March 28

Ես իմ անուշ Հայաստանի․․․ Եղիշե Չարենց

  1. Բանաստեղծությունն ուշադիր կարդա և որոշիր, թե ում կամ ինչին է նվիրված այն։ Պատասխանդ հիմնավորիր։

Այս բանաստեղծությունը նվիրված է Հայաստանին, որովհետև այնտեղ շատ նախադասություններ կան Հայաստանի մասին։

  1. Բանաստեղծությունից դուրս գրիր այն տունը, որն ամենից շատ է քեզ հոգեհարազատ և բացատրիր, թե ինչո՞ւ է այդպես։

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

  1. Գտիր այն տողերը, որտեղ քո կարծիքով բանաստեղծը խտացնում է իր ասելիքը։
  2. Բանաստեղծությունից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը, բառարանով դրանք բացատրիր և դրանցով նախադասություններ կազմիր։

սազ – հարմար

ողբանվագ –

  1. Փորձիր բացատրել․ Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում — ինչո՞ւ է լարը լացակումած։

Սազի լարը լացկումաց է որովհետև այդ լարով շատ տխուր երգեր են նվագել։

  1. Բանաստեղծությունից դուրս գրիր 8 բարդ բառ և դրանց արմատներից մեկով կազմիր մեկական նոր բառ։

արևահամ -արև + ա + համ, արևածագ, արևածաղիկ, արևաշող

ողբանվագ – ողբ + ա + նվագ, նվագախումբ, նվագարան, նվագակցում

վիշապաձայն – վիշապ +ա + ձայն, ձայնավոր, ձայնարկիչ, ձայնազուրկ

հեզաճկուն – hեզ + ա + ճկուն , hեզաբարո, հեզական, հեզագեղ

ողբաձայն – ողբ + ա + ձայն, ողբագին, ողբագիր, ողբալի

երկաթագիր – երկաթ + ա + գիր, երկաթագամ, երկաթագիծ, երկաթագործ

լուսապսակ – լույս + ա + պսակ, լուսամուտ, լուսատու, լուսաբաց

արյունաքամ – արյուն + ա + քամ, արյունատար, արյունագույն, արյունակեր

Բանաստեղծությունից դուրս գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ քամանչա, հոտ, նազելի, մաքուր, ձյունամրրիկ, սպիտակ։

քամանչա – սազ

հոտ – բույր

նազելի – հեզաճկուն

մաքուր – ջինջ

ձյունամրրիկ – բուք

սպիտակ – ճերմակ

  1. Բանաստեղծությունից դուրս գրեք 10 ածական և դրանցով բառակապակցություններ կազմեք։

անուշ, արևահամ, հին, ողբանվագ, լացակումած, սև, հնամյա, հեզաճկուն, մուգ, ջինջ, անհյուրընկալ    

անուշ ձայն

արևահամ միրգ

հին տնակ

ողբանվագ երաժշտություն

լացակումած աղջիկ

սև կատու

հնամյա քաղաք

հեզաճկուն շարժումներ

մուգ երկինք

ջինջ առվակ

անհյուրընկալ մարդիկ

March 20

Լեզվական աշխատանք 296 – 299

296. Տրված տեքստում նախադասություններն աոանձնացրու:

            Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են: Նրանք շատ քիչ են պատահում։ Հենց դրանով են նրանք հետաքրքիր։ Տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում՝ որպես հազվագյուտ երևույթ խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող։ Մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է գործածել:

297. Ա և Բ նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները բացատրի՛ր: Գտի՛ր տարբերության պատճառը:

            Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:
            Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:

Ա խմբում ձին է իշխանինը, իսկ Բ խմբում դուռն է իշխանինը։  
            Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել:
            Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել:

Ա խմբում շինությունն է հզոր, իսկ Բ խմբում՝ ժամանակը։
            Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած   երգչուհու հետ:
            Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր   երգչուհու հետ:

Ա խմբում երգչուհին էր հոգնած, իսկ Բ խմբում հյուր եկած աղջիկն էր հոգնած։
            Ա. Ամբիոնի մոտ կանգնած մարդն ինչ-որ բան էր պատմում պապիս:
            Բ. Մարդն ինչ-որ բան էր պատմում ամբիոնի մոտ կանգնած պապիս:

