Լեզվական աշխատանք 44 – 49
44.Ընդգծված բառը փոխարինի´ր դեղինով նշվածներից մեկով և բացատրի´ր, թե ինչպե՞ս ընտրեցիր:
Տհաճ, պայծառ, հոտ, դեմք, հավաքել, շրջապատել:
Ծաղիկների բույրը ինձ մի հին երգ է հիշեցնում:
Ծաղիկների հոտը ինձ մի հին երգ է հիշեցնում:
Արևելցի կինն ինչո՞ւ է ծածկում երեսը:
Արևելցի կինն ինչո՞ւ է ծածկում դեմքը։
Զորքը պաշարել էր բերդն ու սպասում էր հրամանի:
Զորքը շրջապտել էր բերդն ու սպասում էր հրամանի:
Թագավորը ժողովել էր բոլոր հպատակներին, որ առաջինը ինքն ավետիսն (բարի լուրը) ասի:
Թագավորը հավաքել էր բոլոր հպատակներին, որ առաջինը ինքն ավետիսն (բարի լուրը) ասի:
Անախորժ պատմաթյան մեջ ընկանք:
Տհաճ պատմաթյան մեջ ընկանք:
Միալար անձրևներից ու մառախուղից հետո վերջապես մի արևոտ օր բացվեց:
Միալար անձրևներից ու մառախուղից հետո վերջապես մի պայծառ օր բացվեց:
Դեղինով նշված բառերը ընդգծված բառերի հոմանիշներն են։։
46. Համեմատի՛ր յուրաքանչյուր խմբի մեջ մտնող բառերի ձևերը և իմաստները (ի՞նչ են նշանակում) և լրացրո՛ւ նախադասությունը:
Ա. Գնալ, ընթանալ, սլանալ, արշավել, սուրալ:
Բ. Փնտրել, որոնել, ման գալ:
Գ. Մտածել, խորհել, միտք անել:
Ամեն մի բառաշարքի բառերը իմաստով նույնն են, բայց ձևով՝ տարբեր . այդ բառերը կարելի է անվանել հոմանիշներ։
47. Տրված բառերն ըստ իմաստների նմանության բաժանի՛ր չորս խմբի:
Ջարդել, հավաքել, հասկանալ, պահել, ամբարել, փշրել, ծածկել, կոտրել, պարզել, քողարկել, կտոր-կտոր անել, գլխի ընկնել, թաքցնել, ժողովել, գումարել, կռահել, պատսպարել,կուտակել , կոտրատել:
Ջարդել, փշրել, կոտրել, կտոր-կտոր անել, կոտրատել
Հավաքել, ժողովել, գումարել, կուտակել, ամբարել
Հասկանալ, պարզել, գլխի ընկնել, կռահել
Պահել, ծածկել, քողարկել, թաքցնել, պատսպարել
48.Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ (հոմ–նման, կից): Տրված բառերը բաժանի՛ր հոմանիշների չորս խմբի:
Երկիր, մազ, դեպք, արշալույս, ծեգ, պետություն, հյուսք, եղելություն, ծամ, թագավորություն, պատահար, վարս, այգաբաց, կայսրություն, հեր, իրադարձություն, միջադեպ, տերություն, լուսաբաց:
Երկիր, պետություն, թագավորություն, կայսրություն, տերություն
Մազ, հյուսք, ծամ, վարս, հեր
Դեպք, եղելություն, պատահար, իրադարձություն, միջադեպ
Արշալույս, ծեգ, այգաբաց, լուսաբաց
49.Ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինի´ր դեղինով նշված հոմանիշներով:
Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս, ապրում են, կացարան, առատ է, գործածում են, նկատել են, հայտնաբերել են, կերակրվում են:
Հիմալայներում, ձյունոտ անտառով անցնելիս (գնալիս), գիտական արշավախմբի անդամները նկատել են( տեսել են) մորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականները հետապնդել են նրանց( գնացել են նրանց) հետևից և հայտնաբերել են (գտել են) նրանց կացարան (բնակարանը), որ քարանձավ է եղել: Պարզվում է, որ 20-րդ դարում դեռ ապրում են (գոյություն ունեն) քարանձավային մարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել կրակից, իսկ որպես հագուստ գործածում են (օգտագործում են) վայրի կենդանիների մորթիները: Սնվում են հում սննդով, որը կացարանի շրջակայքում առատ է( շատ է): Քաղաքակիրթ մարդկանց հետ աոաջին հանդիպումն ուղեկցվել է սարսափ (վախով) ու ծայրաստիճան զարմանքով: