February 13

Մայրենիի ֆլեշմոբ

4.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծել ճիշտը: ա.Նա փողոցում (քայլելիս, քայլելուց) հանդիպեց ընկերոջը: բ. Ցանկապատի վրայով (թռնելիս, թռչելիս) տղան ոլորեց ոտքը: գ. Մայրս ինձ փոքր ժամանակ միշտ (քնեցրել, քնացրել) է օրորոցայինների ներքո: դ. Հարգելի՛ քաղաքացիներ, (մի՛ թույլ տվեք, թույլ մի՛ տվեք), որ ձեր իրավունքները ոտնահարվեն:

ա.Նա փողոցում քայլելիս հանդիպեց ընկերոջը: բ. Ցանկապատի վրայով թռնելիս տղան ոլորեց ոտքը: գ. Մայրս ինձ փոքր ժամանակ միշտ քնեցրել է օրորոցայինների ներքո: դ. Հարգելի՛ քաղաքացիներ թույլ մի՛ տվեք, որ ձեր իրավունքները ոտնահարվեն:

5.Տրված բառաշարքից գտնել ավելորդ բառը և բացատրել օրինաչափությունը: Երեկո, որակյալ, սանր, սերկևիլ, ամենաերջանիկ, յասաման, նաև, մկրատ:

յասաման
Մյուս բոլոր բառերում հնչյունների քանակը շատ է տառերի քանակից։

6.Տրված բառակապակցությունների իմաստն արտահայտել մեկ բառով. 1. ճահիճներով պատված, 2.մաքուր գրած, 3.թախծոտ դեմքով, 4.ոսկուց ձուլված 5.նվեր տվող

ճահճապատ
մաքրագիր
թախծադեմ
ոսկեձուլ
նվիրատու

7.Փակագծերում տրված բառերից ընդգծել ճիշտը: ա. Ընտրողների մեծամասնությունը քվեարկել (էր, էին)նրա օգտին: բ. Անին (ակնոցի, ակնոցների) փոխարեն այժմ ոսպնյակներ է դնում: գ. Նիդերլանդները դեմ (է, են) քվեարկել այդ ծրագրին: դ. Տարեվերջին պարզվեց, որ (հանքափորերը, հանքափորները) բարեխղճորեն կատարել են իրենց գործը:

Ընտրողների մեծամասնությունը քվեարկել էր նրա օգտին: բ. Անին ակնոցի փոխարեն այժմ ոսպնյակներ է դնում: գ. Նիդերլանդները դեմ է քվեարկել այդ ծրագրին: դ. Տարեվերջին պարզվեց, որ հանքափորները բարեխղճորեն կատարել են իրենց գործը:

8.Տրված համանուն բառերով / ձևով նույնը, իմաստով տարբեր/ կազմել նախադասություններ։ 1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք) 2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի) 3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական գործիք) 4. դող (մարմնի սարսուռ). դող (անիվին անցկացվող ռետինե շրջանակ), 5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված հանդիսավոր օր)

Տատիկն ասաց, որ կաթից ստացված սերը շատ յուղոտ է։
Տղան չէր համարձակվում սեր խոստովանել աղջկան։
Երկու կետի միջով անցնող ուղիղը կոչվում է հատված։
Կետը աշխարհի ամենամեծ կաթնասունն է։
Քանոնի օգտնությամբ գծված գծագրերը կոկիկ տեսք ունեն։
Քանոնի կախարդական հնչյունները տարածվել էին ողջ տարածքով։
Այդ նորությունը լսելուն պես, նրա մարմնով դող անցավ։
Ձմռանը չի թույլատրվում վարել ավտոմեքենան ամառային դողերով։
Ուսւցիչը խնդրեց երգը կատարել մեկ տոն բարձր ձայնով։
Իմ ամենասիրելի տոնը Ամանորն է։

9.Նախադասության մեջ անհրաժեշտ բառերը գրիր մեծատառով: Հայ գրականության մեջ հանելուկներ առաջին անգամ գրել է ներսես շնորհալին, իսկ առակներ գրել են մխիթար գոշն ու վարդան այգեկցին:

Հայ գրականության մեջ հանելուկներ առաջին անգամ գրել է Ներսես Շնորհալին, իսկ առակներ գրել են Մխիթար Գոշն ու Վարդան Այգեկցին:

10.Տրված զույգ բառերից ընտրել մեկական արմատ և կազմել մեկական բարդ բառ /6 բառ/: 1.գրախանութ – նորավեպ 2.արևավառ- դյուրընթեռնելի 3.նավապետ – ջերմաչափ 4.կիսամաշ- հոգեհարազատ

1.գրախանութ – նորավեպ – վիպագիր
2.արևավառ- դյուրընթեռնելի- դյուրավառ
3.նավապետ – ջերմաչափ – ջերմանավ
4.կիսամաշ- հոգեհարազատ – հոգեմաշ

11.Քարտաշ բառի առաջին արմատով նոր բառեր կազմել:

Քար – քարավան, քարանձավ, քարախումբ, քարոտ

12.Ի՞նչ է նշանակում խոփը քարին դեմ առնել բառակապակցությունը. բացատրել իմաստը:

խոփը քարին դեմ առնել – մտադրությունը չիրականանալ

13.Շարադրել մտքերը՝ «Գարնանը սպասելիս » վերնագրով:

«Գարնանը սպասելիս »
Գարնանը բոլորն անհամբեր սպասում են։ Գարունը ամեն տարի իր հետ նոր շունչ է բերում ։ Ծաղիկները սկսում են ծաղկել, ծառերը սկսում են կանաչել, մի խոսքով ամեն ինչ սառը ձմեռվանից հետո արթնանում է։ Արթնանում են նաև կենդանիները երկար ձմեռային քնից հետո։ Սիրտս լիքը ուրախությամբ սպասում եմ նրան, ով ամեն տարի հիշեցնում է, որ նորից ու նորից սկսվում է կյանքը՝ անսահման հույսերով ու երազներով։ Ես այս ամենը մտածում եմ գարնանը սպասելիս։ Գարնանը սպասելիս կարծես ամբողջ աշխարհը վերածնվում է։


Posted February 13, 2025 by samvelbabajanyan in category Մայրենի 6

About the Author

Բարև ձեզ, ես Սամվելն եմ։ Ես 12 տարեկան եմ և շատ եմ սիրում սպորտով զբաղվել։ Զբաղվում եմ լողով, ձեռքի գնդակով, ձյուդոյով և կարատեի խմբակ եմ հաճախում։ Ամենաշատ հաջողություններն ունեմ կարատեում։ Նաև բակում իմ ընկերների հետ սիրում եմ ֆուտբոլ խաղալ։ Բարի գալուստ իմ բլոգ։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*