Ա խմբում մարդն էր կանգնած ամբիոնի մոտ, իսկ Բ խմբում պապին էր ամբիոնի մոտ կանգնած։

298. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով՝ նախադասության իմաստը փոխի՛ր:

            Օրինակ՝
Երեք տարի առաջ
ամառանոցում սկսած շինարարությունն ավարտել ենք: – Ամառանոցում սկսած շինարարությունը երեք տարի առաջ ենք ավարտել:

Թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ստորգետնյա ամրոցում։

Ստորգետնյա թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ամրոցում։

Պատկերասրահի տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ դուռը փակել:

Տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ պատկերասրահի դուռը փակել:

Բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի մեծ խեցի հանեց:

Բահով խաղալու ժամանակ մեծ տղան ավազների միջից մի խեցի հանեց:

Ֆրանսիայի մի քարանձավում գտնվել են ավելի քան տասնհինգհազարամյա պատմություն ունեցող նկարներ:

Ֆրանսիայի ավելի քան տասնհինգհազարամյա պատմություն ունեցող մի քարանձավում գտնվել են նկարներ:

Պատահաբար ափ դուրս գալով՝ հսկա խեցգետինը ձկնորսներին ավար   դարձավ:

Ափ դուրս գալով՝ հսկա խեցգետինը պատահաբար ձկնորսներին ավար դարձավ:

299. Քանի ձևով կարող ես՝ տրված բառակապակցությունն ավելացրո՛ւ նախադասությանը:

            Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը:        (ծանր ու հոգնեցուցիչ)

Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց ծանր ու հոգնեցուցիչ վերելքը:

Ծանր ու հոգնեցուցիչ նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը:

Նախապատրաստական ծանր ու հոգնեցուցիչ աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը:

            Տուփից հանեցինք մետաղյա հին իրեր: (ծռմռված ու ժանգոտ)

Տուփից հանեցինք մետաղյա ծռմռված ու ժանգոտ հին իրեր:

Ծռմռված ու ժանգոտ տուփից հանեցինք մետաղյա հին իրեր:

Տուփից հանեցինք ծռմռված ու ժանգոտ մետաղյա հին իրեր:

Տուփից հանեցինք մետաղյա հին ծռմռված ու ժանգոտ իրեր:

            Դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը: (տասը տարի հետո)

Տասը տարի հետո դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը:

Դահլիճ տասը տարի հետո մտնողը, մոռացած կլինի այսօրվա շքեղությունը:

Դահլիճ մտնողը տասը տարի հետո մոռացած կլինի այսօրվա շքեղությունը:

Դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը տասը տարի հետո:
            Աղջիկն ու տատը ննջում էին: (անսովոր աղմուկից հոգնած)

Աղջիկն ու տատը անսովոր աղմուկից հոգնած ննջում էին:

Անսովոր աղմուկից հոգնած, աղջիկն ու տատը ննջում էին:

Աղջիկն ու տատը ննջում էին անսովոր աղմուկից հոգնած:

            Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես: (հանդեսի ժամանակ)

Արևիկին հանդեսի ժամանակ խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես:

Հանդեսի ժամանակ Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես:

Արևիկին խոստացած նվերն այսօր հանդեսի ժամանակ տալո՞ւ ես:

Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես հանդեսի ժամանակ:

March 17

Հ․ Թումանյան, Հայոց վիշտը

  1. Բանաստեղծությունից դուրս գրեք փոխաբերական իմաստ ունեցող տողերը և բացատրեք դրանք։

Բանաստեղծությունն ամբողջությամբ փոխաբերական իմաստ ունի և ցույց է տալիս հայ ժողովրդի դարեր շարունակ կրած տառապանքները, մեծ ցավն ու վիշտը, որը հեղինակը համեմատում է մեծ ծովի հետ։

2. Գրեք նշված բառերի հականիշներ։

ահագին – քիչ

սև – սպիտակ

հոգնած – աշխույժ

իջնել – բարձրանալ

3. Ինչի՞ մասին է բանաստղծությունը։

Բանաստեղծությունը հայ ժողովրդի մեծ ցավի և մեծ վշտի մասին է։

4. Քո կարծիքով ինչո՞ւ է հայոց վիշտը ծովի հետ համեմատում։

Իմ կարծիքով հայոց վիշտը ծովի հետ է համեմատում, որովհետև մարդկանց հոգիները մեկ փոթորկվու են, մեկ մեղմանում, վիշտը խորն է ու մեծ։

