Գյուղատնտեսություն
- Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղկացած այն:
Գյուղատնտեսությունը տնտեսության խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ:
Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անասնապահության:
2. Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք ստանալու, անասնակերի և արդյունաբերության համար:
Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակությունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Մարդն աճեցնում է նաև կարտոֆիլ, բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝ խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն: Շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար:
3. Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:
Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ:
4. Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապահությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:
Օգտագործում եմ կաթ, հաց, միս, բրինձ, պանիր, կարտոֆիլ։
5. Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:
Բուսաբուծությունից ու անասնապահությունից ստացված մթերքները սնունդ են մարդու համար։
6. Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև:
Տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: