանդակը ջարդեց և ազատեց իր ընկերներին։
- «Երկինք» բառի սկզբնատառերով գոյականներ գրիր։ Գրածդ բառերը փորձի՛ր միավորել մեկ նախադասության մեջ։
Ե — Երկիր
ր — րոպե
կ — կրակ
ի — իր
ն — ներկ
ք — քաղաք
Երկիր մոլորակն իր բոլոր քաղաքներով կարծես կրակի մեջ լիներ, մի քանի րոպեում երկինքը ներկվել էր կրակի գույնի ներկով։
- Փորձիր նախադասությունների համար ավարտ մտածել։
Եթե ժամացույցները առաջ գնալու փոխարեն հետ գնային, հաջորդ օրը չէինք կարողանա կոնկրետ ժամի հանդիպել։
Եթե ընձուղտի վիզը նապաստակի վզի նման կարճ լիներ, երկար ոտքերի հետ փոքրիկ գլխով չէր կարողանա ծառերից տերև քաղել։
Եթե կոկորդիլոսի ատամները շաքարից լինեին,կենդանիները գետերից հանգիստ ջուր կխմեին։
Եթե երկնքից անձրևի փոխրեն ամպիկներ թափվեին, ոչինչ հնարավոր չէր լինի տեսնել, մառախուղ կլիներ ։
Եթե շան փոխարեն մարդիկ կենգուրու պահեին, դժվար կլիներ կենգուրուներին հրամաններ սովորեցնել ։