5. Բանաստեղծությունը սովորեք անգիր։

6. Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը․

Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:

Հայոց վիշտը այնքան մեծ է, որ հոգին չի կարողանում խաղաղվել։

March 13

Լեզվական աշխատանք՝ 291-295

ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ

Նախադասություն

291. Ա և Բ բառախմբերի տարբերությունը բացատրի՛ր: Ո՞ր բառախումբն ես նախադասություն համարում:

            Ա. Ջրի մի նա ամբողջ առանց դեգերել էր շաբաթ անապատում: – Բ. Նա մի          ամբողջ շաբաթ առանց ջրի դեգերել էր անապատում:  
            Ա. Դիմավորեցին քարավանապետն ուխտավորին ուղտապանները ու     կատակով հյուծված: – Բ. Քարավանապետն ու ուղտապանները կատակով     դիմավորեցին հյուծված ուղտավորին:

Ա. Դուրս գալ երկար սևամորուք ուխտավորի շտապեց հագուստով նեղ կիրճով            քաղաքից մարդը: – Բ. Ուխտավորի երկար հագուստով սևամորուք մարդը     շտապեց նեղ կիրճով քաղաքից դուրս գալ:

Ա խմբի բառերը բառախմբեր են, իսկ Բ խմբում նախադասություններ են գրված։

292. Տրված բառախմբերը վերածի՛ր նախադասությունների՝ առանց փոխելու բառերի հաջորդականությունը: Բացատրի՛ր, թե ինչպե՞ս կատարեցիր աոաջադրանքը:

Թշնամի, բանակ, շրջապատել, քաղաք:

Թշնամու բանակը շրջապատել է քաղաքը։

Մայրամուտ, արեգակ, պալատներ, կարմիր, ներկել:

Մայրամուտին արեգակը պալատները կարմիր ներկեց։

Փախստական, բարձրանալ, ժայռեր, մեկ, վրա:

Փախստականը բարձրանում էր ժայռերից մեկի վրա։

Այնտեղ, ժայռեր, մեջ, մարդիկ, իսկական, տներ, փորել:

Այնտեղ, ժայռերի մեջ, մարդիկ իսկական տներ են փորել։

Բառերին վերջավորություններ և օժանդակ բայեր ավելացնելով։

293. Բացատրի՛ր՝ ինչո՞ւ տրված բառախմբերը նախադասություններ չեն: Դրանք վերածի՛ր նախադասությունների:

            Նրանց քաղաքները հինգ հազար տարի առաջ համարվում էին շատ խոշոր։
            «Բիբլիա» հայերեն «գիրք» դեռ չի հրատարակվել։
            Հին դարերում Հյուսիսային Աֆրիկայում մի քանի քաղաքակրթություններ իրար հետ պայքարում էին առաջինը լինելու համար։
            Եգիպտացիներից հետո այդ երկրում փյունիկցիները՝ հին աշխարհի հիմնական             առևտրականներն ու ծովագնացները, սկսեցին խոշոր շինություններ կառուցել։
            Կարթագենը՝ Հռոմի գլխավոր ախոյանը, ծաղկուն ու հարուստ քաղաք էր։
            Փյունիկցիները Վասկո դե Գամայից երկու հազար տարի առաջ հարավից Աֆրիկան շրջանցեցին։

Բառախմբերը նախադասություններ չեն, որովհետև ավարտուն միտք չեն արտահայտում։

294. Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է նախադասությունը:

Բառախումբը, որը միտք է արտահայտում, կոչվում է նախադասություն։

295. Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ (սկսի՛ր մեծատառով, վերջակետերը դի՛ր):

            Եզոպոսի առակներից մեկում այսպիսի բան է պատմվում։ Ընկերոջից շատ ձուկ             որսալու համար մեկը պղտորում է ջուրը։ Հավանաբար այդտեղից էլ առաջացել է «պղտոր ջրում ձուկ որսալ» արտահայտությունը։ Դա գործածվում է խառնաշփոթ դրություն ստեղծող ու դրանից օգուտ քաղող մարդու մասին:

