January 9

Ամանորը հայոց մեջ/ Հարցաթերթիկ

Մաքրագործման արարողություններ

ա.արտաքին մաքրման ծես

Մաքրում էին տունը, բակը, գոմը, հավաբունը: Մաքրելու գործողություններին մասնակից էին տան բոլոր անդամները` մեծ,փոքր,տղամարդ,կին: Հունվարի մեկին բերած ջրով լվացվում էր ամբողջ ընտանիքը ,որն այդ նպատակով հավաքվում էր թոնրի շուրջ:

Ներքին մաքրման ծես– Լոռում տանտիկինը մեղր էր քսում ընտանիքի բոլոր անդամների բերաններին: Համշենում ոչ կծու կերակուր էին ուտում, ոչ էլ իրար թթու խոսք ասում: Այս սովորությունները կապվում են խոսքի մոգության հետ: Անցումային այդ օրը յուրաքանչյուր չար խոսք կարող էր չարիք բերել ամբողջ տարվա համար: Բացի այդ խոսքը կարող էր պղծել օրվա ծիսական մաքրությունը: գ. նորոգման արարողություններ Ընտանիքի բոլոր անդամները Նոր տարվա օրը պետք է հագնեին նոր զգեստ, հատկապես երեխաները: Թխում էին թարմ հաց, նույնիսկ եթե տանը կար բավականաչափ հաց: Նոր զգեստ, նոր հաց-նոր կյանք զուգահեռն ակնհայտ է:

Google հարցման հղումը՝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfLcJ1cVzz1oqQn8OcGAvfsWrGzdPja-RgqSdpQ6e3-Pl4cPA/viewform

January 29

Ճամփորդություն Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

Ճամբարային օրերի ընթացքում մենք մեր ջոկատով ուսումնասիրեցինք Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործական ուղին։ Լսեցինք կոմպոզիտորի տարբեր ստեղծագործություններ։ Բացահայտեցինք, որ կոմպոզիտորը իր Ալմաստ օպերան գրել է Թումանյանի Թմկաբերդի առումը պոեմի հիման վրա։

Մեր գիտելիքները ամրապնդելու համար մեր ջոկատավարների հետ ուղևորվեցինք Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան։ Այնտեղ նրա իրերն էին, երաժշտական գործիքները, նույնիսկ հագուստը։ Պարզվեց, որ այդ թանգարանը Ալեքսանդր Սպենդիարյանի իսկական տունն է։ Այնտեղ մեզ պատմեցին Սպենդիարանի կյանքի մասին։

January 28

CorelDRAW ծրագրի ուսուցում ծրագիր

Մեր դպրոց եկել էր քոլեջից Դավիթ Մկրտչյանը և սովորեցնում էր մեզ CorelDraw ծրագրով աշխատել։ Ես իմացա, որ տարբեր նկարներն այդ ծրագրով են նկարել։ Ես չեմ հասցրել աշխատել այդ ծրագրով, բայց ես գիտեմ նրա կանոները, գույները և պատկերները:

January 22

10 հետաքրքիր փաստ Ալեքսանդր Սպենդիարյանի մասին

Հայկական Հանրագիտարան

1. Ա. Սպենդիարյանը 1890-1895 թվականներին սովորել է Մոսկվայի կայսերական համալսարանում, նախ՝ բնագիտության, ապա՝ իրավաբանության ֆակուլտետում:

2. 1896-1900թթ. կոմպոզիցիայի մասնավոր դասեր է ստացել ռուս անվանի կոմպոզիտոր Ն. Ռիմսկի –Կորսակովի մոտ: Ուսումնառության ավարտին Սպենդիարյանը գրեց իր առաջին մեծակտավ սիմֆոնիկ ստեղծագործությունը` «Կոնցերտային նախերգանքը»՝ նվիրելով այն իր սիրելի ուսուցչին:

3. 1924 թ. Սպենդիարյանը տեղափոխվում է Հայաստան` նախաձեռնելով երաժշտական մշակույթի զարգացման լայնածավալ աշխատանքներ: Նրա ջանքերով Երևանի կոնսերվատորիայում ստեղծվում է նվագախմբային դասարան, կազմակերպվում է առաջին սիմֆոնիկ նվագախումբը, որի առաջին համերգը կայանում է նույն տարվա դեկտեմբերի 10-ին՝ Ա. Սպենդիարյանի ղեկավարությամբ:

4. Ա․ Սպենդիարյանը նույնպես Ռաֆայել Պատկանյանի հանրահայտ «Արի՛, իմ սոխակ» բանաստեղծության խոսքերով երգ է գրել /հայտնի երգի հետ չշփոթել/։

5. «Ղրիմյան էսքիզներ» սիմֆոնիկ սյուիտի առաջին սերիան Սպենդիարյանը նվիրել է ականավոր նկարիչ Հովհաննես Այվազովսկու հիշատակին:

6. «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը Ա. Սպենդիարյանը գրել է 1905 թ. Ղրիմում՝ Մ. Լերմոնտովի բանաստեղծության հիման վրա և արժանացել է ժամանակի ամենահեղինակավոր՝ Գլինկայի անվան մրցանակի։

7. 1905թ. Սպենդիարյանի մտահղացմամբ՝ «Երեք արմավենի» ստեղծագործության համար պատրաստված է կաշվե գոտուց և 12 բրոնզե զանգակներից երաժշտական գործիք: Գործիքը «Սպենդիարոֆոն» է կատակով անվանել կոմպոզիտորի ուսուցիչ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը:

8. Ա. Սպենդիարյանը որպես «Երևանյան էտյուդների» առաջին մասի` «Էնզելիի» ծավալուն նախաբան, օգտագործել է Սայաթ-Նովայի «Դուն էն գլխեն» երգի մշակված տարբերակը:

