Մայրենիի ստուգատես 1
1-ին աշխատանք․ Ա և Բ խմբի բառերով կազմեք զույգեր, ընտրեք դրանցից որևէ մեկը և դարձրեք վերնագիր, դրանով մի հեքիաթ հորինեք և հեքիաթի համար նկար նկարեք։
Ա․ ամաչկոտ, հուզված, հոգնած, լուսավոր, ճաշոտ, քաղցր
Բ․ գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց
Ամաչկոտ նապաստակ, հուզված կրիա, հոգնած ժամացույց, քաքցր աթոռ, ճաշոտ արջուկ, լուսավոր գլուխ
Հոգնած ժամացույց
Կար – չկար մի ժամացույց կար։ Մեծ ու խելացի էր։ Հրաշալի ձայն ուներ ու այնպես էր զարկում, որ ամբողջ շենքով մեկ ձայնը լսվում էր։ Ժամացույցը շատ էր հպարտանում իր արձակած ձայնով ու մտածում էր, որ անփոխարինելի է։ Նա կարողանում էր ճիշտ ժամը ասել բոլորին։
Երկար տարիներ միայն նա էր ցույց տալիս ճիշտ ժամը։ Բայց ժամանակի ընթացքում տան բնակիչները սկսեցին անտեսել նրան, քանի որ բոլորն արդեն հեռախոսներ ունեին ու ժամը նայում էին իրենց հեռախոսներով։
Ուշադրություն գրավելու համար նա ավելի ու ավելի բարձր ձայն էր հանում, բայց միևնույն է նրան չէին նկատում։ Նա արդեն հոգնել էր անուշադրությունից։ Ժամանակի ընթացքում սկսեց ավելի ու ավելի հազվադեպ ձայն հանել։ Ու մի օր էլ վերջնականապես հոգնեց ու լռեց։
Տարօրինակ զգացողություն էր տան անդամների մոտ։ Լռություն էր տիրում տանը։ Չէին հասկանում ինչումն է խնդիրը։ Հանկարծ նկատեցին, որ ժամացույցն է լռել։ Հրավիրեցին լավագույն վարպետին, որ նորոգի ժամացույցը։ Ժամացույցը նկատելով իր հանդեպ ուշադրությունը շատ ուրախացավ ու սկսեց առաջվա պես ուժեղ ձայնով զարկել։