March 11

Հ․ Թումանյան «Արծիվն ու կաղնին»

  1. Ըստ բալլադի ո՞վ է հավքերի արքան, ո՞վ է անտառի արքան։ Կնդանական աշխարհում, բնության մեջ ուրիշ ի՞նչ արքաների մասին գիտեք։ Ինչո՞ւ են հենց դրանք համարվում արքաներ։ 

Ըստ բալլադի հավքերի արքան կաղնին է, իսկ անտառի արքան` արծիվը։

Առյուծն է համարվում կենդանիների արքան։

2. Համացանցից կարդա և իմացիր թե դարը քանի տարի է ու գրիր 500 տարին քանի՞ դար է։

1 դարը հարյուր տարի է, հետևաբար 500 տարին 5 դար է։

3. Բալլադից դուրս գրիր ածանցավոր 3 բառ և դրանց ածանցներով նոր բառեր կազմիր։

անզոր – ան ածանց, անտուն, անգույն, անբան

ծերացած – ացած ածանց, մեծացած, հզորացած, ուշացած

պարծենկոտ – կոտ ածանց, ամարկոտ, ալարկոտ, աղմկոտ

4. Քո կարծիքով ո՞վ էր ավելի դիմացկուն․ պատասխանդ հիմնավորիր։

Իմ կարծիքով Կաղնին ավելի դիմացկուն է, որովհետև Կաղնին երկար տարիներ ընկած գետնին կմանա և կապրի, իսկ արծիվը կսատկի։

5. Բալլադից դուրս գրեք 10 ածական, դրանցով փոքր պատմություն մտածեք և հրապարակեք բլոգում։

Շատ, համառ, հպարտ
դիմացկուն, մեծ, հզոր
պինդ, , հուժկու, թույլ, պարծենկոտ

Առյուծը

Ժամանակով անտառում մի առյուծ էր ապրում։ Նա թույլ ու շատ նիհար էր ծնվել։ Շրջապատում կենդանիները չէին պատկերացնում, որ նրա նմանը կկարողանա դառնալ անտառի թագավորը։ Պարծենկոտ կապիկները ծաղրում էին նրան, ասելով, որ մի հուժկու հարվածով կտապալեն նրան։ Առյուծը շատ պինդ նյարդեր ուներ և աշխատում էր ուշադրություն չդարձնել նրանց խոսքերին։ ՄԻ օր առյուծը որոշեց, որ եկել է պահը ուժեղանալու և դիմեց իր հզոր և հպարտ առյուծ հայրիկի օգնությանը։ Հոր հետ նա սկսեց որսի գնալ, ճանապարհին նրանք շատ մեծ փորձություններ էին հաղթահարում։ Իր համառ և դիմացկուն բնավորության շնորհիվ առյուծը կարողացավ հաղթահարել բոլոր խոչընդոտները և վերածվեց հզոր ու ուժեղ թագավորի։

6. Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատի

Ինչպե՞ս  կարող են ճյուղերը երկաթի լինեն, իսկ արմատները ճանկեր ունենան։

Այս նախադասությունը փոխբերական իմաստով է գրված։ Ճուղերը պինդ են, իսկ արմատները սուր է։

March 6

Լեզվական աշխատանք 280-283

280. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծիր:

Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե պատերազմներ չլինեն:
Մարդիկ շատ բարի կլինեն, եթե իրար օգնեն:
Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե բոլորը հեռախոսներով խաղան:
Նրա աչքի լույսը կդառնաս, եթե Նրան օգնես:

281. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:

Աշխարհը շատ տխուր կլինի, եթե բոլորը իրար հետ վիճեն:
Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե բոլորը ուզեն գան:
Աշխարհում ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե բոլորը առողջ լինեն:
Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե բոլորը քայլելով տեղ գնան:

282. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:

Եթե ոչ մեկին ոչինչ չարգելեն, աշխարհը ճիշտ չի լինի:
Եթե մարդիկ լաց լինելն ու ծիծաղելը մոռանան, ոչ ոք չի ուրախանա։
Եթե մեր գրադարանի բոլոր գրքերը կարդաս, աշխարհում ամենախելացին կդառնաս:
Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն, դասերը հինգ րոպե կտևեն:

283. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:

