May 30

Ամառային ճամբար

Առաջին օր

Ճամբարի առաջին օրը, ես շատ ուրախ էի, որովհետև ես ճամբարներ շատ եմ սիրում։ Ես ընտրել էի մաթեմատիկ – հայրենագետների ջոկատը։ Մենք տարբեր խաղեր խաղացինք օրինակ ես խաղացի շախմատ, շատ հավես էր։ Հետո մենք մի քիչ մաթեմատիկա պարապեցինք, որպեսզի քննությունը կարողանանք հանձնել։ Իսկ այդ օրվա ամենալավը այն էր, որ մենք խաղացինք ֆուտբոլ։

Երկրորդ օր

Երկրորդ օրը մենք նույնպես սեղանի խաղեր խաղացինք։ Նաև բակում աքլորակռիվ, այգեպան խաղաղերը խաղացինք և այլն։ Հետո ընկեր Գրետան կանչեց էրիկին, Ավետին Արեգին, Ռուբենին, էդուարտին և ինձ։ Մենք իրար հետ տեսանյութ նկարեցինք, որտեղ մենք բացատրում էինք, թե ինչպես հեշտ մեծ թվերը բազմապատկել փոքր թվերին։ Վերջում մենք էլի ֆուտբոլ խաղացինք։ Մեր թիմը հաղթեց իմ գոլից հետո։

Երրորդ օր

Երրորդ օրը կրկին տարբեր սեղանի խաղեր խաղացինք։ Դրանից հետո բակում ֆուտբոլ խաղացինք։ Հետո մեր մոտ մարնամարզության դաս էր։ Մարնամարզության դասին մենք էստաֆետյին խաղեր խաղացինք և 2 անգամ դպրոցի շուրջ վազեցինք։ ԵՎ վերջին դասին ինքնաստուգման թեստ արեցինք։

Չորորդ օր

Չորորդ օրը մենք ջրոցի խաղացինք, պաղպաղակ կերանք։ Ջորցի խաղալուց բոլորը բոլորին ջրում էին։ շատերին դուր չէր գալիս, որ նրան ջրում էին, բայց իմ համար շատ լավ անցավ ջրոցին։ Հետո պաղպաղակ կերանք։


Posted May 30, 2023 by samvelbabajanyan in category Uncategorized

About the Author

Բարև ձեզ, ես Սամվելն եմ։ Ես 11 տարեկան եմ և շատ եմ սիրում սպորտով զբաղվել։ Զբաղվում եմ լողով, ձեռքի գնդակով, ձյուդոյով և կարատեի խմբակ եմ հաճախում։ Ամենաշատ հաջողություններն ունեմ կարատեում։ Նաև բակում իմ ընկերների հետ սիրում եմ ֆուտբոլ խաղալ։ Բարի գալուստ իմ բլոգ։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*