December 10

Ճամփորդություն դեպի Պատմության թանգարան

Ես ընկեր Գրետայի, ընկեր Սոնայի և իմ դասարանի հետ գնացել էի Երևանի Պատմության թանգարան։ Մեզ այնտեղ ասացին, որ առաջին մարդիկ ապրել են քարանձավներում և օգտագործում էին օպսիդյան քարը։ Օպսիդյան քարը մենք բակում խաղալուց կարող էնք հանդիպել։ Երևանում այդպիսի քարանձավներ շատ կան։

Հնադարյան մարդիկ կավագործությամբ էլ էին զբաղվում ։ Նրանք պատրաստում էին փոքր արձանիկներ, որոնք ունեին մարդկանց և կենդանիների տեսք։ Պատրաստում էին ափսեներ կավից։

Մենք խաղացինք մի խաղ։ Այդ խաղում մենք բաժանվեցինք երկու թիմերի և հավաքեցինք նկարում պատկերվարած ափսեն։

Նախնադարյան մարդիկ նաև քարից գործիքներ էին պատրաստում օրինակ նիզակ, կացին։ Նաև մետաղից էին գործիքներ սարքում։ Մեզ ցույց տվեցին, թե Հայաստանի տարածքում մարդիկ որտեղ են մետաղ գտել։ Մենք տեսանք հին Երևանի տեսքը։ Մեզ պատմեցին հին Երևանի մասին, ցույց տվեցին, թե ինչպես է կառուցվել Հանրապետության Հրապարակը։

Հաջորդ սրահում մեզ պատմեցին այն զենքերի մասին որոնցով հայերը կռվում էին։ Մեզ ցույց տվեցին ատրճանակներ, թրեր և հրացաներ։

Երրորրդ սրահում մենք տեսանք, թե ինչպիսին է եղել առաջին երթուղին։

Հետո տեսանք առաջին ժամացույցը , որը Հանրապետության Հրապարակում էր դրված։

Հետո մեզ ցույց տվեցին կենտրոնը և իմ ընկեր Արամը ցույց տվեց, թե որտեղ է գտնվում պատմության թանգարանը։

Շատ լավ և հետաքրքիր ճամփորդություն էր։

Մենք կազմել և լուծել ենք մաթեմատիկական խնդիրներ և օգտագործելով թվերի գրության հնամենի եղանակը կազմել ենք մաթեմատիկական խաչբառ։

  1. Էրեբունի-Երևանը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.-ին: 2023 թվականին քանի՞ տարեկան կլինի Էրեբունի-Երևանը կամ նրա հիմնադրման քանի՞ տարին կլրանա:

2023 + 782 = 2805

2. Եթե պարզեք 223-ից մեծ, բայց 229-ից փոքր պարզ թիվը, ապա կպարզեք նաև թե քանի քառակուսի մակերես է Երևանը զբաղեցնում:

227

3. Եթե պարզեք 36 և 60 թվերի ամենամեծ ընհանուր բաժանարարը, ապա կպարզեք նաև, թե Երևանը քանի համայնքի է բաժանված:

(36,60)=12

4. Եթե Երևան քաղաքի պատմության թանգարանի հիմնադրման տարեթվին ավելացնենք 7 և արդյունքը փոքրացնենք 2 անգամ, ապա կստանանք 969: Ո՞ր թվականին է հիմնադրվել Երևան քաղաքի պատմության թանգարանը:
969 x 2 = 1938,

1938 – 7 = 1931

5.Քանի՞ տարի առաջ է հիմնադրվել Երևան քաղաքի պատմության թանգարանը:

2023 – 1931 = 92

6.Ո՞ր դարում է հիմնադրվել Երևան քաղաքի պատմության թանգարանը:
XX` 20-րդ

7. Եթե գնեք 1936 և 4 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը, ապա կպարզեք, թե որ թվականին է թանգարանը ստացել Երևան քաղաքի պատմության թանգարան անվանումը:

[1936,4]=1936

8.Եթե կռահեք, թե ո՞րն է ամենափոքր պարզ թիվը, ապա կիմանաք, թե Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրման պահին Երևանի հրշեջ վարչության շենքի որերորդ հարկի սենյակներից մեկն էր զբաղեցրել:

2` 2 – րդ հարկ

9.Երևան քաղաքի պատմության թանգարանում ինչպիսի՞ երկրաչափական մարմիններ տեսաք:

Բուրգեր, ուղղանկյունանիստ, գունդ և այլ մարմիններ։

10.Եթե գտնենք 47 և 2000 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը, ապա կպարզեք, թե թանգարանում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող շուրջ քանի առարկա. հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, այդ թվում՝ Երևանյան քարայրից հայտնաբերված ավելի քան 100 հազար տարվա պատմություն ունեցող վանակատե գործիքներ են պահպանվում:

[47,2000]=2000 x 47 = 94000

11.Օգտագործելով թվերի գրության հնամենի եղանակը կազմել եմ խաչբառ «Մեր Երևան» պատասխանով․

Օգտվելով թվերի գրության հնամենի եղանակից (աղյուսակից) փորձենք լուծել իմ կազմած խաչբառը․

Ուղղահայաց

Գտիր 200 և 50 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:
[200, 50]=200=Մ

Գտիր ամենափոքր երկնիշ թվի 1/2 մասը։

10 : 2 x 1 = 5 = Ե

Գտիր 25000-ի 1/5 մասը։

5000:5×1=5000=Ր

Հորիզոնական

Գտիր 15 և 5 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը:

(15,5)=5=Ե

Գտիր ամենափոքր քառանիշ թվի հնգապատիկը։

1000 x 5 = 5000 = Ր

Գտիր ամենփոքր եռանիշ թվի հնգապատիկի և ամենափոքր եռանիշ թվի քանորդը։

100 x 5 = 500

500 : 100 = 5 = Ե

Գտիր ամենափոքր քառանիշ թվի եռապատիկը։

1000 x 3 = 3000=Վ

Բնական թվերի շարքում ո՞ր թիվն է, որը ո՛չ պարզ է, ո՛չ բաղադրյալ։
1=Ա

Գտիր 400 և 2 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:

[400, 2]= 400=Ն

Իհարկե ես գիտեմ, որ Երևան բառը գրվում և-ով, այլ ոչ թե եվ-ով, բայց թվերը գրելու հնամենի աղյուսակում և տառ չկա։

Ամանորյա նախագիծ


Posted December 10, 2023 by samvelbabajanyan in category Հայրենագիտություն 5, Մաթեմատիկա

About the Author

Բարև ձեզ, ես Սամվելն եմ։ Ես 12 տարեկան եմ և շատ եմ սիրում սպորտով զբաղվել։ Զբաղվում եմ լողով, ձեռքի գնդակով, ձյուդոյով և կարատեի խմբակ եմ հաճախում։ Ամենաշատ հաջողություններն ունեմ կարատեում։ Նաև բակում իմ ընկերների հետ սիրում եմ ֆուտբոլ խաղալ։ Բարի գալուստ իմ բլոգ։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*