Եթե տիեզերագնաց դառնամ, Մարս մոլորակ կթռչեմ:
Եթե իմ բոլոր երազանքներն իրականանան, ես գլուխ կգովեմ:
Եթե նախօրոք ամեն ինչ հայտնի լինի, իմ գործը արագ կվերջացնեմ:
Եթե ժամանակ ունենամ, ամեն ինչ կհասցնեմ:

************************************************************************************************

Եթե ոչ մի պարապմունք ու մարզիչի խորհուրդ բաց չթողնեմ, ․․․

Եթե երեխաները խաղ խաղալը մոռանան, ․․․

Մարդիկ շատ ոգևորված կլինեն, ․․․

Միքայելը շատ լայն կժպտա, ․․․

March 5

Լեզվական աշխատանք 263-274

263. Գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ գործողությունը ե՞րբ է կատարվում, և ընդգծի՛ր այն բառը, որ հուշեց:

            Օրինակ՝
Պատմություն եմ գրում ձկների մասին: – Ներկա

            Դելֆինների մասին ամեն ինչ ուզում եմ իմանալ: – Ներկա
            Նրանց մասին նոր գիրք է հրատարակվելու: – Ապագա
            Դելֆինների կանչերը կուսումնասիրեմ ու ամեն ինչ կհասկանամ: – Ապագա
            Այդ դելֆինը մի տղայի հետ իսկական ընկերություն էր անում: – Անցյալ
            Այդ գիտնականը զբաղվում է ծովային փոքրիկ, բայց մոլեգին մի ձկնիկի՝             «ծովային սատանայի»  ուսումնասիրությամբ: – Ներկա

264. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

            Ա. Շողում է, գտնում եք, վազում եմ, բերում եք, քշում է, կանչում եք, հիշում ենք,             գտնում են:
            Բ. Շողում էր, գտել եք, վազեց, բերեցիր, քշում էի, կանչել եք, հիշեցինք, գտանք:
            Գ. Շողալու է, գտնելու եք, վազեմ, կբերես, քշելու եմ, կկանչեք, պիտի հիշենք,     գտնեն:

Ա խմբի բառերը ներկա են ցույց տալիս

Բ խմբի  բառերը անցյալ են ցույց տալիս

Գ խմբի բառերը ապագա են ցույց տալիս

265. Նախադասությունը լրացրո՛ւ:

            Բայն ունի երեք ժամանակ՝ ներկա, անցյալ և ապագա:

269. Տեքստը փոխի՛ր՝ սկսելով այսպես. «Աչքերը բողոքում են ….»: Տեքստի արտահայտած մտքի մեջ ի՞նչ փոխվեց:

Աչքերը բողոքում են, որ իրենք դեմքի վրա բոլորից բարձր են, բայց ամեն մի քաղցր բան, ասենք մեղրը, բաժին է ընկնում ո՛չ թե իրենց, այլ բերանին: Բայց երբ մարդը նրանց մեղր տվեց, աչքերը կսկծացին ու արցունքոտվեցին:

Տեսքստի մեջ փեխվեց ժամանակաձևը:

271. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:

Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու: Կտուցը ջրին որ չհասավ, փորձեց կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ: Նա մի քիչ մտածեց ու մանր քարեր լցրեց կճուճի մեջ: Ջուրը բարձրաձավ, հասավ կճուճի բերանին: Ու ագռավը հագեցրեց ծարավը:

274. Տեքստը փոխիր՝ սկսելով այսպեսՀին ժամանակներում հույները կոչվում էին հելլեններ ….»:

Հին ժամանակներում հույները կոչվում էին հելլեններ, իսկ նրանց երկիրը՝ Հելլադա:
Հելլենները փոքր ժողովուրդ էին: Նրանք ապրում էին բաժան- բաժան: Յուրաքանչյուր քաղաք ներկայացնում էր մի ինքնիշխան պետություն՝ տարբեր օրենքներով ու սահմաններով: Սպարտան ամենանշանավոր քաղաքներից մեկն էր: Սպարտացիները կոչվում էին նաև լակոններ՝ իրենց ապրած վայրի անունով: Սպարտացիները սեղմ ու հակիրճ էին խոսում: Այն ժամանակներից սկսած՝ սեղմ խոսակցության ոճը կոչվեց լակոնական: