June 11

«Ելք» ստուգատես մաթեմատիկա առարկայից:

1-ին կանգառ

Չափումներ, տեղից հեռացատկ։

Սովորողը բակում, մարզադահլիճում կամ իրեն հարմար այլ վայրում, կանգնում է  նախապես գծված  հորիզոնական գծի մոտ, ֆիքսում է ժամանակը՝ առաջադրանքի կատարման սկիզբը, հետո  բլոգում գրանցելու համար, նշում է իր կանգած սկզբնական տեղը, կատարում է տեղից հեռացատկ և նորից նշում է վերջնական կանգնած տեղը, այնուհետև, չափերիզով (կարող է չափել նաև ոտնաթաթով) չափում է սկզբնական  և վերջնական  կետերի հեռավորությունը, այն արտահայտում է սանտիմետրով, գրանցում է բլոգում՝  նշելով առաջադրանքի կատարման ավարտը։

Անհրաժեշտ պարագաներ
Չափերիզ, համակարգիչ, hեռախոս, կավիճ( կամ հատակին կետը ֆիքսող որևէ իր):

Հղումը՝

2-րդ կանգառ

Ուղղանկյունաիստ կամ  խորանարդ, մակերես

Սովորողը մենակ կամ դասընկերոջ օգնությամբ պատրաստում է թղթից  խորանարդ կամ ուղղանկյունաիստ` նախապես գծելով մարմնի փռվածքը, (պատրաստման համար կարող է օգտվել համացանցից ), բլոգում գրանցում է առաջադրանքի կատարման սկիզբը, այնուհետև սկոչի կամ սոսնձի օգնությամբ պատրաստում է խորանարդ կամ ուղղանկյունաիստ։ Հետո ընտրում է որևէ երկու նիստ,  չափում է այդ նիստերի երկարությունը, լայնությունը, հաշվում է այդ նիստերի մակերեսները։ Գրանցում է բլոգում՝  նշելով առաջադրանքի կատարման ավարտը։
Այս աշխատանքը կարող է կատարել նաև համակարգչով, իրեն հարմար որևէ ծրագրով

Կատարում է եզրակացություն։
Իր ընտրած երկու նիստերի չափերը իմանալով միշտ է հնարավո՞ր  գտնել ուղղանկյունանիստի կամ խորանարդի մնացած  նիստերի մակերեսները, իսկ երբ է հնարավոր։Անհրաժեշտ պարագաներ
Թուղթ, սոսինձ կամ սկոչ, մատիտ, քանոն, համակարգիչ, հեռախոս։

Հղումը՝

3-րդ կանգառ

Տվյալներ, պատկերումը աղյուսակի տեսքով, սյունակային դիագրամ

Սովորողը համակարգչային որևէ ծրագրով (word, paint, power pօint, …)  սյունակային դիագրամի և աղյուսակի  տեսքով պատկերում է իր մեկ օրվա անելիքները ․
օրվա քանի՞ ժամն է արթուն,
օրվա քանի՞ ժամն է խաղում բակում,
օրվա քանի՞ ժամն է աշխատում համակարգչով,
օրվա  քանի՞ ժամն է կարդում,
օրվա քանի՞ ժամն է  սպորտով զբաղվում,
օրա քանի՞ ժամն է օգտագործում իր  հեռախոսը,
հարցերի շարքը  սովորողն  իր ցանկությամբ կարող է համալրել։
Աշխատանքը պատկերում է աղյուսակի տեսքով, հետ սյունակային դիագրամի տեսքով։

Կատարում եզրակացություն։
Օրինակ՝ մեկ օրվա ընթացքում  սովորողն  նշվածներից ամենաքիչը ինչո՞վ է զբաղվում։
Սովորողը հարցերի ցանկը կարող է համալրել։

Անհրաժեշտ պարագաներ
Հեռախոս, համակարգիչ։

Հղումը՝

4-րդ կանգառ

Բանավոր հաշվարկման  եղանակներ։

Սովորողը մենակ կամ դասըներոջ օգնությամբ պատրաստում տեսանյութ կամ ռադիոնյութ, թե ինչ եղանակ (եղանակներ) գիտի բանավոր արագ հաշվելու համար։ Տեսանյութը տեղադրում է իր յութուբյան ալիքում, այնուհետև բլոգում՝ «Ելք» ստուգատես մաթեմատիկայից բաժնում։

Հղումը՝

May 18

4-րդ դասարան, 2022-2023 ուսումնական տարի/Գործնական աշխատանքներ։ Երկրորդ կանգառ։ Ուղղանկյունաիստ կամ խորանարդ, մակերես

Թղթից կտրատել եմ 8սմ կողմով 2 քառակուսիներ և 9 սմ և 8սմ կողմերով 4 ուղղանկյուններ։ Քանոնի օգնությամբ կատարել եմ չափումները։ Սկոչի օգնությամբ ամրացրել եմ թղթի կտորներն իրար ու ստացել եմ ուղղանկյունանիստ։

8 սմ կողմով քառակուսու մակերեսը կլինի՝ 8*8=64սմ քառ.

Քանի որ թղթից կտրատել եմ 8սմ կողմով 2 քառակուսի, ուստի  8սմ կողմով 2 քառակուսիների մակերեսների գումարը կլինի՝ 64*2=128սմ քառ.:

9 սմ և 8սմ կողմերով ողւղանկյան մակերեսը կլինի՝ 9*8=72 սմ քառ., ուստի       9 սմ և 8սմ կողմերով 4 ուղղանկյունների  մակերեսների գումարը լինի՝ 72*4=288 սմ քառ.: Այսպիսով՝ իմ պատրաստած ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերսը կլինի՝ 128+288=416 սմ քառ.: 

Իմ օրինակի դեպքում երկու նիստերի չափերը իմանալով հնարավոր եղավ գտնել ուղղանկյունանիստի մնացած  նիստերի մակերեսները։

May 15

4-րդ դասարան, 2022-2023 ուսումնական տարի/Գործնական աշխատանքներ։ Առաջին կանգառ

Արևմտյան դպրոցի բակում  մասնակցեցինք մաթեմատիկայի  ստուգատեսի առաջին փուլին։ Կատարեցինք տեղից հեռացատկ և   չափումներ։  Չափերիզի միջոցով չափեցի իմ տեղից հեռացատկի երկարությունը և ֆիքսեցի  իմ տեղից  հեռացատկ  կատարելու, ինչպես նաև չափումներ կատարելու և բլոգում արդյունքները մուտքագրելու  ժամանակահատվածը։ 

 Իմ տեղից հեռացատկի երկարությունը  180սմ էր՝ 180սմ=1մ 80սմ: Իմ տեղից  հեռացատկ կատարելու, ինչպես նաև չափումներ կատարելու և բլոգում արդյունքները մուտքագրելու  ժամանակահատվածը  եղել է  5ր 9վ: