Հայրենագիտության երրորդ ուսումնական շրջանի ամփոփում
Հրապարակիր հայրենագիտության բաժնի հղումը, գրիր, թե սեպտեմբերից մինչև այսօր քանի նյութ ունես հրապարակված։
Սեպտեմբեր 6 նյութ
Հոկտեմբեր 2 նյութ
Նոյեմբեր 7 նյութ
Դեկտեմբեր 7 նյութ
Հունվար 2 նյութ
Փետրվար 4 նյութ
Մարտ 3 նյութ
Ապրիլ 5 նյութ
Մայիս 2 նյութ
Պատումի տեսքով ներկայացրու քո երրորդ ուսումնական շրջանի աշխատանքը:
Ինձ համար շատ հետաքրքիր ուսումնական շրջան էր, մենք ուսումնասիրեցինք թեմաներ, որոնք ես շատ եմ սիրում ու ինձ շատ հետաքրքիր է։ ուսումնական շրջանի սկզբում ուսումնասիրեցինք Հայ հեթանոս աստվածների մասին։ Ես իմացա Արամազդի, Վահագնի, Աստղիկի ու էլի շատ աստվածների ու իրենց տված շնորհների մասին։ Հետո ծանոթացանք առասպելներին։ Հայկի և Բելի առասպելը իմ ամենասիրելին է, դեռ փոքր տարիքում հայրիկս ինձ շատ էր պատմում Հայկի մասին, ու ես գիտեի, որ մեր երկիրը հենց իր անունով է կոչվում Հայք, Հայաստան։ Իմացա Տորք Անգեղի, Արա Գեղեցիկի և Շամիրամի, Վահագն վիշապաքաղի մասին։
Հետո ուսումնասիրեցինք հայոց արքաներին։ Ուրարտական թագավորությունից Արգիշտի առաջինն է հիմնել մեր Երևանը, որը ավելի հին է քան Հռոմը, դրա մասին կա քարի վրա փորագրված ծննդյան վկայագիրը։ Ես շատ կուզեի, որ մենք դասարանով այցելեինք Էրեբունի ամրոց և ինքներս տեսնեինք ու ծանոթանայինք մեր քաղաքի հիմնադրման պատմությանը։ Հետո ուսումնասիրեցինք Արտաշեսյաններին։ Ծանոթացանք մեր ամենասիրելի արքաներին՝ Արտաշեսին Առաջինին ու Տիգրան Մեծին։
Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկած ուսումնական նյութերից, որն էր քեզ առավել հետաքրքիր։
Շատ նյութեր կային հետաքրքիր, բայց ես ամենաշատը սիրում եմ Հայկի և Բելի մասին առասպելը։
Ներկայացրեք յուրաքանչյուր ամսվա աշխատանքը։
Հունվար՝
Ուսումնական Ձմեռ, ամանորյա աշխատանք հայրենագիտությունից
Փետրվար՝
Մարտ՝
Ապրիլ
Մայիս