October 29

Հոկտեմբեր  ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ- Երկրորդ մակարդակ

Վերծանեք գաղտնագիրը՝ օգտագործելով  1, 2, 3,  5, 7, 8 թվանշանները մեկական անգամ: Ի՞նչ թվանշան է թաքնված L տառի փոխարեն։ ԳxԻ =Տ+Ե = Լ+ԻxՔ։

5 x 2 = 7 + 3 = 8 + 2 x 1

Պատ․՝ 8:

Կամրջով որոշակի ժամանակահատվածում անցան քառանիվ ավտոմեքենաներ և երկանիվ  հեծանիվներ, որոնց ընդհանուր քանակը 12  էր, իսկ  անիվների ընդհանուր քանակը 40 էր: Կամրջով նշված  ժամանակահատվածում քանի՞  քառանիվ ավտոմեքենա անցավ:

12 x 2 = 24

40 – 24 = 16

16 : 2 = 8

Պատ․՝ 8 ավտոմեքենա

Ամենաշատը քանի՞  միանման փունջ կարելի է պատրաստել 30 սպիտակ և 24 վարդագույն պիոններից (ամեն փնջում սպիտակ և վարդագույն պիոնները քանակը լինի նույնը):

Պատ․՝ 24 փունջ

Արամը, երբ  1*4  եռանիշ թվին աջից կցագրեց 2 թվանշանը, իսկ ձախից՝ 1 թվանշանը,  ստացված հնգանիշ թիվը առանց մնացորդի բաժանվեց 3-ի:  Աստղանիշի փոխարեն այդ պայմանին բավարարող քանի՞ թվանշան կարելի է տեղադրել։

11*42

1, 4, 7

Պատ․՝ 3 թվանշան

Անին 5 կիլոգրամ խնձորի և 8 կիլոգրամ նռան համար վճարեց 10.000 դրամ: Որքա՞ն նա կվճարեր 3 կիլոգրամ խնձորի  համար, եթե 5 կիլոգրամ խնձորի և 4 կիլոգրամ նռան  համար  պետք է վճարել 6000 դրամ։

10000 – 6000 = 4000 (4 կգ նուռ)

6000 – 4000 = 2000 (5 կգ խնձոր)

2000 ։ 5 = 400 (1 կգ խնձոր)

3 x 400 = 1200 (3 կգ խնձոր)

Պատ․՝ 1200 դրամ

Նանեի մտապահած թվի և 4-ի արտադրյալը 27-ով փոքր է ամենամեծ երկնիշ թվից: Ո՞ր թիվն է մտապահել Նանեն:

99 – 27 = 72

72 : 4 = 18

Պատ․՝ 18

Ձկնորսը մի  ձուկ էր բռնել: Այն հարցին, թե որքան է այդ ձկան զանգվածը, պատասխանեց. «Պոչի և գլխի ընդհանուր զանգվածը 4 կիլոգրամ է, գլխի ու մարմնի ընդհանուր զանգվածը՝  7 կիլոգրամ, իսկ  պոչի ու մարմնի ընդհանուր զանգվածը՝  5 կիլոգրամ»: Որքա՞ն էր այդ ձկան զանգվածը:

7 – 4 = 3 (Մարմին – պոչ)

5 – 4 = 1 (Պոչ)

5 – 1 = 4 (Մարմին)

4 – 1 = 3 (Գլուխ)

3 + 4 + 1 = 8 (Ձուկ)

Պատ․՝ 8 կգ

5-ին  բազմապատիկ հնգանիշ թիվը պարունակում է 1-ից մինչև 5  բոլոր թվանշանները: Այս թվի առաջին երկու թվանշաններից կազմված երկնիշ թիվը 2-ին  բազմապատիկ է, այդ թվի  հարյուրավորը 3-ին  բազմապատիկ է:  Գտե՛ք այդ պայմանին բավարարող  հնարավոր ամենամեծ թիվը:

Պատ․՝ 42315

Ուղղանկյան պարագիծը 20 սմ է: Որքա՞ն կարող է լինել այդ ուղղանկյան կողմի առավելագույն երկարությունը: Ուղղանկյան կողմերի երկրաությունները արտահատվում են ամբողջ թվերով:

20 – 2 = 18

18 : 2 = 9

Պատ․՝ 9 սմ

Երկնիշ թիվը 7 անգամ մեծ է իր թվանշանների գումարից: Եթե այդ թիվը մեծացվի 12-ով, ապա ստացված թիվը 8 անգամ մեծ կլինի սկզբնական երկնիշ թվի թվանշանների գումարից: Գտեք այդ երկնիշ թիվը:

7 x 12 = 84

Պատ․՝ 84


Posted October 29, 2023 by samvelbabajanyan in category Մաթեմատիկա

About the Author

Բարև ձեզ, ես Սամվելն եմ։ Ես 12 տարեկան եմ և շատ եմ սիրում սպորտով զբաղվել։ Զբաղվում եմ լողով, ձեռքի գնդակով, ձյուդոյով և կարատեի խմբակ եմ հաճախում։ Ամենաշատ հաջողություններն ունեմ կարատեում։ Նաև բակում իմ ընկերների հետ սիրում եմ ֆուտբոլ խաղալ։ Բարի գալուստ իմ բլոգ։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*