Արայի լեռ՝ Ծաղկեվանք
Ես իմ դասարանի ընկերների հետ գնացել էի Ծաղկեվանք։ Բարձրացանք Արայի լեռը։ Մտանք վանքը և տեսանք Ծաղիկի «արցունքները»: Ընկեր Լուսինեն պատմեց Ծաղիկի մասին լեգենդը։
Լեգենդը մի աղջկա մասին էր, անունը՝ Ծաղիկ։ Մի իշխան սիրահրվել էր նրան և ուզում էր ստիպելով ամուսնանալ նրա հետ։ Բայց Ծաղիկը չէր ուզում ամուսնանալ իշխանի հետ։ Ծաղիկը թաքնվում է քարանձավում, բայց հովիվն արդեն տեսել էր նրան։ Նա խնդրում է հովիվին, որ չասի իր տեղը։ Բայց հովիվը վախեցավ և ասեց իշխանին Ծաղիկի տեղը։ Ծաղիկը իմացավ այդ մասին և իրեն գցեց սարից։ Հովիվն ու գառները քարանում են, իսկ քարանձավի պատերից հոսող ջուրը Ծաղկի արցունքներն են։