9. «Ալմաստ» օպերայի սյուժեն ընտրվել է Ալեքսանդր Սպենդիարյանի և Հովհաննես Թումանյանի՝ 1916 թ. Թիֆլիսում կայացած հանդիպման ժամանակ։

10. Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը պաշտոնապես բացվել է 1967թ.: Այն Հայաստանի առաջին երաժշտական հուշային թանգարանն է:

January 15

Ձմեռային ճամբար (ամփոփում)

Առաջին շաբաթ

Ձմեռային արձակուրդներից հետո շատ – շատ կարոտած գնացի դպրոց, անհամբեր էի, թե երբ եմ հանդիպելու իմ ընկերներին։ Ինձ համար նաև շատ հետաքրքիր էր ծանոթանալ իմ ջոկատի սովորողների հետ։ Ես շատ ուրախացա, երբ տեսա, որ իմ ջոկատում են նաև իմ դասընկերներից մի քանիսը։

Առաջինը գնացինք ագարակ, շներին հանեցինք զբոսանքի։ Տարբեր դասաժամերի Quizizz ծրագրով խաղեր ստեղծեցինք։

https://quizizz.com/embed/quiz/63bc49cd09cc99001d7057a8

https://quizizz.com/embed/quiz/63c121d8db9933001d48bffc

https://quizizz.com/admin/quiz/63c03f38fea671001e3a4f69?source=quiz_share

https://quizizz.com/admin/quiz/63bea894640d6b001d118545?source=quiz_share

Հաջորդ օրը Դավիթ Մկրտչյանը Դիջիտեք 2023-ի շրջանակներում մեծ ծանոթացրեց Photoshop ծրագրին։

Դիջիթեք 2023` PHOTOSHOP ծրագրի դասավանդում — «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ 2-2 (edublogs.org)

Իսկ ուրբաթ, մեր ջոկատով գնացինք սահադաշտ։ Իմ առաջին փորձն էր չմուշկներով սահելու։ Բայց կարծում եմ ինձ մոտ առաջին փորձի համար, շատ լավ ստացվեց։

https://shalexsanyan.wordpress.com/category/%d5%b1%d5%b4%d5%a5%d5%bc%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b3%d5%a1%d5%b4%d5%a2%d5%a1%d6%80/

Երկրորդ շաբաթ

Երկուշաբթի օրը ես իմ ջոկատի հետ թյախմություն էինք կազմակերպել։ Ընկեր Աչերը բերել էր թեյ, իսկ մենք տանից բերել էինք մեր սիրելի բաժակները։ Ես ու իմ ընկերները պատմեցինք մեր բերած բաժակների մասին, իսկ ընկեր Աչերը մեզ նկարում էր։

Երեքշաբթի օրը մենք գնացել էինք մայր դպրոց հեծանիվ քշելու: Մեզ օգնում էր մայր դպրոցի հեծանիվի մարրզիչը։ Մենք շատ լավ էինք քշում։ Ես քշեցի հաստ անիվներով հեծանիվ, շատ դժվար էր քշելը, բայց ինձ մոտ ստացվեց։

Չորեքշաբթի իմ համար ամենահետաքրքիր օրն էր այս շաբաթվա: Մենք բնագիտության դասին կառուցողական խաղերի ֆլեշմոբի շրջանակներում լեգոներով տարբեր բաներ ենք սարքել։ Բաժանվել ենք թիմերի և սկսել ենք հավաքելը։ Իմ թմում էին Սարգիսը, Էրիկը և Մոթեն։

Հինգշաբթի մենք գնացինք Մայր դպրոց։ Այնտեղ մեզ ընդունեց Պատանի հետազոտողների ակումբը։ Մենք այնտեղ թիմային խաղ խաղացինք և մեր թիվը գրավեց 2-րդ հորիզոնականը։ Կատարեցինք նաև բնագիտական փորձեր։

Մեզ նաև հյուր էին եկել բարձր դասարանցիներ։ Մենք իրենց հետ բնագիտական փորձեր կատարեցինք։

Իսկ ուրբաթ մենք համեղ թխվածքաբլիթներ պատրաստեցինք։

Երրորդ շաբաթ

Երկուշաբթի օրը ընկեր Գոհարը մեզ բաժանել էր թիմերի, որպեզի խաղ խաղանք։ Դրանք խաչբառային խաղեր էին։ Շատ հավես էր, բայց իմ թիմը պարտվեց։

Մեզ հյուր էին եկել նաև քոլեջի ուսանողները, որոնք մեզ սովորեցրեցին CorelDraw ծրագիրը։

CorelDRAW ծրագրի ուսուցում 17-րդ ջոկատում

Երեքշաբթի մենք գնացինք Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան։ Այնտեղ նրա իրերն էին, գործիքները, նույնիսկ հագուստը։ Պարզվեց, որ այդ թանգարանը Ալեքսանդր Սպենդիարյանի իսկական տունն է։ Այնտեղ մեզ պատմեցին Սպենդիարանի կյանքի մասին։

Ճամփորդություն Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

Չորեքշաբթի օրը մեր 6-րդ ջոկատի հյուրն էր կրթահամալիրի դասավանդող երաժիշտ և պարուսույց Արմենուհի Սոկրատունին:

Հետաքրքիր , ուսուցողական հանդիպում էր:
Միասին սովորեցինք , պարեցինք Ռաֆայելի պարը:

Մենք նաև պանիր պատրաստեցինք, բայց այն առանց աղի էր։

Հինգշաբթի համտեսեցինք մեր պատրաստած պանիրը։

ԵՎ ուրբաթ մենք դդումից քաղցր պատրաստեցինք։ Շատ համեղ էր։