March 15

Շոկոլադի պատմությունը

Շոկոլադ, սովորական քաղցրավենիք, շագանակագույն ուտելիք՝ պատրաստված կակաոյի աղացած սերմերից։ Այն պատրաստվում է հեղուկի, մածուկի կամ սալիկի տեսքով։ Նաև օգտագործվում է որպես այլ սննդամթերքի համային բաղադրիչ։ Շոկոլադի օգտագործման մասին են վկայում Չէքսերի (Մեքսիկա) կողմից մ.թ.ա. 1900 թվականին պատրաստված շոկոլադե խմիչքները[1][2]։

Շոկոլադը ամենատարածված մթերքներից մեկն է, որն օգտագործվում է տորթերի, պուդինգների, մուսսերի և շոկոլադե բլիթների պատրաստության մեջ։ Շատ կոնֆետներ շոկոլադից են կամ պատված են շոկոլադով, շոկոլադե սալիկները կամ շոկոլադապատ կոնֆետները ուտում են որպես նախուտեստ։ Շոկոլադե տարաբնույթ նվերները (օրինակ` ձվերը, սրտերը, մետաղադրամները) ավանդական են արևմտյան որոշ տոների, այդ թվում՝ Սուրբ Ծննդյան, Զատկի, Վալենտինի օրվա և Խանուկայի տոների ժամանակ։ Շոկոլադը նաև օգտագործվում է սառը և տաք խմիչքներում, ինչպիսիք են շոկոլադե կաթը և տաք շոկոլադը, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքներում, օրինակ՝ կակաոյի կրեմը ։

August 25

Արի վերև նայենք

Վարպետության դաս ծնող Արուսյակ Սիմոնյանի հետ


Ժամանակահատվածը՝ մայիս

Մասնակիցներ՝ 2.1 դասարանի սովորողներ

Նպատակը՝ գեղեցկությունը տեսնելու ունակության զարգացնում

Խնդիրները՝ ստեղծագործելու, երևակայելու կարողության զարգացում՝ ամպերի պատկերների միջոցով

Անհրաժեշտ գործիքներ՝ ֆոտոխցիկ, հեռախոս, նոթբուք

Ընթացքը՝
-Զրույց-քննարկում բնության, միջավայրի խնամքի մասին
-Բնության մեջ ի՞նչէ ն ամենակարևորը, ամենագեղեցիկը
-Ի՞նչ է ամպը, ի՞նչ ձև ունի

Սովորողները պառկում են խոտին, նայում են ամպերին և փորձում ամպերի կտորները նմանեցնել պատկերների, լուսանկարում և Paint ծրագրի օգնությամբ եզրագծում պատկերը

Ի՞նչի ես նմանեցնում այս ամպիկը։

Ես նմանեցրել եմ գայլուկի մռութի 🙂

Լինում է, չի լինում մի գայլ է լինում։ Մի անգամ գայլը երազ է տեսնում։ Երազում նա ամպ է դարձել և երկնքում է ապրում։ Նա տեսնում է, որ իր անտառի չար գազանները հարձակվում են անպաշտպան կենդանիների վրա։ Նա շատ է զայրանում և սկսում է կայծակով այդ չար գազանների վրա կրակել։ Դրանից հետո գայլը որոշում է մնալ երկնքում և պաշտպանել անօգնական կենդանիներին։